«Մայր Հայաստանը» տասնյակ նոր գրքեր է նվիրել Լուգանսկի պետական ակադեմիային (լուսանկար)
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Միխայիլ Մատուսովսկու անվան պետական ակադեմիա են այցելել «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ։ Ակադեմիայի տելեգրամյան ալիքը հայտնում է, որ «Մայր Հայաստանը» տարբեր ոլորտներին վերաբերող տասնյակ նոր գրքեր է նվիրել ակադեմիական գրադարանին։
Ակադեմիայի գրադարանում, որը կբացվի շատ շուտով, հասանելի կլինեն երաժշտական արվեստի, դիզայնի, կինեմատոգրաֆիայի, խորեոգրաֆիայի, գովազդի և PR-ի վերաբերյալ ժամանակակից հրատարակություններ։
Մատուսովսկու անվան ակադեմիայի ռեկտոր Վալերի Ֆիլիպովը շնորհակալություն է հայտնել հյուրերին և հրավիրել Հայաստանի ստեղծագործ երիտասարդներին մասնակցել Ակադեմիայի կողմից կազմակերպվող մրցույթներին և փառատոններին։
Հյուրերն այցելել են պատկերասրահ, որտեղ առաջինն են ծանոթացել ԼԺՀ վաստակավոր նկարիչ, դոցենտ, Հագուստի և տեքստիլ արվեստի ամբիոնի վարիչ Արևիկ Մալխասյանի նոր անհատական ցուցահանդեսին։