ՀՀ ՊՆ-ն հաստատեց զինվորի մահը Փաշինյանական «տրանսպորտային բարեփոխումը» ծաղր է երևանցիների նկատմամբ, իսկ Թբիլիսիում ինչպե՞ս են հարցը լուծել Ո՞վ է լինելու Հայաստանի գլխավոր լոբբիստը Թրամփի նոր վարչակազմում
13
Նրանք ուզում էին աղքատությունը հաղթահարվի․ Իրենց գրպաններում հաղթահարեցին․ Անդրանիկ Թևանյան Միացի՛ր «Մայր Հայաստանի» քաղաքացիական նախաձեռնությանը, ասա՝ Ո՛Չ տրանսպորտի թանկացմանը Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցը տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական նախաձեռնության թեմայով (ուղիղ) Հերիք է Ռուսաստանը լվա ձեռքերը՝ օրերի ընթացքում Հայաստան չի լինի. Երվանդ Բոզոյան Երևանցիները միանում են «Մայր Հայաստանի» քաղաքացիական նախաձեռնությանը «Մայր Հայաստանի» քաղաքացիական նախաձեռնության մասին «Մայր Հայաստանի» ստորագրահավաքն՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման (տեսանյութ) Ի՞նչ վտանգ է Թրամփը Նիկոլի համար․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մարդկանց մեծ մասը տեղյակ չէ, որ քաղաքային տրանսպորտը հունվարի 1֊ից թանկանալու է Քաղաքացիական նախաձեռնություն` ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ ՊՆ-ն հաստատեց զինվորի մահը Հայաստանը թույլ է տվել ԱՄՆ-ին ռադարներ տեղադրել Մեղրու հատվածում. Դավիթ Ջամալյան Ուրուգվայն Ադրբեջանին կոչ են անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին Փաշինյանական «տրանսպորտային բարեփոխումը» ծաղր է երևանցիների նկատմամբ, իսկ Թբիլիսիում ինչպե՞ս են հարցը լուծել Նրանք ուզում էին աղքատությունը հաղթահարվի․ Իրենց գրպաններում հաղթահարեցին․ Անդրանիկ Թևանյան Պարտքով ու երազներով ապրելու բյուջե, վերից վար ձախողված բյուջե. Արթուր Խաչատրյան Ուրուգվայն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին և պատանդներին Փաշինյանն Ալիևի հետ շփումից շատ գոհ է (իսկ ո՞վ էր կասկածում, որ...) ԱՄՆ-ն և ԵՄ-ն թքած ունեն Հարավային Կովկասի ճակատագրի վրա. Մարիա Զախարովա Ո՞վ է լինելու Հայաստանի գլխավոր լոբբիստը Թրամփի նոր վարչակազմում Ստեփանակերտում մահացած հայ կնոջ մարմինն առ այսօր չի փոխանցվել ՀՀ-ին «Ավինյանները». Գագիկ Համբարյան «Նորից զոհ ունենք բանակում». Սյուզի Բադոյան «Ասկերանի քաղաքապետի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվեց». Վահե Եփրիկյան Տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական նախաձեռնություն․ միացի՛ր, որ փոխենք Միացի՛ր «Մայր Հայաստանի» քաղաքացիական նախաձեռնությանը, ասա՝ Ո՛Չ տրանսպորտի թանկացմանը Եթե ազգային մեծ երազանք չունենք, ուրեմն ապագա էլ չունենք. Թևան Պողոսյան «Ադրբեջանը սպառնում է, որ ամենատարբեր միջոցներով հասնելու է Հայաստանի նկատմամբ ճնշումների». Տիգրան Աբրահամյան Վրաստանի նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ հունվարին Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը «Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին». «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հայտարարությունը Անդրանիկ Թևանյանի ճեպազրույցը տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական նախաձեռնության թեմայով (ուղիղ) «Բաքուն ու Երևանը դեկտեմբերին կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը»․ Հաջիև «Անգլուխ» վիճակ և քաոս՝ «Էրեբունի» թանգարանում. չկա տնօրեն, փոխտնօրեն և ժ/պ. Yerkir.am Փաշինյանի վրա խնձոր նետելու գործով դատարան են կանչել նրա թիկնապահին Հերիք է Ռուսաստանը լվա ձեռքերը՝ օրերի ընթացքում Հայաստան չի լինի. Երվանդ Բոզոյան ԵՄ անդամակցության հարցում արտախորհրդարանական ուժերը «պլան Բ» են ծրագրել Անգամ գործող դատախազի դեմ է Սիրունյանը ստատուսներ գրել ՔՊ-ական պատգամավորները կմեկնեն Ռուսաստան Երևանցիները միանում են «Մայր Հայաստանի» քաղաքացիական նախաձեռնությանը

Բոլոր հայտնի ընկերությունների արժեթղթերը` մեկ հարթակում. Ամերիաբանկը ԴիջիԹեքին ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով

Րոպեների ընթացում օնլայն բացել բրոքերային հաշիվ և առանց բանկ այցելելու գործարքներ կատարել ինչպես հայկական, այնպես էլ ամերիկյան, եվրոպական և ասիական երկրների բորսաներում ու արտաբորսայական շուկաներում․ Երևանում անցկացվող «ԴիջիԹեք Էքպո 2024»-ի ֆինթեք գործընկեր Ամերիաբանկը ներկայացնում է իր MyInvest ներդրումային հարթակը։

«Այս տարի ներկայացնում ենք MyInvest ներդրումային հարթակը, որը շատ մեծ հետաքրքրություն է վայելում մեր հաճախորդների մոտ: Անցյալ տարի մեր բրոքերային հաճախորդների քանակը եռապատկվել է, այս տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով արդեն իսկ կրկնապատկել ենք նախորդ տարվա ցուցանիշը, մինչև տարեվերջ ակնկալում ենք եռապատկել ցուցանիշը»,- ԴիջիԹեքի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասում է Ամերիաբանկի Առևտրային գործառնությունների դեպարտամենտի Արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը՝ հավելելով, որ MyInvest հարթակը հնարավորություն է տալիս մի քանի պարզ քայլերի հաջորթականությամբ բացել օնլայն բրոքերային հաշիվ, հասանելիություն ստանալ 30-ից ավելի շուկաների և 25 հազարից ավելի ներդրումային գործիքների՝ սկսած պարտատոմսերից մինչև բաժնետոմսեր և ներդրումային ֆոնդեր։

Ամերիաբանկի բրոքերային ծառայության ղեկավար Արտուշ Ենգիբարյանն էլ նշում է, որ MyInvest-ն ունիվերսալ հարթակ է, և միակն է Հայաստանում, որն իր մեջ ներառում է թե՛ հայկական շուկան, թե՛ միջազգային շուկան․ «Հաճախորդները կարող են գործարքներ անել թե՛ հայկական  հայտնի ընկերությունների արժեթղթերով, որոնք  ցուցարկված են մեր բորսայում, թե՛  միջազգային հայտնի բորսաների, ինչպես օրինակ Microsoft-ի, Apple-ի. բոլոր հայտնի ընկերությունները մեր հարթակում հասանելի են»։

Արտուշ Ենգիբարյանի խոսքով`հարթակի միջոցով տարբեր ընկերություններ, բիզնեսներ հնարավորություն ունեն իրականացնելու նաև պարտատոմսերի և բաժնետոմսերի տեղաբաշխումներ՝ ներգրավելով նոր ֆինանսական միջոցներ իրենց բիզնեսի զարգացման համար։

Դիջիթեքի շրջանակում Ամերիաբանկը ոչ միայն ներկայացնում է MyInvest հարթակը, այլև ներդրումներով հետաքրքրվողների համար իր փորձառու մասնագետների օգնությամբ իրականացնում է մասնագիտական բազմաբնույթ խորհրդատվություն, ինչպես նաև օգնում կողմնորոշվել առաջին պորտֆելը կազմելու հարցում։

«Տրամադրում ենք անվճար խորհրդատվություն մեր մասնագիտացված բրոքերների թիմից կողմից, ովքեր օգնում են սկսնակներին իրենց ներդրումային ճանապարհը սահուն անցնել, ինչպես նաև մեր մասնագետները վարում են ներդրումային կրթական բլոգ, որն այսօր շուկայում ունի ամենամեծ բաժանորդների քանակը»,- նշում է Դիանա Հակոբյանը։

Հեռատես, համբերատար, հավասարակշռված, խելացի, համարձակ և հաջողակ։ Լավ ներդրող դառնալու հատկանիշներն են, որոնք Ամերիաբանկը Digitec-ի իր տաղավարում ներկայացնում է 6 տարբեր փորձությունների տեսքով՝ գոլֆից մինչև VR ակնոց։ Իսկ բոլոր փուլերը  հաջողությամբ անցնելու պարագայում այցելուները հնարավորություն ունեն անվճար բացելու բրոքերային հաշիվ և ստանալու իրենց առաջին բաժնետոմսը նվեր։

Ներդրումների աշխարհն էլ ավելի խորությամբ բացահայտել ցանկացողների համար ԴիջիԹեքի շրջանակում այս տարի առաջին անգամ անցկացվում է նաև Digi/Invest համաժողովը, որի առանցքում թվայնացման, ներդրումների ու  ֆինանսական գրագիտության բարձրացման թեմաներն են:  Ամերիաբանկի Առևտրային գործառնությունների դեպարտամենտի Արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը համաժողովի շրջանակում մասնակցեց «Թվային ներդրումների ապագան. նոր գործիքներ և հնարավորություններ ՀՀ ֆինանսական շուկայում» խորագրով պանելային քննարկմանը:

Համաժողովի շրջանակում ամենամեծ հետաքրքրությունն առաջացրած ելույթներից մեկն էլ Ամերիաբանկի բրենդի ամբասադոր Գարիկ Պապոյանինն էր, որը հաջողակ ներդրողի հատկանիշներն ու ճիշտ ներդրումների կարևորությունը ներկայացրեց իրեն բնորոշ ոճով ու հումորով։
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan