Ոստիկանության անունից խաբեություն է իրականացվում
Սոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում, որով անհայտ անձինք գումար են պահանջում՝ իբր հանցագործությունն արագ բացահայտելու համար։
Ոստիկանությունից հայտնում են, որ դա կեղծ տեղեկատվություն է:
«Հորդորում ենք անտեսել կասկածելի հղումները, զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց: Իսկ եթե արդեն դարձել եք խաբեության զոհ, ապա անհապաղ դիմեք Ոստիկանություն:
Ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության հետևել բացառապես պաշտոնական լրահոսի միջոցով»,-ասված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ։