Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Ընտրություններում հաջողության հասնելու համար
18
Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ինչու է ՔՊ-ն դարձել համր ձուկ (տեսանյութ) Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը փորձում հերքել անհերքելին Ալեն Սիմոնյանի կամակատարը, մեզ ապօրինի զրկել է հավատարմագրումից․ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին ՊՊԾ-ն փորձում էր դուրս հանել ԱԺ-ից Այդ աբսուրդը պետք է ամբողջ դատական նիստերով գնա՞․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին Առաջիկա ընտրություններում Թուրքիայի պաշտոնական թեկնածուն Փաշինյանն է Պատերազմ Արցախում
«Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել․ Իշխան Սաղաթելյան Մեկ օրում 20 հազար դոլար ստանալը ժողովո՞ւրդն է որոշել. Լիա Սարգսյան Ֆիդանն աջակցում է ոչ թե Փաշինյանին, այլ այն գործին, որը նա անում է. Հայկ Նահապետյան Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հրատապ ասուլիսը. ՈՒՂԻՂ Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան «Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել սրբազանը՝ տիրադավ Տերտերյանին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը մտադիր է «սրտիկի»-ը դարձնել նախընտրական քարոզարշավի մաս «Այս դատավորն ամոթ ունի՞»․ Գագիկ Համբարյան Թուրքիան Հայաստանում ունի և՛ գործակալներ, և՛ վարչապետի թեկնածու․ «Կարճ ասած» Ո՞ւմ դեմ է պայքարում Փաշինյանը. Կտրիճ Ներսիսյան անունով մարդ չկա ՀՀ-ում Իշխանության նպատակն է՝ անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել. Աբրահամյան Թրամփն առավելագույնը պահանջելով՝ փորձում է ստանալ գոնե նվազագույնը. քաղաքագետ Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Արման Վոլոդիայի Սարոյանը ցանկանում է դառնալ Մասյացոտն թեմի առաջնորդ. աննախադեպ պատմություն նիկոլի Հայաստանում. Մանուկյան Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ» Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հրաչյա Ռոստոմյանը «Առաջարկ Հայաստանին» նախագծին ներկայացրել է սպորտի զարգացման 14 տարվա ռազմավարություն Բոլոր ինստիտուտների փոխարեն որոշում է մեկ անձ՝ սա ամենամեծ վտանգն է․ ահազանգ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը. չպատասխանե՛ք Թեհրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի փլուզմանն ուղղված անկարգություններ կազմակերպելու մեջ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն առատաձեռն կաշառք բաժանում․ Իշխան Սաղաթելյան Վեհափառ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ․ փաստաբան Իրանի կտրուկ հայտարարությունն աննախադեպ էր Հայաստանի համար. Փույա Հոսեյնի

Ինչո՞ւ են ադրբեջանցիները ծաղրում Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» գաղափարը

Արդեն տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական լրատվամիջոցները քննարկում են Փաշինյանի կողմից առաջարկվող «խաղաղության խաչմերուկի» գաղափարը և ծաղրում այն, հեգնելով, թե՝ կա՛մ Փաշինյանը կատարյալ անգրագետ է, կա՛մ էլ հերթական անգամ փորձում է խաբել սեփական ժողովուրդին՝ «խաղաղություն» խոստանալով, որպեսզի կարողանա շարունակել պահպանել սեփական իշխանությունը:

Ի՞նչ հիմնավորումներ են բերում ադրբեջանցիներըч Փաշինյանին ծաղրելու հարցում

Նախ այն, որ Փաշինյանի գաղափարը կենսունակ չէ, քանի որ այն չի ընդունվում, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ռուսաստանի կողմից: Այսինքն, տարածաշրջանի բոլոր երեք խաղացողները մերժում են այդ ծրագիրը: Միայն Իրանն է կողմ Փաշինյանի առաջարկին, նշում են ադրբեջանցիները, այն էլ այն պատճառով, որ շատ լավ հասկանում են, որ այդ առաջարկը կյանքի չի կոչվելու:

Ադրբեջանցիները զարմանում և միաժամանակ ուրախանում են, որ Հայաստանն այսօր կառավարվում է կատարյալ տգետ և անազնիվ մարդկանց կողմից, ինչը Հայաստանը հանգեցնելու է կործանման:

Ընդ որում, ադրբեջանցիների հիմնավորումները շատ տրամաբանական են հնչում: Նրանք ընգծում են պարզ հարցադրում. կա՛մ ադրբեջանցիները Սյունիքով պիտի տեղաշարժվեն «հեշտացված»  տարբերակով, ինչպես որ օրինակ ռուսները տեղաշարվում են Լիտվայի տարածքով դեպի Կալինինգրադի մարզ, կա՛մ այդ տեղաշարվելը պիտի ապահովվի մի երրորդ երկրի կողմից: Ընդ որում, նրանք նշում են, որ նույն խնդիրը վերաբերվում է հայերի տեղաշարժմանը դեպի Իրան՝ Նախիջևանի տարածքով:

Ոչ մի  հայ, կամ հայկական  բիզնես իր ապրանքները չի տեղափոխի դեպի Իրան՝ Նախիջևանի տարածքով, եթե այն չերաշխավորվի մի որևէ այլ երկրի ուժերի միջոցով: Կամ էլ հայերը պիտի ունենան արտոնյալ տեղափոխվելու հնարավորություն, որի անվտանգությունը նույնպես երաշխավորված չի լինի, եթե այն չապահովվի երրորդ երկրի կողմից:

Ադրբեջանցիների հիմնավորումները այնքան ակնհայտ են, որ նույնիսկ դրանք քննարկման առարկա դարձնելն է հիմարություն:

Այս մոտեցման միակ այլնըտրանքը  այն է, որ Հայաստանը ընդհանրապես հրաժարվի որևէ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ:

Կարելի է հասկանալ և այն մարդկանց, ովքեր դեմ են ընդհանրապես որևէ հարաբերություններ ունենալու Ադրբեջանի հետ, որն իր մեջ նաև նոր պատերազմ սկսելու մեծ ռիսկեր է պարունակում, և այն մարդկանց, ովքեր առաջարկում են իրատեսական տարբերևակ, թե ինչպես կյանքի կոչել  իրական  խաղաղության խաչմերուկի ծրագիրը, որն առանց երրորդ կողմի երաշխավորի ուղղակի հնարավոր չէ: Օրինակ այնպես, ինչպես որ ամրագրված է նոյեմբերի 9-ի համաձայնագրով:

Այս համատեքստում   Փաշինյանի կողմից առաջ քաշվող տարբերակը իրականում խաբեություն է իրենից ներկայացնում, որը ժամանակի ընթացքում կարող է նյարդայնացնել բոլորին և տարածաշրջանի երկրները կոլեկտիվ որոշում կայացնեն պատժել Հայաստանին՝ այս մոտեցման համար:

Այսօր թերևս միայն Իրանն է որ թույլ չի տալիս Հայաստանի պատժումը, ելնելով իր  ազգային  շահերից, քանզի այստեղ իրանցիների համար գործում է հայտնի ռուսական ասացվածքը, թե «это не им, а нам  дадут 15 суток»:

Ադրբեջանցիները, հասկանալով   Փաշինյանի այս մոտեցումը, հույս ունեն, որ մի օր Իրանն էականորեն կթուլանա, և իրենք կկարողանան ուղակի գրավել Հայաստանը և վերջնականապես  կլուծեն  այս հարցը: Այդ իսկ պատճառով էլ նրանք առանձնապես լուրջ չեն վերաբերվում «խաղաղության պայմանագրի»  հաստատման գործընթացին, համարելով,  որ այս հարցում Բաքուն պիտի մաքսիմալ երկարաձգի, ցույց տալով Մոսկվային և Թեհրանին, թե ում խաղաղն է իրականում  խաղում Փաշինյանը, որպեսզի իր գլխավոր խնդիրը մաքսիմալ հեշտ լուծի:

Իսկ ինչ վերաբերվում է  հայ ժողովուրդին և նրա  հանրային և  քաղաքական կոչվող վերնախավին, ապա պետք է վերջապես գիտակցել, որ «նստած թախտին՝ սպասելով բախտին», ոչ միայն խնդիրները չեն լուծվի, այլև դա ցույց կտա միջազգային հանրությանը, որ իրականում հայ ժողովուրդը չունի այս տարածաշրջանում ապրելու իրական տեսլական և այդ պատճառով էլ նրա տեղը միջազգային հանրությանը առաջարկներ է անում խեղկատակ Փաշինյանը:

Մի՞թե պարզ չէ, որ այդ դեպքում հայ ժողովուրդը ինքն իրեն է դատապարտում ինքնաոչնչացման, քանզի միջազգային հանրությունը չի կարող հանդուրժել այս քաղաքական կապիկությունը երկար ժամանակահատվածում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan