Իսրայելը Իրանին սպառնում է պատասխան հարված հասցնել հրթիռային հարձակման համար
Դիտել նաև
Իրանը հերքել է իսրայելական հարվածի հետևանքով իր տարածքում 20 կետերի ոչնչացման մասին տեղեկությունը
Իրանում նոր երկրաշարժ է գրանցվել
Եթե անհրաժեշտ լինի, Իրանը նորից կհարվածի Իսրայելի ռեժիմին. մեր գործողությունն օրինական էր. այաթոլլահ Ալի Խամենեի
Երկրաշարժ՝ Իրանում
Իրանում չեղարկվել են բոլոր ավիաչվերթները
Իսրայելի բանակի (ՑԱԽԱԼ) խոսնակ կոնտրադմիրալ Դանիել Հագարին հայտարարել է, որ Իսրայելը կպատասխանի իր երկրի վրա Իրանի հրթիռային հարձակմանը, գրում է Times of Israel-ը։
«Մենք գտնվում ենք պաշտպանության և հարձակման բարձր պատրաստվածության վիճակում, մենք պաշտպանելու ենք Իսրայելի քաղաքացիներին։ Այս հարձակումը հետևանքներ կունենա: Մենք ծրագրեր ունենք, և կգործենք մեր ընտրած ժամանակին և վայրում»,-նշել է նա։
Իսրայելական բանակը թույլ է տվել իր քաղաքացիներին լքել իրենց ապաստարանները։ Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ հարձակումը տևել է մոտ մեկ ժամ։ Ավելի վաղ Իրանը բալիստիկ հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի և «Հըզբոլլահ»-ի առաջնորդների սպանությանը։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ արձակվել է ավելի քան 400 հրթիռ։