Ասադի և Փաշինյանի նույնական սխալները. ի՞նչ է սպասվում Հայաստանին Երբ «Սիրիան» կպայթի Կովկասում (տեսանյութ) Թուրքիան Հայաստանում կարող է կրկնել սիրիական սցենարը. Վարուժան Գեղամյան
11
Թուրքիան արդեն հայտարարել է, թե ինչ չորս խնդիր է հետապնդում Սիրիայում Հաղորդում հանցագործության մասին՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և կառավարության Տնետուն իրազեկման աշխատանքները շարունակվում են Հայաստանում կան քաղաքական հետապնդումներ և բռնաճնշումներ. Լիլիթ Թումանյան Պատերազմում հաղթող կողմը հազվադեպ է պարտվողին խաղաղություն առաջարկում․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Երկրի գոյությանն սպառնացող իշխանության ներկայացուցիչն այլոց է «սպառնալիք» պիտակում. «Փաստ» Կարմիր գծերը 13 անգամ թանկացնելու դեմ «Մայր Հայաստանի» հայցի վերաբերյալ 5-րդ ալիքի ռեպորտաժը Կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ է և անթույլատրելի․ «Մայր Հայաստան» Ինչ է սպասվում Հայաստանին Սիրիայի դեպքերից հետո. ինչպես իրենց կպահեն Ռուսաստանն ու Իրանը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սիրիայի դեպքերի զարգացման 5 սցենար․ ի՞նչ վտանգի տակ է Հայաստանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Գաղտնիք չէ, որ պարեկային ծառայողներն արցախցիների նկատմամբ ունեն «յուրահատուկ» վերաբերմունք. Ռոման Երիցյան Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի է ունեցել երկու երկրների ներկայացուցիչների հանդիպում Պրոցեսները ռեգիոնում կարող են շատ արագ փոխվել. Ալեն Ղևոնդյան Հետխորհրդային տարածքում Վաշինգտոնը սկսել է տապալվել. ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ալիևի քաղաքականությունը խաղաղության հաստատման հետ որևէ իրական աղերս չունի․ Տաթևիկ Հայրապետյան Վրաստանում 2025-ին թոշակները կհասնեն մինչև 200 դոլարի Ասադի և Փաշինյանի նույնական սխալները. ի՞նչ է սպասվում Հայաստանին Հովիկ Աղազարյանը դիմել է դատախազություն, որ պարզեն, թե ինչպես են իր անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ Թուրքիան արդեն հայտարարել է, թե ինչ չորս խնդիր է հետապնդում Սիրիայում Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» բողոքի ակցիան (ուղիղ) Ցանկանում ենք, որ պատմական հնարավորությունը հանգեցնի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Էրդողան Երեխաների առողջություն, կրթություն, գիտություն․ «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի քվեարկության միջանկյալ արդյունքները Երբ «Սիրիան» կպայթի Կովկասում (տեսանյութ) Հաղորդում հանցագործության մասին՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և կառավարության 1991 թվականի այս օրը Արցախում «այո» ասացին անկախության գաղափարին. Տիգրան Աբրահամյան Բացե՛ք «Գոյ»-ի դռները. hազարավոր մարդիկ մեծացել են «Գոյ»-ի ներկայացումների ազդեցության ներքո․ հայտարարություն ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մեղավոր է ճանաչվել Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է «Պատերազմում հաղթող կողմը հազվադեպ է խաղաղություն առաջարկում պարտվողին». Մամեդով Լարված իրավիճակ՝ Լոռու մարզում․ Մեծավանցիները փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը Տնետուն իրազեկման աշխատանքները շարունակվում են Տարածաշրջանը փոփոխվում է բառացիորեն օրերի ընթացքում. Վարդան Ոսկանյան Հայաստանում էներգետիկ ըմպելիքները երեխաներն օգտագործում են ուտելիքի փոխարեն. Սննդագետի ահազանգը Հայաստանում կան քաղաքական հետապնդումներ և բռնաճնշումներ. Լիլիթ Թումանյան Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է Եռաբլուր Պատերազմում հաղթող կողմը հազվադեպ է պարտվողին խաղաղություն առաջարկում․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Թուրքիան Հայաստանում կարող է կրկնել սիրիական սցենարը. Վարուժան Գեղամյան Իսրայելական տանկերը հասել են Դամասկոսի արվարձաններ Մարդու... չիրավունքներ. «Փաստ»

Դոնբասյան օրագիր․ «չոր» ամփոփում (ավելի քան 140 միլիոնանոց լսարան)

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հանգամանորեն անդրադարձել է իր գլխավորած պատվիրակության Դոնեցկ և Լուգանսկ կատարած այցին. «Սեպտեմբերի 14–ից 18–ը գտնվելով Դոնեցկի և Լուգանսի ժողովրդական հանրապետություններում՝ «Մայր Հայաստանի» պատվիրակությունն ընդունելության արժանացավ պաշտոնական արարողակարգի բոլոր կանոններին համապատասխան։

Գրաֆիկը շատ խիտ էր ու հագեցած։ Ֆորմալ և ոչ ֆորմալ, բաց և փակ հանդիպումներ, քննարկումներ, ծանոթություններ, հյուրանոցից հյուրանոց տեղափոխություններ, հազարավոր կիլոմետրեր, ինքնաթիռ ․․․

Ե՛վ շարքային քաղաքացիների հետ շփումները, և՛ պաշտոնական հանդիպումներն անցնում էին ջերմ ու բարեկամական մթնոլորտում։ Դոնբասում մեզ հարազատաբար են ընդունել։ Մենք փոխեցինք այն տեսակետը, որ Հայաստանում բոլորը դեմ են հայ–ռուսական դաշնակցային հարաբերություններին։ Մարդիկ տեսան, որ Հայաստանը նաև այլ տեսակետ ունի, որը տարբերվում է պաշտոնական Երևանի տեսակետից։

Մեր այցն աննախադեպ իրադարձություն էր, որը հայտնվել էր միջազգային մամուլի և ռուսական ազդեցիկ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Այցի մասին եղել են հազարավոր հրապարակումներ։ Պրոֆեսիոնալ մոնիտորինգը ցույց է տալիս, որ «Մայր Հայաստանի» հանդիպումների լուսաբանումը միայն համացանցում ընդգրկել է ավելի քան 140 միլիոնանոց լսարան՝ ամբողջ աշխարհով։ Դեռ հեռուստա և ռադիո լսարանը չենք հաշվում։ Տպագիր մամուլը՝ նույնպես։ Այցը լուսաբանվել է ռուսական, ամերիկյան, վրացական, եվրոպական, թուրքական, ադրբեջանական, ուկրաինական մեդիա-հարթակներում։ Դե, բնականաբար, նաև հայկական տիրույթում։

Մենք այնպիսի վայրում էինք գտնվում, որ բնական է` այնտեղից տրվող մեսիջները տեղեկատվական հսկայական հոսքեր են ապահովելու։ Խոսել ենք հայ–ռուսական հարաբերություններից, արցախահայության խնդիրներից և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերից։ Կոտրել ենք այն կեղծ թեզը, թե իբր դրսում Արցախի թեման փակ է։ Փակ չէ, դա սուտ է, հերթական նիկոլական սուտը։ Ռուսական լրատվամիջոցները, այդ թվում՝ պետական ԶԼՄ–ները լայնորեն տարածում էին արցախահայության՝ իր հայրենիք վերադարձի իրավունքի մասին հնչեցրած իմ հայտարարությունները։

Մամուլում արձագանքների 95 տոկոսից ավելին դրական են։ Ռուսական տիրույթում Հայաստանի մասին այսքան դրական արձագանք 2018–ից ու հատկապես 2022–ից հետո չէր եղել (ՀՀ օրվա իշխանության կողմից ՌԴ–ի հանդեպ բացահայտ թշնամական քարոզի մեկնարկը տրվեց 2022թ․ հոկտեմբերի 6–ից հետո, քանզի Փաշինյանը Պրահայում Արցախը հանձնելուց հետո սկսեց բաց քարտերով խաղալ թուրք–ադրբեջանական օրակարգով ու Արևմուտքի թելադրանքով)։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական տեսակետն էլ էր մեր այցի վերաբերյալ դրական ու հայ–ռուսական հարաբերությունների համար դրական ֆոն ստեղծող։

Որպեսզի պատկերացնեք, թե ինչպիսի տեղեկատվական հոսքեր են ապահովվել, բերեմ ընդամենը մեկ օրինակ։ Երբ «Ռիա Նովոստին» իր տելեգրամյան ալիքում տվեց առաջին հանդիպման լուրը Դոնեցկի խորհրդարանում մեր ունեցած հանդիպման մասին, այն կայծակնային արագությամբ հարյուր հազարավոր դիտումներ ունեցավ։ Այս պահին այդ լուրն ունեցել է 775․600 դիտում (տե՛ս կից նկարը)։ Եվ դա ընդամենը մեկ լուրի մասին, իսկ այդպիսիք եղել են հազարավոր։ Պատահական չէ, որ «Յանդեքս» որոնողական համակարգում մեր այցը դարձել էր գլխավոր լուր։

Մի խոսքով, Դոնբասյան «ճանապարհորդությունը» շատ արդյունավետ էր և Հայաստանի համար օգտակար։ Այն, ինչ փչացրել է օրվա իշխանությունը, մենք ամեն ինչ անում ենք, որ վերականգնվի, քանզի դա մեր երկրի անվտանգությանն է առնչվում և Հայաստանի շահերից է բխում։

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն

Դոնեցկում հանդիպեցինք տեղի հայ համայնքի ղեկավար Ազարյանին ու համայնքի մի շարք անդամների, եղանք հայկական Սուրբ Խաչ եկեղեցում և մասնակցեցինք Խաչվերաց տոնին։ Մեսրոպ Մաշտոցի նկարն էլ որպես հիշատակ նվիրեցինք եկեղեցուն։

Հանդիպումների շարքը Դոնեցկում այսպիսին էր․ ԴԺՀ ղեկավար Պուշիլինին, խորհրդարանական պատվիրակություն՝ «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սկորոխոդովի գլխավորությամբ, ՌԴ նախագահի հովանու ներքո գործող երիտասարդական կազմակերպություններ (պայմանավորվածություն ձեռք բերեցինք «Մայր Հայաստանի» երիտասարդական թևի հետ համատեղ ծրագրեր իրակացնել)։ Հումանիտար օգնություն արյան փոխներարկման հիվանդանոցին, ինչպես նաև պատերազմի արդյունքում տեղահանվածներին, այդ թվում՝ փոքրիկ երեխաներին։

Հյուրընկալվեցինք ռադիո «Կոմետայում» և Դոնեցկի պետական հեռուստառադիոյում։

Բազմաթիվ հարցազրույցներ, հեռախոսազանգեր, շնորհավորանքներ, ձեռքսեղմումներ։ Նման գրաֆիկով մեկ էլ անցած տարի ենք աշխատել՝ նախընտրական փուլում։

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն

Լուգանսկում ավելի հագեցած էր հանդիպումների շարքը։ Հանդիպում հայ համայնքի հետ՝ Հայրապետյանի գլխավորությամբ։ Այցելություն հայկական եկեղեցի, հայկական «Ուրարտու» կենտրոն։ Իսկ երեկոյան՝ ընթրիք հայ համայնքի հետ։ Հայկական հյուրասիրություն․․․

Հանդիպումների պաշտոնական մասը․ ԼԺՀ ղեկավար Պասեչնիկ, խորհրդարանի խոսակ Միրոշնիչենկո և խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ։

Այց Լուգանսկի պատմության թանգարան։ Մեր ընդհանուր անցյալին, մասնավորապես՝ 2–րդ համաշխարհային պատերազմին վերաբերող բազմաթիվ նյութեր կային։ Հիշեցի, որ դպրոցում պիոներ եմ եղել։

Լուգանսկում նույնպես երիտասարդական կազմակերպությոթյունների հետ հետաքրքիր քննարկում ունեցանք ու որոշեցինք Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդների ներգրավմամբ համատեղ նախագծեր իրականացնել։

Լուգանսկի Մ․ Մատուսովսկու անվան մշակույթի և արվեստի պետական ակադեմիային գրքեր հանձնեցինք, ինչի համար կրթօջախի ռեկտորն ու Լուգանսկի կրթության նախարարը անչափ շնորհակալ էին։

Ուշագրավ է, որ Ակադեմիայում հատուկ մեր այցի համար ժամանակից շուտ յուրահատուկ ցուցահանդեսի բացում էին կազմակերպել (ցուցահանեսը պետք է երկու օր հետո լիներ, բայց երբ ակադեմիայում իմացել էին մեր պատվիրակության այցի մասին, բոլոր ջանքերը ներդրել էին, որպեսզի բացումը շուտ լինի․ ստախանովյան ոճով։))) )։ Ի դեպ, հրաշք ստեղծագործությունների հեղինակը հայազգի Արևիկ Մալխասյանն է, ով նաև ակադեմիայում դասավանդում է։

Ահա այսպիսին էր մեր այցը, որի քաղաքական, աշխարհաքաղաքական և այլ ասպեկտների մասին կխոսենք «Սպուտնիկ Արմենիայի» մեդիա սրահում սեպտեմբերի 23–ին, ժամը 12։00–ին կայանալիք մամլո ասուլիսի ժամանակ»։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan