«Հայաստանում գլուխ են բարձրացնում ռևանշիստական ուժերը». Ալիև

Ադրբեջանի խորհրդարանում ելույթի ժամանակ Իլհամ Ալիևը բողոքել է, թե «ՀՀ-ում չեն հաշտվում ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքների հետ», ապա հավելել. «Ռևանշիստական ուժերը Հայաստանում գլուխ են բարձրացնում. դրանք միայն մարգինալ քաղաքական տարրերը չեն, Հայաստանի գործող իշխանությունները նույն մտքերով են ապրում... Դրա մասին է վկայում Մինսկի խմբի ֆորմալ պահպանումն առ այսօր, որը ոչ մի գործնական նշանակություն չունի»: