«Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ»
26
Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանը զրպարտության և վիրավորանքի համար դատական նոր հայցեր է ներկայացրել Ծանոթացա կով կթելու տեխնիկային՝ տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ. Տեսանյութ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել. Armlur.am Փաշինյանը կարող է Վեհափառին կալանավորել, բայց իր արշավը եկեղեցու դեմ չի ստացվի.քաղտեխնոլոգ Իշխանություններն այդ ծանրաձողը չկարողացան վերցնել, գցեցին իրենց ոտքին, այնուհետև Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս․ Սեյրան Օհանյան Արթուր Խաչատրյանի` «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է. Ռուբեն Մխիթարյան Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած» Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ» Փաշինյանն իր հայտարարությամբ ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք. Թաթոյան Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս տարի որքա՞ն ծիրան է արտահանվել Հայաստանից Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Տավուշում հացահատիկի ցանքերն ավելի քան 3 անգամ նվազել են․ Ոսկան Սարգսյան Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Եթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը․ Հակոբ Բադալյան Կառավարությունը փորձում է մտնել վեճի առարկայի դաշտ, մինչդեռ այս որոշումը դրա մասին չէ. Արա Ղազարյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշման ու կառավարության արձագանքի մասին «ՈւԱԶ»-ով սարում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Փաշինյան, դու նստիր, քո պարականոն Ավետարանը գրիր Մանկական երկաթուղու մոտակայքում հրդեհ է բռնկվել

«Պուտինի հետ նարդի՞ են խաղում». «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Հայաստանի իշխանությունները դոզավորված սկսում են հայ հասարակությանը պատրաստել, այսպես կոչված, խաղաղության օրակարգի ձախողմանը։ Եթե մինչ այս ՔՊ-ական իշխանավորները փորձում էին հանրությանը հայ-ադրբեջանական գործընթացի վերաբերյալ միայն լավատեսական մեսիջներ հղել՝ անկախ Բաքվի սանձարձակ պահվածքից ու չդադարող պահանջներից, այժմ սկսել են իրենք էլ խոստովանել, որ Ադրբեջանը չի ցանկանում որեւէ փաստաթուղթ ստորագրել։

Չնայած ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանը հերթական անգամ խաղաղություն էր մուրում ու երաշխավորում Ալիեւին, որ Սահմանադրությունն էլ կփոխի, միայն թե ստորագրությունը ստանա, Ադրբեջանն իր այդ լկտի պահանջի կողքին նորերն է ավելացնում` ապացուցելով, որ այդ պահանջներին վերջ չի լինելու։ Հիմա էլ օրակարգ է բերում իբրեւ թե Հայաստանի «գործած պատերազմական հանցագործությունների» խնդիրը։ Զուգահեռաբար, Բաքվի քարոզչամեքենան փորձված տեղեկատվական կեղծիք է տարածել՝ հայկական կողմին մեղադրելով սահմանային լարվածություն հրահրելու մեջ։ Ալիեւի չդադարող սպառնալիքների ու հոխորտանքների ֆոնին Փաշինյանը հոկտեմբերի 2-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց․ «Խաղաղության պայմանագրի հոդվածների հրապարակումն այն կողմին, որը չի ուզում ստորագրել պայմանագիր, առիթ կտա ասել, որ խախտված են դիվանագիտական էթիկայի բոլոր նորմերը, եւ, հետեւաբար...»։ Սրանով նա արձանագրեց, որ Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղություն պետք չէ, իսկ նրա արտգործնախարարը նույն օրը Վարշավայում բողոքում էր, թե` «Ադրբեջանը չի ուզում ստորագրել խաղաղության փաստաթուղթը» եւ «ամեն անգամ նորանոր նախապայմաններ է առաջ քաշում»։ Սրան հաջորդեց Հայաստանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, թե` «խաղաղության պայմանագրի ձեւակերպումն այն մասին, որ կողմերը պարտավորվում են նաեւ ապագայում միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալ, հօդս են ցնդեցնում Ադրբեջանի այն պնդումները, թե Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու «պահեստային տարբերակ» է փնտրում»:

Պաշտոնական Երեւանի վերջին օրերի հուսահատ հավաստիացումներն ու Բաքվի հռետորաբանության կոշտացումը վկայում են, որ գործընթացը, որով Փաշինյանն ուզում է մտացածին խաղաղություն կառուցել Ալիեւի հետ, իրականում փակուղի է մտել, ու մինչեւ Բաքվում կայանալիք COP-29-ը, ըստ ամենայնի, որեւէ փաստաթուղթ չի ստորագրվի՝ ի հեճուկս Փաշինյանի առաջարկ-խնդրանքի։

«Հայտարարվել է, որ պայմանագիրը 19 կետ ունի, որից 16-ի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, 3 կետերը համաձայնեցված չեն, հայկական կողմն առաջարկում է ստորագրել՝ առանց այդ 3 կետերի, Ադրբեջանը հրաժարվում է։ Հիմա ո՞ր կողմն է հրաժարվում ստորագրել պայմանագիրը։ Այդ ինչպե՞ս այդ 3 կետերը, որոնց շուրջ համաձայնություն չկա, ներառվեցին նախագծում, եթե Հայաստանն ի սկզբանե դեմ էր, ինչո՞ւ էր համաձայնում դրանք ներառել նախագծում։ Սա բացարձակ դեմագոգիա է եւ ինքնախաբեություն, եթե դու պայմանավորվում ես մի փաթեթի շուրջ, հետո ասում՝ հակիրճ տարբերակ ստորագրենք, դա բոլորովին այլ փաստաթուղթ է։ Այստեղ Ադրբեջանը ֆորմալ առումով ճիշտ է»,- վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ «Հրապարակ»-ին ասում է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

Նա շեշտում է՝ այդ փաստաթուղթը բանակցել են հայկական ու ադրբեջանական կողմերը, տեքստը նրանք են կազմել՝ Փաշինյանն ու Ալիեւը։ Ինչ վերաբերում է այս գործընթացին Արեւմուտքի եւ, մասնավորապես, ԱՄՆ-ի ներգրավվածությանը, որը շարունակաբար կողմերին հորդորում է անհապաղ ստորագրել, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, Տարասովը հարցնում է՝ իսկ ո՞ր տարբերակին է կողմ Արեւմուտքը՝ 16, թե՞ 19 կետանոց։ 
«Գործընթացը փակուղի է մտել, սա տեղի է ունենում, որովհետեւ Փաշինյանն ուզում է հակիրճ տարբերակը ստորագրել, իսկ Ալիեւը դա չի ուզում։ Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, Փաշինյանը հայտարարում է, որ դա կանի մինչեւ 2027 թվականը, էլի մի շարք տեխնիկական հարցեր, իսկ երեք կետերը չեն հրապարակվում։ Փաստաթղթի տեքստը չկա, չի հրապարակվում, ասացեք՝ դուք ի՞նչ եք պատրաստվում ստորագրել։ Նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր 9 կետերը հրապարակված էին, հիմա ի՞նչ են անում, Պուտինի հետ նարդի՞ են խաղում, ինչ է»։

Ըստ Տարասովի՝ Ալիեւը վերջին պատերազմում հաղթանակ է տարել, եւ պետք է, որ նա իրավաբանորեն ամրագրի այդ հաղթանակը, մինչդեռ հայկական կողմի համար դա լինելու է կապիտուլյացիա, եւ սա է պատճառը, ըստ մեր զրուցակցի, որ Փաշինյանը պնդում է 16 կետանոց տարբերակն ստորագրելու վրա։

«Հայկական կողմը հրաժարվում է ամբողջական փաստաթուղթը ստորագրել։ Փաշինյանն ասում է՝ 16 կետ, Ալիեւը՝ 19»,- կրկնում է Տարասովը, իսկ դիտարկմանը՝ արդյո՞ք, այսպես կոչված, միջանցքի հարցը կարող է լինել չհամաձայնեցված երեք կետերի թվում, ռուս փորձագետն արձագանքում է․ «Միջանցքի հարցը սպեկուլյացիա է, մեկ ասում են՝ կողմ ենք, մեկ՝ ոչ։ Այդպես քաղաքականություն չեն վարում, ինչպես այն վարում է Երեւանը։ Ադրբեջանը փաստաթղթից հանել է միջանցքի մասին կետը, մնացածը դեմագոգիա է»։
Ըստ Տարասովի՝ չպետք է պարտվեինք պատերազմում, հիմա՝ որպես հաղթող կողմ, Ադրբեջանը ստանում է այն, ինչ ցանկանում է, ու հայտարարում է, որ «Հայաստանը՝ որպես պետություն, գոյություն չունի, որ կա Երեւանի խանությունը»։

«Հայաստանը հրաժարվեց ռուսական միջնորդությունից, Արեւմուտքի հետ է խաղում։ Դուք պետք է Փարիզ, Վաշինգտոն ու Նյու Յորք զանգեք եւ այնտեղից կարծիքներ ճշտեք, մենք ոչինչ չգիտենք։ Մենք նայում ենք ձեզ ու զարմանում ենք»,- եզրափակում է Ստանիսլավ Տարասովը։

Ռուս վերլուծաբանի այս մեկնաբանության կոնտեքստում է նաեւ ՌԴ ԱԳ նախարարության խոսնակի՝ նախօրեին արված հայտարարությունը։ Ադրբեջանական ԶԼՄ-ներին Մարիա Զախարովան  հայտարարել է, թե Ռուսաստանը եւ Ադրբեջանը ակտիվորեն համագործակցում են բոլոր ոլորտներում՝ ելնելով ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացման, այլեւ տարածաշրջանային խնդիրների լուծման կարեւորությունից։ 
«Մենք տեսնում ենք հավաքական Արեւմուտքի երկրների՝ ՆԱՏՕ-ի՝ պղտոր ջրերում ձուկ որսալու, իսկ մինչ այդ՝ այդ ջուրը խառնելու մեծ ցանկությունը։ Կարծում եմ, որ դա լավ գիտի Բաքուն, ինչպես նաեւ տարածաշրջանի մյուս երկրները»,- ասել է Զախարովան։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan