Երևանում անլուծելի է դարձել կոյուղու խնդիրը (տեսանյութ) Փաշինյանը գործարք է առաջարկում Ալիևին Բեյրութի օդանավակայանի մոտ ուժգին պայթյուններ են տեղի ունեցել իսրայելական նոր հարձակումներից հետո (տեսանյութ)
5
Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Եզդիական համայնքում Բաքոյան Ռուստամը այլևս եզդի չի համարվում ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ո՞րն է Թուրքիայի իրական դերակատարումը արաբա-իսրայելական կոնֆլիկտում Վրացական ու հայկական երազանքները․ ի՞նչ ազդեցություն կունենա վրացական ընտրությունը Հայաստանի վրա․ Անդրանիկ Թևանյան Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Հայաստանում մարզպետները պետք է ընտրվեն, և պետք է լինեն մարզային խորհրդարաններ․ Իրական օրակարգ (տեսանյութ) Բագրատ սրբազանը Հ1-ի եթերում Պատերազմ Արցախում
Երևանում անլուծելի է դարձել կոյուղու խնդիրը (տեսանյութ) 49-ամյա տղամարդը սեռական բռնության է ենթարկել ընկերոջ 26-ամյա աղջկան Մենք զոհեր ունե՞նք, թե՞ ունենալու ենք․ Գագիկ Համբարյան Բորտնիկովի խոսքը Երևանի օգտին չէ. Նիկոլայ Սիլաև (տեսանյութ) Մանրամասներ՝ իրանցի 26-ամյա աղջկա ինքնասպանության դեպքից Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Բաքվի բռնապետի ամբարտավան պահվածքը երկու բանի մասին է խոսում. Արա Պողոսյան Ամերիաբանկը ԴիջիԹեք 2024-ի ֆինթեք գործընկերն է. բանկը ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով (տեսանյութ, լուսանկար) Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի Ավինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է Ով է կտրել 45 բարդիները Անբարեկարգ Երևանի փողոցներից հերթականը (տեսանյութ) Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից Առողջապահության ոլորտը ամեն նոր նախարարի հետ կոռուպցիոն նոր գործերի էպիկենտրոն է դառնում Աննա Հակոբյանը միլիոնանոց ընթրիքի է հրավիրում այս անգամ հաջողակ տղամարդկանց ՀՀ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆ Ի գիտություն Փաշինյանի՝ սա վերաբերում է նաև իր տղային. Հայկ Նահապետյան Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Տղերք, կարող ա՞ ձեզ հետ ոչ մեկ չի ուզում հանդիպել․ «Կարճ ասած» Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Ադրբեջանը Հայաստանի հետ չի բանակցում՝ զիջումներ է պարտադրում. Արթուր Խաչատրյան Փաշինյանը գործարք է առաջարկում Ալիևին Եթե անհրաժեշտ լինի, Իրանը նորից կհարվածի Իսրայելի ռեժիմին. մեր գործողությունն օրինական էր. այաթոլլահ Ալի Խամենեի Հայաստանում անցկացվել է Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի դաշտային վարժանք Կիրականացվի 2 պայթյուն․ ՊՆ «Ակնհայտ պատերազմական սպառնալիք է»․ Տաթևիկ Հայրապետյան Անդրանիկ Քոչարյանը նախարարի իր թեկնածուն ունի Ուրիշ ինչ է արել այս կառավարությունը... Եթե Ձեր միակ ռեսուրսը ժողովուրդն է, ապա ժողովրդի առջեւ պետք է լինեք բացարձակ թափանցիկ... Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը. Ալիև

«Միջազգային քրեական դատարանի դատախազին հայց ենք ներկայացրել»․ Արցախի ՄԻՊ

 Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Եթե որոշները կարծում են, թե մեզ հետ կատարվածը պետք է մարսենք, մոռանանք ու անցնենք առաջ, ապա չարաչար սխալվում են: Չի՛ լինելու այդպես: Այսօր Արտակ Բեգլարյանի հետ Միջազգային քրեական դատարանի դատախազին ենք ներկայացրել մեր դիմումը՝ Արցախում Ադրբեջանի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ուսումասիրություն սկսելու պահանջով: Փարիզ-Հաագա, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ ադրբեջանական հարձակումից և ավելի քան 100,000 հայերի տեղահանումից մեկ տարի անց Գեղամ Ստեփանյանի ու Արտակ Բեգլարյանի կողմից հայց է ներկայացվել Միջազգային քրեական դատարանի դատախազին՝ մարդկության դեմ հանցագործությունների համար: Թուֆենկյան հիմնադրամի և «Արցախի աջակցության միության» համագործակցությամբ՝ միջազգային առաջատար փաստաբաններ Ֆրանսուա Զիմերեյը և Կատալինա դե լա Սոտան ներկայացնում են Արտակ Բեգլարյանին և Գեղամ Ստեփանյանին: Նրանք զբաղեցրել են Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը և եղել են իրենց հայրենիքից տեղահանված ավելի քան 100,000 մարդկանց մեջ:

Հայցի մեջ ընդգծվում է, որ նրանք ստիպված էին տառապել սննդի և առողջապահական օգնության բացակայությունից, որը հարուցվել էր 2022թ. դեկտեմբերին սկսած Լեռնային Ղարաբաղի 9-ամսյա շրջափակման հետևանքով: Դրան հաջորդեց Ադրբեջանի զինված ուժերի հանկարծակի ագրեսիան 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և բնակչության բռնի տեղահանությունը: Մի խումբ այլ ղեկավարներ և բնակիչներ, որոնք չկարողացան դուրս գալ Լեռնային Ղարաբաղից, ձերբակալվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից և պահվում են անազատության մեջ:

Նրանք ենթարկվում են խոշտանգումների և վատ վերաբերմունքի, ինչպես նաև զրկված են ընտանիքների ու փաստաբանների հետ պատշաճ հաղորդակցության հնարավորությունից: Ֆրանսուա Զիմերեյի և Կատալինա դե լա Սոտայի կարծիքով՝ «Ոչինչ չի կարող արդարացնել խաղաղ բնակչության՝ իրենց հայրենիքից ու տներից բռնի զրկման փաստը: Աշխարհը պետք է մերժի այս վայրագությունը, որը մեր ներկայացրած հայցի նպատակն է»:

Հայցը ներկայացվել է որպես «հաղորդում»՝ համաձայն Հռոմի ստատուտի 15-րդ հոդվածի, որը հնարավորություն է տալիս դատախազին հետաքննություն սկսել ներկայացված տեղեկությունների հիման վրա: Փաստաբանների խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանությունն ունի մարդկության դեմ հանցագործության բոլոր հատկանիշները: Այն եղել է անձանց բռնի տեղահանում նրանց օրինական բնակության վայրից՝ որպես լայնամասշտաբ ոտնձգություն քաղաքացիական բնակչության դեմ՝ ամբողջովին գիտակցելով դրա հետևանքները: Բոլոր պայմաններն առկա են, որ այդ հանցագործությունների պատասխանատուները արդարադատության ենթարկվեն միջազգային քրեական իրավունքի շրջանակներում»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan