«Մուտիտներ եւ Կռուտիտներ»
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Հայտնի անձնավորությունը Հայրենիքի ու Պետության մասին խոհափիլիսոփայական դասախոսությունների միջոցով փորձում արդարացնել իր քաղաքականության, կամ դրա բացակայության արդյունքում առաջացած ողբերգական հետեւանքները։
Ինչպես նաեւ իմաստավորել շարունակական կապիտուլյացիայի նորանոր զիջումները։
Հիմա առաջացել է շատ կոնկրետ խնդիր, որը Հայրենիք-Պետություն արհեստական դիլեմայի շրջանակում լուծում է պահանջում։ Լիբանանում ծայրահեղ իրավիճակ է ստեղծվել, եւ դա դեռ սկիզբն է։ Հիմա, Հայաստան-Պետությունը լիբանանահայերի համար Հայաստան-Հայրենիք է, թե օտար երկիր, ինչից առաջանում է հարց, արդյոք Հայաստան-Հայրենիքը պետք է հրատապ կերպով կացարաններ պատրաստի լիբանանահայերի համար եւ կազմակերպի նրանց տեղափոխումը, թե Հայաստան-Պետությունը որեւէ պարտավորություն նրանց առջեւ չունի։
Խոհափիլիսոփայական ելույթների հեղինակը, բնական է, ոչ ոքի առջեւ որեւէ պատասխանատվություն ու պարտավորություն չունի, բոլորը մեղավոր են ամեն ինչում, բացի իրենից, սակայն մենք ինչ ենք մտածում, դա է խնդիրը»։