Հայաստանն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, սակայն չի ստորագրել նախագիծը․ Զախարովա Փաշինյանն ու կառավարությունը ունե՞ն «պլան Բ» Դուք պրոդյուսերական կենտրո՞ն եք, թե՞ քաղաքապետարան․ Մանուկ Սուքիասյան (լուսանկար)
10
Եթե ՀՀ-ն հրաժարվի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, դա լեգիտիմ իրավունք է Բաքվի համար գնալ պատերազմի. Վահե Հովհաննիսյան Պահանջում ենք քրգործ հարուցել Փաշինյանի դեմ ցեղասպանության հանցակցության համար. Բագրատ սրբազան Իշխանությունը որևէ քայլ չի արել Արցախի երաշխավորը լինելու պարտավորությունները կատարելու ուղղությամբ․ Սրբազան Ոստիկանությունը դատախազության շենքի մոտ «բերման ենթարկեց» Նիկոլ Փաշինյանի... խրտվիլակը Ակցիայի մասնակիցները Ալիևի ու Փաշինյանի նկարներով մետաղադրամներ նետեցին ոստիկանների ուղղությամբ Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական բաղնիքում․ ո՞վ կհայտնվի Նեսոյի քարաբաղնիսում Երբ ամեն ինչ համաձայնեցնենք. Ալիևը՝ «խաղաղության պայմանագրի» ստորագրման մասին Բագրատ Սրբազանի աջակիցները հավաքվում են դատախազության շենքի դիմաց․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ 2020-ի հոկտեմբերի 10-ին հաստատված հրադադարը Փաշինյա՞նն էր տապալել. Բորիս Մուրազի Պատրաստ ենք ստորագրել փաստաթուղթն արդեն այս ամիս․ Փաշինյան Պատերազմ Արցախում
Եթե ՀՀ-ն հրաժարվի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, դա լեգիտիմ իրավունք է Բաքվի համար գնալ պատերազմի. Վահե Հովհաննիսյան Սա՞ էր բարեփոխումը․ 400 ոչ մարտական զոհ, ադրբեջանցի զինվորի վրա կրակելու համար՝ դատ. «Կարճ ասած» Հայաստանն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, սակայն չի ստորագրել նախագիծը․ Զախարովա Հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման պահանջով ակցիաներ կանցկացվեն Մի քանի օր առաջ նորոգած փողոցի պատկերը՝ հեղեղատարի կափարիչը ցցվել է դուրս (տեսանյութ) Ամերիաբանկի նոր առաջարկը․ 2 մլն դրամի ներդրումային պորտֆելների խաղարկություն (լուսանկար, տեսանյութ) ՔՊ-ականի՝ մահացու վրաերթ կատարած կինը քրեական հետապնդման չի ենթարկվել․ Mediahub.am Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն խոչընդոտել շարժմանը․ Բագրատ սրբազան Փաշինյանն ու կառավարությունը ունե՞ն «պլան Բ» Ազգային ամոթի ու նվաստացման շարունակվող ժամանակը․ Լիլիթ Գալստյան Բյուջեի մսխում՝ բակի բարեկարգման անվան տակ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի անձնական շահը համապատասխանում է Ադրբեջանի պետական շահի հետ. Արթուր Խաչատրյան Հերթական շինծու քրեական գործը փակված է, մեղադրյալները` արդարացված. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Արևմուտքից մեզ ցուրտ ձմեռներ են խոստանում. Ձյունիկ Աղաջանյան 33 մլն դրամով կարելի էր մանկապարտեզ կառուցել Իրանում նոր երկրաշարժ է գրանցվել Հրավիրում ենք բաժանորդների ուշադրությունը․ նոր կարգավորումներ՝ հոսանքի ու ջրի մատակարարման ոլորտում Պարեկին 20 դրամով կաշառելու պահին ձերբակալվել է վարորդը Ո՛չ հայ ժողովուրդը, ո՛չ ՀՀ սահամանդրությունը երբևէ խաղաղության հակադրվող չէ․ Խուդոյան Փաշինյանն ու իր խմբակը երկար ժամանակ ազատազրկման վայրերում են անց կացնելու․ Մամիջանյան Պահանջում ենք քրգործ հարուցել Փաշինյանի դեմ ցեղասպանության հանցակցության համար. Բագրատ սրբազան Իշխանությունը որևէ քայլ չի արել Արցախի երաշխավորը լինելու պարտավորությունները կատարելու ուղղությամբ․ Սրբազան Ոստիկանությունը դատախազության շենքի մոտ «բերման ենթարկեց» Նիկոլ Փաշինյանի... խրտվիլակը Դուք պրոդյուսերական կենտրո՞ն եք, թե՞ քաղաքապետարան․ Մանուկ Սուքիասյան (լուսանկար) Քաղաքապետարանը 33 մլն դրամով մեքենա է գնել Ավինյանին սպասարկելու համար. Գրիգոր Երիցյան Լարված իրավիճակ՝ խրտվիլակի պատճառով. Տեսանյութ Ակցիայի մասնակիցները Ալիևի ու Փաշինյանի նկարներով մետաղադրամներ նետեցին ոստիկանների ուղղությամբ Երկար տարիներ ծառայած սպաները դատի կտան ՊՆ-ին Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը «հնարավոր է միայն ՌԴ-ի մասնակցությամբ». Օվերչուկ Պահանջում ենք քրգործ հարուցել Փաշինյանի դեմ ցեղասպանության հանցակցության համար. Բագրատ սրբազան. Տեսանյութ

Ղարաբաղյան հակամարտությունը ոչ միայն լուծված չէ, այլ նաև որոշակիորեն գտնվում է միջազգային քաղաքական օրակարգի վրա

Սեպտեմբերի 19-ին լրանում է Արցախի հայության նկատմամբ Ադրբեջանի գործադրած ցեղասպանության տարելիցը։ 2020թ․ սեպտեմբերից մինչև 2023թ․ սեպտեմբեր ժամանակահատվածը՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակում, այնուհետև պաշարում, ապա ահաբեկչական հարձակումներ և էթնիկ զտում ամբողջությամբ ցեղասպանական գործընթաց է։

Ադրբեջանը ինչպես 1990-ականների սկզբում, այնպես էլ 2020թ․ սեպտեմբերին և դրանից հետո Արցախի նկատմամբ իրականացրել է ռազմական գործողություններ, որոնք իրենց բնույթով ագրեսիա են։ Հետևաբար այդ գործողությունները զուրկ են լեգիտիմությունից։ Այդ ռազմական գործողությունների ընթացքում իրականացվել են մարդկության դեմ հանցագործություններ, որոնց դեպքում, ինչպես ցեղասպանության, վերահաս պատիժը վաղեմության ժամկետ չի ճանաչում։

Ավելին՝ Հայաստանի Հանրապետության դեմ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման պայմաններում ձեռք բերված ցանկացած փաստաթուղթ առ ոչինչ է և չի կարող կասկածի տակ դնել Արցախի հարցի առկայության փաստը։ Ղարաբաղյան հիմնախնդրի պատճառը Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ կիրառվող հակահայ քաղաքականությունն էր. հանուն ինքնորոշման ու ազատության պայքարող ժողովրդի հանդեպ ադրբեջանական բռնության հակադրումը խորացրել է հակամարտության հետևանքները։ Հայ ժողովրդի վերամիավորման ձգտումը բնականոն է ու օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Ցանկացած պետության կամ պետությունների՝այդ թվում Հայաստանի Հանրապետության, կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ չի կարող իրավազրկել այդ պայքարը։ 

Միջազգային երաշխավորությամբ Արցախի հայության հավաքական վերադարձի իրավունքի իրացման ապահովումը, Արցախին միջանկյալ քաղաքական կարգավիճակի տրամադրումը, Հայաստանի Հանրապետության հետ անխափան ցամաքային կապի ապահովումը, Բաքվում պատանդարված հայ գերիների, ներառյալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակումը, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն ու հանցագործներին պատասխանատվության կան­չելը, Արցախի մշակութային ժառանգության պահպանությունը այն նախադրյալներն են,որոնք պետք է առաջնորդեն հակամարտության քաղաքական կարգավորմանը։

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ղարաբաղյան հակամարտության ներկա հանգրվանի համար կարևորում է հիմնախնդիրը միջազգային քաղաքական օրակարգի վրա պահելը և՛ միջազգային կազմակերպությունների, և՛ առանձին պետությունների դեպքում։

Ներկա զարգացումները ցույց են տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը ոչ միայն լուծված չէ, այլ նաև որոշակիորեն գտնվում է միջազգային քաղաքական օրակարգի վրա։ Համոզված ենք, որ միջազգային հարաբերությունների՝ ժամանակավոր բնույթ կրող ներկա վայրիվերումներից հետո, առավել լայն հնարավորություններ են բացվելու արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ պայքարը շարունակելու և  աշխատանքներ իրականացնելու համար։

Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբմեր կոչն է համայն հայությանը՝ չդադարեցնել պայքարը, նոր թափ տալ պայքարին, այս պայքարում լինել հետևողական, վճռակամ ու վճռական։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդ

19 / 09 / 2024թ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan