Ասադի և Փաշինյանի նույնական սխալները. ի՞նչ է սպասվում Հայաստանին Երբ «Սիրիան» կպայթի Կովկասում (տեսանյութ) Թուրքիան Հայաստանում կարող է կրկնել սիրիական սցենարը. Վարուժան Գեղամյան
11
Թուրքիան արդեն հայտարարել է, թե ինչ չորս խնդիր է հետապնդում Սիրիայում Հաղորդում հանցագործության մասին՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և կառավարության Տնետուն իրազեկման աշխատանքները շարունակվում են Հայաստանում կան քաղաքական հետապնդումներ և բռնաճնշումներ. Լիլիթ Թումանյան Պատերազմում հաղթող կողմը հազվադեպ է պարտվողին խաղաղություն առաջարկում․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Երկրի գոյությանն սպառնացող իշխանության ներկայացուցիչն այլոց է «սպառնալիք» պիտակում. «Փաստ» Կարմիր գծերը 13 անգամ թանկացնելու դեմ «Մայր Հայաստանի» հայցի վերաբերյալ 5-րդ ալիքի ռեպորտաժը Կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ է և անթույլատրելի․ «Մայր Հայաստան» Ինչ է սպասվում Հայաստանին Սիրիայի դեպքերից հետո. ինչպես իրենց կպահեն Ռուսաստանն ու Իրանը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սիրիայի դեպքերի զարգացման 5 սցենար․ ի՞նչ վտանգի տակ է Հայաստանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Գաղտնիք չէ, որ պարեկային ծառայողներն արցախցիների նկատմամբ ունեն «յուրահատուկ» վերաբերմունք. Ռոման Երիցյան Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել երկու երկրների ներկայացուցիչների հանդիպում Պրոցեսները ռեգիոնում կարող են շատ արագ փոխվել. Ալեն Ղևոնդյան Հետխորհրդային տարածքում Վաշինգտոնը սկսել է տապալվել. ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ալիևի քաղաքականությունը խաղաղության հաստատման հետ որևէ իրական աղերս չունի․ Տաթևիկ Հայրապետյան Վրաստանում 2025-ին թոշակները կհասնեն մինչև 200 դոլարի Ասադի և Փաշինյանի նույնական սխալները. ի՞նչ է սպասվում Հայաստանին Հովիկ Աղազարյանը դիմել է դատախազություն, որ պարզեն, թե ինչպես են իր անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ Թուրքիան արդեն հայտարարել է, թե ինչ չորս խնդիր է հետապնդում Սիրիայում Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» բողոքի ակցիան (ուղիղ) Ցանկանում ենք, որ պատմական հնարավորությունը հանգեցնի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Էրդողան Երեխաների առողջություն, կրթություն, գիտություն․ «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի քվեարկության միջանկյալ արդյունքները Երբ «Սիրիան» կպայթի Կովկասում (տեսանյութ) Հաղորդում հանցագործության մասին՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և կառավարության 1991 թվականի այս օրը Արցախում «այո» ասացին անկախության գաղափարին. Տիգրան Աբրահամյան Բացե՛ք «Գոյ»-ի դռները. hազարավոր մարդիկ մեծացել են «Գոյ»-ի ներկայացումների ազդեցության ներքո․ հայտարարություն ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մեղավոր է ճանաչվել Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է «Պատերազմում հաղթող կողմը հազվադեպ է խաղաղություն առաջարկում պարտվողին». Մամեդով Լարված իրավիճակ՝ Լոռու մարզում․ Մեծավանցիները փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը Տնետուն իրազեկման աշխատանքները շարունակվում են Տարածաշրջանը փոփոխվում է բառացիորեն օրերի ընթացքում. Վարդան Ոսկանյան Հայաստանում էներգետիկ ըմպելիքները երեխաներն օգտագործում են ուտելիքի փոխարեն. Սննդագետի ահազանգը Հայաստանում կան քաղաքական հետապնդումներ և բռնաճնշումներ. Լիլիթ Թումանյան Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է Եռաբլուր Պատերազմում հաղթող կողմը հազվադեպ է պարտվողին խաղաղություն առաջարկում․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Թուրքիան Հայաստանում կարող է կրկնել սիրիական սցենարը. Վարուժան Գեղամյան Իսրայելական տանկերը հասել են Դամասկոսի արվարձաններ Մարդու... չիրավունքներ. «Փաստ»

Նայեք, թե ինչքա՜ն ուրախ է Փաշինյանը՝ Էրդողանի հետ հանդիպելիս

Նյու Յորքում կատարվել է Փաշինյանի երազանքը: Նա, որպես Հայաստանի ներկայացուցիչ, ավելին, որպես՝ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող, հանդիպել է իր սիրելի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին
Այդ մասին պաշտոնական կայքում հրապարակվել է հետևյալ հաղորդագրությունը.
«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել  Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին:
Ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Կողմերը անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հարցերին:
Փաշինյանը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին»:
Հատուկ ուշադրություն դարձրեք տարածված լուսանկարներին ու այդ՝ արձանագրված դրվագներում Նիկոլ Փաշինյանի հոգեվիճակն արտացոլող տրամադրությանը: Փաշինյանը, Էրդողանի հետ հանդիպման ընթացքում, կարելի է ասել՝ հրճվանք և երջանկություն է ճառագում, իսկապես, անկեղծորեն ուրախ է: Իսկ հիմա մտովի հիշեք Փաշինյանի դեմքի արտահայտությունները, երբ նրան հիշեցնում են Արցախի մասին, կամ եթե լավ հիշողություն ունեք, վերհիշեք նրա դեմքին արտացոլվող ատելությունն ու չարությունը, երբ խոսում է Արցախի հայերի, առհասարակ, հայկական խնդիրների մասին, երբ նրան այդ խնդիրները հիշեցնող հարցեր են ուղղում: 
Շատ խոսուն պատկերներ են: Չափազանց ակնհայտ, որպեսզի չտեսնելու տրվեն: 

Առանձնահատուկ պետք է ընդգծել հաղորդագրության այս արտահայտությունը. «Զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին»:
Դե, իսկ հիմա ինքներդ ձեզ հարց տվեք. ձեզ ի՞նչ է հայտնի Նիկոլ Փաշինյանի ու ցեղասպանական ոճրագործ, հայատյաց ու մեր ազգի երդվյալ թշնամի Թուրքիայի, Էրդողանի միջև առկա պայմանավորվածությունների մասին: 
Բոլորս, իհարկե, տեսնում ենք այդ պայմանավորվածությունները, անգամ կարելի է ասել՝ ապրում ենք այդ պայմանավորվածությունների հետևանքների պայմաններում, բայց ձեզ, որպես «հերոս հարկատուների», որպես Փաշինյանի կառավարության ֆիզիկական գոյությունն ապահովող-ֆինանսավորողների, որևէ բան հայտնի՞ է այդ «պայմանավորվածությունների» մասին: 


Zham.am  

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan