«Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ»
26
Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանը զրպարտության և վիրավորանքի համար դատական նոր հայցեր է ներկայացրել Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. Տեսանյութ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել. Armlur.am Փաշինյանը կարող է Վեհափառին կալանավորել, բայց իր արշավը եկեղեցու դեմ չի ստացվի.քաղտեխնոլոգ Իշխանություններն այդ ծանրաձողը չկարողացան վերցնել, գցեցին իրենց ոտքին, այնուհետև Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս․ Սեյրան Օհանյան Արթուր Խաչատրյանի` «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է. Ռուբեն Մխիթարյան Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած» Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ» Փաշինյանն իր հայտարարությամբ ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք. Թաթոյան Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս տարի որքա՞ն ծիրան է արտահանվել Հայաստանից Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Տավուշում հացահատիկի ցանքերն ավելի քան 3 անգամ նվազել են․ Ոսկան Սարգսյան Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Եթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը․ Հակոբ Բադալյան Կառավարությունը փորձում է մտնել վեճի առարկայի դաշտ, մինչդեռ այս որոշումը դրա մասին չէ. Արա Ղազարյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշման ու կառավարության արձագանքի մասին «ՈւԱԶ»-ով սարում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Փաշինյան, դու նստիր, քո պարականոն Ավետարանը գրիր Մանկական երկաթուղու մոտակայքում հրդեհ է բռնկվել

Ինչու Նիկոլ Փաշինյանը չմիացավ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդունած երկու հայտարարությանը․ Էրդողանի գրքի «վկաները»

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը նշում է. «Ինչպես հայտնի է, Արարատ Միրզոյանը, որը մասնակցում էր ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, չի միացել երկու հայտարարության։ Խոսքը վերաբերում է «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին։

Անվտանգության ապահովման սկզբունքներին չմիանալը և միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառմանը, փաստացի, կողմ արտահայտվելը խիստ դատապարտելի որոշում էր ու չէր բխում Հայաստանի շահերից։ Դա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն գնում է Ռուսաստանի հետ կապերի փլուզման և Արևմուտքի ձեռքում հակառուսական գործիք դառնալու քաղաքականության ուղղությամբ՝ միևնույն ժամանակ կառչած մնալով Ռուսաստանի և ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունների տնտեսական հսկայական օգուտներից։
Փաշինյանի դրսի տերերի ամբողջական ծրագիրն այն է, որ ՀՀ–ից դուրս բերվի ռուսական 102–րդ ռազմաբազան, Ռուսաստանը դուրս մղվի Հարավային Կովկասից և մեր տարածաշրջանում ՌԴ–ն փոխարինվի Թուրքիայով, որի միջոցով գլոբալ խնդիրներ կառաջացվեն Ռուսաստանի ու Իրանի համար։ Իսկ թե այդ ամենի հետևանքով ինչ կլինի Հայաստանի հետ, Արևմուտքին չի հետաքրքրում։
Չի հետաքրքրում այնպես, ինչպես Արցախի ու արցախցիների ճակատագիրը նրանց չհետաքրքրեց 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում, երբ Փաշինյանի ձեռքերով Արցախը հանձնեցին Ադրբեջանին, որպեսզի այնտեղից կարողանան հեռացնել ռուս խաղաղապահներին։
«Եթե չլինեն հայեր Արցախում, ապա ավտոմատ կերպով կհեռացվեն ռուս խաղաղապահներն Արցախից» բանաձևով առաջնորդվեցին Մակրոնն ու Միշելը՝ Վաշինգտոնի քավորությամբ։ Արդյունքները բոլորի աչքի առաջ են։
Հիմա նույն բանն անում են Հայաստանի հետ։ Կրկին Նիկոլի ձեռքերով։ Պարզապես տեղերն ու ձևերն են փոխվել։ Հիմա ուզում են սկզբում ռուսներին հեռացնել, հետո արդեն հայեր չեն լինի։ Տվյալ դեպքում Հայաստանում հայերի լինել–չլինելը Արևմուտքին այդքան էլ չի մտահոգում, ինչպես որ Արցախում հայերի հարցն էր։ Քանզի Արցախում ռուսներին հեռացնելու համար իրենք պետք է հայկական տարրն Ադրբեջանի ձեռքերով մաքրեին, որպեսզի ռուսների հեռացման հարցը լուծվեր։ Իսկ Հայաստանում կա՛մ պետք է ադրբեջանցիներով բնակացնեն, որպեսզի ռուսների հարցը լուծեն, կա՛մ Հայաստանի իշխանության ձեռքերով պետք է Հայաստանը հակառուսական մանրադրամ սարքեն։ Վրաստանի իշխանությունը չի գնում այդ քայլին, դրա համար էլ ԱՄՆ ներքին ցնցումներ է առաջացնում այդ երկրում։
Հատուկ ուզում եմ նշել, որ Արևմուտքը Հայաստանի դեմ չէ, Ռուսաստանի դեմ է։ Բայց դե երբ ծառը հատում են, տաշեղների մասին չեն մտահոգվում։ Ասել է թե՝ Հայաստանի միջոցով Արևմուտքի հակառուսական գործողությունների թիվ մեկ տուժողը Հայաստանն է լինելու, բայց դե ԱՄՆ–ին դա հետաքրքրում է այնքան, ինչքան Ուկրաինան է հետաքրքրում ․․․ որպես թնդանոթի միս։
Հայաստանը չպետք է կռիվ տա Արևմուտքի դեմ։ Ավելին, Արևմուտքի հետ մենք պետք է նորմալ գործընկերային հարաբերություններ ունենանք, բայց ոչ ի հաշիվ հայ–ռուսական դաշնակցային ու ռազմավարական հարաբերությունների փչացման և առավելևս ոչ ի հաշիվ ՌԴ–ի դեմ թշնամացման։
Նիկոլ Փաշինյանին այս պատմության մեջ իր անձնական անվտանգությունն ու սեփական կաշվի փրկությունն է հետաքրքում։ Ինքը գիտի, որ թուրքական ծրագիր է իրականացնում։ Դրա համար էլ պինդ գրկել էր Էրդողանի գիրքն ու լայն բացել բերանը։
Հայաստանում գործող թուրքական 5–րդ շարասյունը մեծ խաբեության է գնում՝ հայտարարելով, թե, իբր, Արցախը կորցրեցինք, կորցնում ենք Հայաստանի տարածքները և Ռուսաստանի դեմ օգտագործվում ենք որպես գործիք, բայց «զատո» գնում ենք դեպի ԵՄ։
Իրականությունն այն է, որ Նիկոլն ու իր թիմը մեր երկիրը տանում են դեպի թուրք–ադրբեջանական երախ։ Իրենք Էրդողանի գրքի «վկաներն» են։ Այլ տարբերակ չունեն։ Հայաստանի գոյությունն իրենց անձնական շահերին հակասում է։ Հայաստանին վերացնելու համար, հետևաբար, իրենք հարվածում են մեր անվտանգային համակարգին՝ թշնամացնելով հայ–ռուսական ու հայ–իրանական հարաբերությունները։
«Մայր Հայաստանը» հստակ դիրքորոշում ունի այս հարցերում։ Լղոզվածությունն անվտանգության թեմայով համարում ենք ոչ պակաս վտանգավոր, քան Նիկոլի արածներն են։ Անկախ այն բանից, թե ով ինչ դեցիբելով է պահանջում Նիկոլի հեռացումը»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan