2-3 շաբաթ է մնացել․ գործողությունների նոր ալիք է պայթելու․ Արտակարգ և լիազոր դեսպան Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել է գետերի և լճերի (տեսանյութ) «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան
26
Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը» Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Պատերազմ Արցախում
2-3 շաբաթ է մնացել․ գործողությունների նոր ալիք է պայթելու․ Արտակարգ և լիազոր դեսպան Իշխանությունը վախ ունի, որ ցուցակը կգլխավորի Կարեն Կարապետյանը․ «Հրապարակ» Իշխանությունների հակաեկեղեցական այս արշավում ամեն ինչ այդքան էլ «սահուն» չէ. «Փաստ» Թիրախում հենց Եկեղեցին է, նպատակը՝ կազմաքանդումը. «Փաստ» Աղվան Արշակյանի առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակը անհամատեղելի են. Գառնիկ Դանիելյան Հերթական «անկանխատեսելի» անձրևից հետո, Երևան քաղաքը վերածվեց ջրաշխարհի Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել էր գետերի և լճերի (տեսանյութ) Լուսшնկшրում Պшղեստինի ժողովուրդն է, որին Իսրшյելը ցեղասպшնում է․ մենք ոչ մի բառ չենք խոսում այս մասին Նիկոլ Փաշինյանի «Ստոկհոլմյան սինդրոմը» Ալավերդիում փլուզման հետևանքով պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև Դիանա Գասպարյանն ու սկեսուրը մեղադրյալի կարգավիճակ ունեն Հեղեղատար համակարգերի չաշխատելու պատճառով՝ Երևան քաղաքը վերածվել է գետերի և լճերի (տեսանյութ) Փաշինյանի հույսը Վեհափառի վախն է Որքա՞ն աշխատավարձ կստանա ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Բագրատ սրբազանը զրպարտության և վիրավորանքի համար դատական նոր հայցեր է ներկայացրել Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. Տեսանյութ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել. Armlur.am Փաշինյանը կարող է Վեհափառին կալանավորել, բայց իր արշավը եկեղեցու դեմ չի ստացվի.քաղտեխնոլոգ Իշխանություններն այդ ծանրաձողը չկարողացան վերցնել, գցեցին իրենց ոտքին, այնուհետև Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս․ Սեյրան Օհանյան Արթուր Խաչատրյանի` «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է. Ռուբեն Մխիթարյան Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած» Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ»

Պատրաստ ենք ստորագրել փաստաթուղթն արդեն այս ամիս․ Փաշինյան

 Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել առաջնորդների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև նեղ, ապա ընդլայնված կազմերով հանդիպում: Նեղ կազմով նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.

«Պետությունների հարգելի ղեկավարներ, Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ ողջունելու ձեզ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում։ Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին և անձամբ ՌԴ նախագահին՝ ցուցաբերած հյուրընկալության և ընթացիկ նիստն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար։ Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է ԱՊՀ տարածքում իրավիճակի զարգացման արդի հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար։ Այս համատեքստում, ցանկանում եմ Հայաստանի տեսանկյունից տեղեկացնել ձեզ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության գործընթացում առկա իրավիճակի և հետագա զարգացման շուրջ Երևանի տեսլականի մասին։

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հաստատակամորեն հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության շուտափույթ հաստատմանը և տարածաշրջանը կայուն ու կանխատեսելի զարգացման ուղի դուրս բերելուն՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը։ Այս տարի մենք շոշափելի առաջընթաց ենք գրանցել հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացում, և մասնավորապես, Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի երեք հատվածներում իրականացվել է սահմանազատում, և այդ հատվածներում խորհրդային ժամանակաշրջանի միջհանրապետական վարչական սահմանն արդեն վերարտադրվել է որպես սահմանազատված միջպետական սահման։ Սա, անկասկած, հաջողության օրինակ է։

Մեկ այլ կարևոր իրադարձություն տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 30-ին, երբ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Հայաստանում ավարտվում է այս փաստաթղթի ընդունման ներքին պետական ընթացակարգերի գործընթացը, և այս ամսվա ընթացքում Հայաստանի խորհրդարանը կքննարկի այս փաստաթղթի վավերացման հարցը։

Կարևոր է նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն արդեն հաստատել է ստորագրված կանոնակարգի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչումը Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որը ենթադրում է Խորհրդային Ադրբեջանի ողջ տարածքը, սահմանադրական է, ինչն իր հերթին նշանակում է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի հանդեպ տարածքային պահանջներ չկան։

Հարգելի գործընկերներ,

Մենք ելնում ենք այն ամուր համոզմունքից, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև հասանելի։ Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը վերջին ամիսներին հայտարարել են, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80 տոկոսով։

Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձևաչափով պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել խաղաղության պայմանագրի նախագծի հաստատումն ավարտին հասցնելու ուղղությամբ աշխատանքը։ Սկզբունքորեն մենք կարող ենք գործել հետևյալ տրամաբանությամբ, ինչն էլ առաջարկում ենք Ադրբեջանին՝ ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցված է, այդպիսով ունենալով ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե խաղաղություն, և շարունակել աշխատել մնացած բոլոր հարցերի շուրջ։ Ցանկացած դեպքում անհնար է մշակել այնպիսի խաղաղության պայմանագիր, որը կպատասխանի բոլոր հարցերին և կկարգավորի երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները։ Ինչպիսին էլ լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, անխուսափելիորեն կմնան կարևոր, հիմնարար հարցեր, որոնք պետք է համաձայնեցվեն, լուծվեն և պետք է նոր պայմանագրեր ստորագրվեն: Ավելին, ստորագրված և վավերացված խաղաղության պայմանագրի առկայության դեպքում այլ հարցերի լուծումը շատ ավելի հեշտ կլինի, քանի որ տարածաշրջանում կտիրի լիովին այլ իրավիճակ։

Իսկ այս փուլում մենք պետք է որոշում կայացնենք մի շարք հիմնարար հարցերի շուրջ, որոնք կարող են մեր երկրների միջև խաղաղության հաստատման համար ամուր հիմք դառնալ։ Խոսքը միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին է։ Խոսքը միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը հաստատելու և հետագայում նման պահանջներ չներկայացնելու պարտավորության մասին է։

Խոսքը ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի պահպանման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և խաղաղության պայմանագրի շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման երկկողմ մեխանիզմների ստեղծման մասին է։ Այս բոլոր հարցերի ձևակերպումն արդեն իսկ համաձայնեցված է կողմերի կողմից «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծում, և մենք պատրաստ ենք ստորագրել այս փաստաթուղթն արդեն այս ամիս, և սա մեր պաշտոնական դիրքորոշումն է։ Պետությունների հարգելի ղեկավարներ, Հարավային Կովկասում կայունության հաստատման մեկ այլ կարևոր ասպեկտ է բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման թեման։

Այս հարցում մենք առաջարկում ենք կոնկրետ լուծումներ, որոնք արտացոլված են մեր կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Այս նախագծի էությունը հետևյալն է՝ Հայաստանը պատրաստ է ապահովել տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների, խողովակաշարերի, մալուխների անցումն իր տարածքով՝ Վրաստանից Իրան և հակառակ ուղղությամբ, Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ, և այլն։ Մենք պատրաստ ենք ապահովել տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների, խողովակաշարերի, մալուխների անցումն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Արձագանքելով մեր առաջարկներին՝ Ադրբեջանն ընդգծում է, որ եթե Հայաստանը չի ցանկանում բացել տարածաշրջանային հաղորդակցությունները, Ադրբեջանը կօգտվի Նախիջևանի հետ կապվելու Իրանի Իսլամական Հանրապետության ընձեռած հնարավորություններից։ Մենք, իհարկե, չենք առարկում, քանի որ սա երկու երկրների ինքնիշխան հարաբերությունների խնդիր է։ Բայց ես ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը ցանկանում է տարածաշրջանային հաղորդուղիների բացում և որ մենք պատրաստ ենք մեր տարածքով տրանսպորտային հաղորդակցություններ տրամադրել միևնույն պայմաններով, ինչ տրամադրվում է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։ Ավելին, մենք պատրաստ ենք որոշակի պարզեցումներ կատարել սահմանային հսկողության ընթացակարգերում՝ փոխադարձության, իրավահավասարության, կողմերի ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների հարգման շրջանակներում։ Այս համատեքստում ընդգծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց երթևեկության անվտանգությունը։ Սա մեր ցանկությունն է, մեր պարտավորությունը, և մենք դա երաշխավորում ենք։

Ի դեպ, բոլոր հայտարարությունները, թե իբր Հայաստանն ինչ-որ ձևով համաձայնել է, որ երրորդ երկրներն ապահովելու են հաղորդակցության անվտանգությունն իր ինքնիշխան տարածքում, կամ որ դա նախատեսված է որևէ փաստաթղթով, ուղղակի չեն համապատասխանում իրականությանը։ Իր տարածքում անվտանգության ապահովումը ցանկացած երկրի ինքնիշխան պարտավորությունն է։

Սա մեր գործն է, և մենք դա երաշխավորված կանենք: Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ շնորհավորել մեր տաջիկ ընկերներին 2025 թվականին ԱՊՀ-ում նախագահությունն ընդունելու առթիվ և հայտնել հայկական կողմի մշտական տրամադրվածությունը՝ գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ ԱՊՀ-ում Տաջիկստանի Հանրապետության նախագահության փոխշահավետ առաջնահերթ նախագծերն իրականացնելու ուղղությամբ։

Շնորհակալություն ուշադրության համար»։ Հաջորդիվ ընդլայնված կազմով նիստում պետությունների ղեկավարները ստորագրել են օրակարգով հաստատված հարցերի արձանագրությունները: Մասնավորապես, քննարկվել են ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Ի թիվս այլ հարցերի, որոշում է կայացվել 2026 թվականին Հայաստանի Մեղրի քաղաքը ճանաչել ԱՊՀ Մշակութային մայրաքաղաք:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan