Գլխիվայր շուռ եկած կանգառ Երևանում. քամու հետևանքները Ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրողը կալանավորվել է Ինչ ասես սրանց. կառավարումը աննախադեպ տապալած, կործանարար իշխանություն (տեսանյութ)
12
Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու է հիստերիկացել Նիկոլ Փաշինյանը «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը Թրամփը հայտարարել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին Մայիսի 9֊ի զորահանդեսի քաղաքական կողմի և Նիկոլ Փաշինյանի հակահայկական քաղաքականության հետևանքների մասին Հաղթանակի օրվա առթիվ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խոսքը՝ Կարմիր հրապարակից (տեսանյութ) «Սխալ ուղղությամբ եք գնում, Նիկոլ Վավաևիչ...». Պուտինի խոսուն ժեստը՝ հյուրերի դիմավորման ժամանակ Հաղթանակի 80-ամյա տարեդարձի շքերթը Մոսկվայի Կարմիր հրապարակում Պատերազմ Արցախում
2 անգամ զանգահարել են Տիգրանի հայրիկին և երեխայի լացի ձայն միացրել Թուրքիայում՝ Ամասիայում, 5 րոպեում 2 երկրաշարժ է գրանցվել Գլխիվայր շուռ եկած կանգառ Երևանում. քամու հետևանքները Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Անհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրողը կալանավորվել է Երեկվա ուժեղ քամու հետևանքով 57 արտակարգ դեպք է գրանցվել Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու՞ է ձգձգվում Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը. Աբրահամյան Իվետա Մուկուչյանը պարզաբանել է իր հղիության մասին լուրերը Արտակարգ դեպք Քանաքեռում. այգում ծառի մի հատված պոկվել և ընկել է քաղաքացու գլխին Ինչ ասես սրանց. կառավարումը աննախադեպ տապալած, կործանարար իշխանություն (տեսանյութ) Ինչու է հիստերիկացել Նիկոլ Փաշինյանը Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում «Քամու հետևանքով շենքի տանիքը պոկվել և ընկել է ցած». Արշակ Սարգսյան. Տեսանյութ Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ Սուրենյան «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը Սա՞ է եվրոպական այն արժեքը, երբ Երևանում տոնում են Եվրոպայի օրը ու ամբողջ Ազատության հրապարակը վերածում են աղբավայրի (տեսանյութ) Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան Աննա Հակոբյանը բոլորին կրթում է, բայց ամուսինը դեռ անկիրթ է մնացել (տեսանյութ) Սարսափելի մանրամասներ՝ ինչպես են Լիլիթ Աղեկյանին խոշտանգել, կալանավորել․․․ Զարուհի Փոստանջյան ՔՊ-ն Գյումրիում պարտությունը չի մարսում, բայց գյումրեցին իր ասելիքն ասել է. «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամ Նարեկ Միրզոյան Գարեգին Երկրորդը եվրոպացի դատավորների հետ հանդիպմանը խոսել է Բաքվում հայեր գերիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարության մասին Թրամփը հայտարարել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին ՔՊ ի «մարդագողության» հեռահար հետեւանքները. Ստեփան Դանիելյան Ալեն Սիմոնյանը Փաշինյանի դեմ աշխատեց. Գրիգոր Բալասանյան Մի օր կրկին բաց ճակատով ու ժպիտներն երեսներիս իրար շնորհավորերելու նոր և իրական առիթներ կունենանք Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ

49-ամյա տղամարդը սեռական բռնության է ենթարկել ընկերոջ 26-ամյա աղջկան

 49-ամյա տղամարդը սեռական բռնության է ենթարկել ընկերոջ 26-ամյա աղջկան ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է 2022թ. հունվարի 19–ին ԻԻՀ քաղաքացի, 26–ամյա աղջկա կողմից կատարված ինքնասպանության դեպքը։

2022 թվականի հունվարի 19-ին Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամի 7-րդ մասնաշենքում ԻԻՀ քաղաքացի աղջկան կախված վիճակում հայտնաբերելու վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի նախաքննությամբ պարզվել են հիշյալ աղջկա կողմից ինքնասպանության դիմելու իրական պատճառները։ Մասնավորապես, քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 26–ամյա աղջիկը, ուսում ստանալու նպատակով, գտնվել է ՀՀ–ում և բնակություն է հաստատել «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամի 7-րդ մասնաշենքի սենյակներից մեկում։

Վերջինիս հոր ընկերը՝ 49–ամյա ԻԻՀ քաղաքացին, ով աշխատել է որպես ավտոբուսի վարորդ Երևան-Թեհրան երթուղով, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ընկերոջ ընտանիքի հետ, 26–ամյա աղջկան, այլ հյուրերի հետ, 2021 թվականի սեպտեմբերի 23-ին հրավիրել է իր ծննդյան տարեդարձին, որն անցկացվել է Երևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկում։

Խնջույքից հետո, 49–ամյա տղամարդու առաջարկով, վերջինս և աղջիկը այցելել են Երևան քաղաքի Փիրումյանների փողոցում գտնվող բնակելի շենքի բնակարան, որտեղ 49–ամյա տղամարդը, օգտվելով աղջկա անօգնական վիճակից, նրա կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ։ 26–ամյա աղջիկը, չհամակերպվելով կատարվածի հետ, գտնվելով սթրեսային ծանր հոգեվիճակում, 2022 թվականի հունվարի 19-ին իր բնակության վայրում ինքնասպանություն է գործել: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ԻԻՀ 49–ամյա քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որոնք առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ)։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan