Նույնիսկ Ալիևը այլևս չի հանդուրժում Փաշինյանի ստերը Նիկոլն Ալիևի «ատամի փերին» է (տեսանյութ) Հայաստանը հանելու ենք աշխարհաքաղաքական զnհի վիճակից. Սամվել Կարապետյան
23
Որտե՞ղ պարտվեց Փաշինյանը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․ Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ Փաշինյանը հենց այս պահին որոշեց սրել հարաբերությունները եկեղեցու հետ և ո՞րն է նրա գլխավոր նպատակը Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից «Դատարանը դատի՜». Բագրատ Սրբազանի փաստաբանը խոստանում է նոր հայցեր՝ նախարարի, պատգամավորի, «պեչատով զրպարտիչ»-ների դեմ հայցերից հետո ՔՊ ու «Հանրապետություն» կոալիցիոն թալանչիների հերթական «արարը» Կաթողիկոսին խելապակասը ոչինչ անել չի կարող․ կարող է ընդամենը վարկաբեկել Կոչ ենք անում մեր ժողովրդին պատրաստ լինելու օրինական միջոցներով կանխարգելելու ծրագրված հանցագործությունն ու պաշտպանելու մեր սրբության սրբոցը. ՀՅԴ Կրոնական ազատության պաշտպանները կոչ են անում Հայաստանին՝ դադարեցնել հարձակումները Եկեղեցու դեմ Հորդորում ենք իշխող քաղաքական ուժին դադարեցնել հակաեկեղեցական, անօրինական արշավը և լծվել երկրի առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների հաղթահարմանը. Մայր Աթոռ Պատերազմ Արցախում
Արա Զոհրաբյան՝ դատախազություն է ներկայացվել հանցագործության մասին երկու առանձին հաղորդում Նիկոլ Փաշինյանի դեմ Ղեկավարությանը հաճոյանալու ձեր բարձր ունակությունը գերազանցում է ձեր գիտելիքներին․ Տեր Գաբրիելը՝ Ռուբինյանին Չկա ավելի ծանր երևույթ, քան զոհվածի հորը բանտում տեսակցելը. Վահան Հովհաննիսյան Նույնիսկ Ալիևը այլևս չի հանդուրժում Փաշինյանի ստերը 28 վարչապետի հրաժարական․ ո՞ր մեկի օրինակին կհետևի Նիկոլը ․ «Կարճ ասած» Նիկոլն Ալիևի «ատամի փերին» է (տեսանյութ) Որտե՞ղ պարտվեց Փաշինյանը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայաստանն ու Մայր Աթոռը վկա՝ դա կդառնա քո տղամարդության, ոչ՝ մարդության իրական սաղմոսը և երկրպագությունը. Րաֆֆի Հովհաննիսյան Դիանա Գասպարյանի սկեսրոջը մեղադրանք են առաջադրել. նա հարցաքննվել է Նուբարաշենի հոգեբուժարանից փախուստի դիմած երկու հարկադիր բուժվողներից մեկը հայտնաբերվել է Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․ Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ Փաշինյանը հենց այս պահին որոշեց սրել հարաբերությունները եկեղեցու հետ և ո՞րն է նրա գլխավոր նպատակը Վրաստանն արտաքսել է ապօրինի ներգաղթյալների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից 2 հոգի դիմել է փախուստի «Դատարանը դատի՜». Բագրատ Սրբազանի փաստաբանը խոստանում է նոր հայցեր՝ նախարարի, պատգամավորի, «պեչատով զրպարտիչ»-ների դեմ հայցերից հետո Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան Թանկացված «աղբահանություն» ՔՊ ու «Հանրապետություն» կոալիցիոն թալանչիների հերթական «արարը» Կաթողիկոսին խելապակասը ոչինչ անել չի կարող․ կարող է ընդամենը վարկաբեկել ԱՆպատասխանատուների իշխանություն Փաշինյանն ուզում է, որ իր հոգին «փառավորվի». «Փաստ» Դատարանը 9 մլն դրամի կալանք է դրել Արսեն Թորոսյանի հաշիվների վրա. «Հրապարակ» ՀԷՑ-ում «թեժ» լինելու պարագայում՝ Պետրոսյանը երկար կմնա այդ պաշտոնում, իսկ ՊՎԾ-ն՝ առանց ղեկավարի Թաղապետարաններում հրաժարվում են գրոհի դուրս գալ Ուզում են մարդկանց «աչքը վախեցնել». «Փաստ» Վստահեցնում եմ՝ ՀՅԴ-ն լինելու է Եկեղեցու կողքին ոչ միայն հայտարարություններով, այլև ֆիզիկապես՝ իր համակիրներով, իր շարքերով. ՀԱԵ-ն պետք է պաշտպանել երիտքպական արշավանքից. Իշխան Սաղաթելյան «Հայ Առաքելական եկեղեցին․ երեկ, այսօր, վաղը». զրույց առաջին Կոչ ենք անում մեր ժողովրդին պատրաստ լինելու օրինական միջոցներով կանխարգելելու ծրագրված հանցագործությունն ու պաշտպանելու մեր սրբության սրբոցը. ՀՅԴ Կրոնական ազատության պաշտպանները կոչ են անում Հայաստանին՝ դադարեցնել հարձակումները Եկեղեցու դեմ

Բոլթոնից մինչև Օ'Բրայեն. Փաշինյանի ստրատեգները - Բենիամին Մաթևոսյան

Հայաստանի համար ամերիկյան ռազմավարական պլանավորման արդյունքները:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել է, որ Ռուսաստանի և Իրանի կողմից ստեղծված անվտանգության ճարտարապետությունն անցանկալի է Հարավային Կովկասի երկրների համար։

«Ռուսաստանի և Իրանի՝ որպես տարածաշրջանային (Հարավային Կովկաս) անվտանգության հիմնական խաղացողների առանցքի շուրջ կառուցված ապագան անկայուն է և անցանկալի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համար», — ասել է Օ՛Բրայենը։
Չի կարելի ասել, որ ամերիկացի դիվանագետը նոր բան է ասել։ Ավելին, մնում է միայն շնորհակալություն հայտնել նրա, որ հայ ժողովրդի հետ ավելի անկեղծ է, քան ՀՀ իշխանությունները, և առաջին հերթին ՝ Նիկոլ Փաշինյանը:

Օ’Բրայենի հայտարարությունն, ի թիվս այլ բաների, նշանակում է, որ Թեհրանը և Մոսկվան անվտանգության երաշխիքներ են առաջարկում Հայաստանին, եթե Երևանը հրաժարվի տարածաշրջան ոչ տարածաշրջանային աշխարհաքաղաքական խաղացողներ մտցնելու փորձերից: Սակայն քանի որ դա հակասում է Վաշինգտոնի ռազմավարությանը, Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է ոչ միայն ռուս-իրանական երաշխիքներից, այլ նույնիսկ փորձում է նվազագույնի հասցնել Երևանի պաշտոնական և ոչ պաշտոնական շփումները Մոսկվայի և Թեհրանի հետ:

Ի դեպ, խոսելով ռազմավարության մասին… ԱՄՆ-ն իսկապես ռազմավարություն ունի Հայաստանի մասով: Ռազմավարություն, որը կարելի է վերնագրել այսպես՝ «Բոլթոնից մինչև Օ’Բրայեն»:

Ջոն Բոլթոնը ժամանակին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էր՝ ամերիկյան քաղաքականության «բազեներից» մեկը։ Հենց նրա՝ 2018 թվականի ամռանը Հայաստան կատարած այցն էր, որ ռազմավարական երանգ հաղորդեց փաշինյանական կառավարության քաղաքականությանը հաջորդ ողջ ժամանակահատվածի համար՝ ընդհուպ մինչև մեր օրերը։ Բոլթոնի և ԱՄՆ-ի ռազմավարությունը հանգում էր մի քանի թեզերի. Հայաստանը պետք է ազատվեր «պատմական կարծրատիպերից ու կաղապարներից», ուստի պետք է զիջեր Ղարաբաղի հարցում՝ «իր հասարակությանը նախապատրաստելով խաղաղության», միաժամանակ զրոյացնելով Իրանի և Ռուսաստանի գործոնները տարածաշրջանում:

Բոլթոնի ծրագիրը ներառում էր ոչ միայն իրանական գործոնի ոչնչացում, այլ նաև Մերձավոր Արևելքի վերափոխման աշխարհաքաղաքական ծրագիր։ Բոլթոնի ընկալմամբ՝ «Թուրքիան ԱՄՆ-ի ամենահետևողական դաշնակիցն է տարածաշրջանում»։ Տրամաբանական է, որ այս ծրագրի շրջանակներում Իրանի թուլացումից հետո տարածաշրջանում առաջացած բացը պետք է լրացնի Անկարան։

Ավելի քան 6 տարի է, ինչ իրականացվում է հենց այս պլանը, և Օ՛Բրայենի խոսքերն այս ծրագրի միայն մի մասն են։ Բոլթոնի (այսինքն՝ ամերիկյան վարչակազմի) սահմանածի շրջանակներում Փաշինյանն արդեն հանձնել է Արցախը, սահմանազատման քողի տակ զիջում է Հայաստանի Հանրապետության տարածքների մի մասը և ոչնչացնում է Իրանի և Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները։ Ի դեպ, հենց «պատմական կարծրատիպերից հրաժարվելու» երևույթով է պետք բագատրել Արարատ Միրզոյանի վերջին հարձակումը Մոսկվայի վրա, երբ վերջինս հայտարարեց, որ հայ հասարակությունն ավանդաբար իր անվտանգությունը կապում էր Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ այժմ հասարակությունը հիասթափված է։

Բոլթոնի ծրագրի իրագործման 6 տարին ոչ միայն Օ՛Բրայենի հայտարարությունն է, այլև Տոյվո Կլաարի խոսքերը, որը պնդում էր՝ «Թուրքիան կարող է օգտակար լինել տարածաշրջանային խաղաղության հաստատման համար՝ որպես տարածաշրջանի առաջատար երկիր»։

Հայաստանի համար ամերիկյան ռազմավարական ծրագրավորման 6 տարին նշանակում է ոչ միայն Հայաստան առանց Արցախի, Արցախ առանց 120 հազար հայերի, այլ նաև Ադրբեջանի հետ պատերազմի վտանգ, որն արդեն կախված է Հայաստանի Հանրապետության գլխին (ինչի հավանականությունը բացահայտորեն հայտարարեց հոկտեմբերի 7-ին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը)։
Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլինի Հայաստանի համար ամերիկյան ռազմավարական պլանավորման ևս մի քանի տարում…

Ո՞վ ասաց, որ Ղարաբաղը «ռուսական օկուպացիայից» ազատելու համար ամերիկացիները կարող են մղել Փաշինյանին հանձնելու Արցախը, բայց չեն կարող մղել լուծարել հենց Հայաստանը։ Ի վերջո, եթե ՀՀ-ում հայեր չլինեն, ռուս զինվորականների ներկայության հիմք չի լինի, և դրանով իսկ կավարտվի «Ռուսաստանի կողմից Անդրկովկասի տարածաշրջանի դարավոր օկուպացիան»

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan