Կա քրեական գործ, բայց փաստացի չկա մեղադրանք ՄԱԿ-ի խաղաղապահները ՀՀ-ի համար կկրկնեն սկանդինավյան խաղաղապահների ճակատագիրն Արցախի համար Երեկոյան ժամերին շատ փողոցներ լուսավորված չեն, իսկ ցերեկվա ժամերին համատարած մսխումներ են (տեսանյութ)
12
Ի՞նչ է նշանակում ԵՄ-ի կողմից ընդունված բանաձևը Վրաստանի վերաբերյալ Հրաժարվել պատրանքներից. Հայաստանի, Վրաստանի, Դոնբասի փորձը․ Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը ռուսական «Մեդիամետրիքս»-ին (տեսանյութ) Միկոյանը քաղաքական կապիկներին չի անդրադառնա Բաքվում ապօրինի կալանավորված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են ԱԳՆ շենքում իրականացվում է կվադրոբերների՝ չորեքթաթ դիվանագիտություն․ Ռուբեն Մելիքյան Շատերին դուր չի գա այն, ինչ գրելու եմ, բայց պետք է ասեմ, չեմ կարող լռել Ես կարող էի ընդհանրապես չգալ։ Եկել եմ, որ չմտածեք, թե վախեցել եմ դատարան գալուց․ Ռոբերտ Քոչարյան Տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը (ուղիղ) «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա. թուրք պաշտոնյա ԱՄՆ-ի ընտրություններից առաջ Ուկրաինայի Իսրայելի և Հայաստանի գործող ղեկավարների մոտ նյարդային շարժումներ են արձանագրվում Պատերազմ Արցախում
Գաղտագողի ի՞նչ նոր խոստումներ են տվել թշնամիներին․ Արա Պողոսյան Ի՞նչ է նշանակում ԵՄ-ի կողմից ընդունված բանաձևը Վրաստանի վերաբերյալ Սյունիքում ծեծի ենթարկված եղբայրներից մեկը գիշերը մահացել է «Ադրբեջանական քարոզչական կանալներից մեկը սադրիչ ու վտանգավոր «արտահոսք» է հրապարակել»․ Տիգրան Աբրահամյան Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել Կրկին զրոյական կետից ԲԴԽ անդամի թափուր պաշտոնը կհամալրի Տիգրան Եգորյա՞նը Կա քրեական գործ, բայց փաստացի չկա մեղադրանք Հրաժարվել պատրանքներից. Հայաստանի, Վրաստանի, Դոնբասի փորձը․ Անդրանիկ Թևանյանի հարցազրույցը ռուսական «Մեդիամետրիքս»-ին (տեսանյութ) Միկոյանը քաղաքական կապիկներին չի անդրադառնա Սյունիքի տեղն՝ արևմտյան նախագծերում (տեսանյութ) Երկրաշարժ՝ Հայաստանում Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են «Ասում են՝ Աշոտ Ղազարյանը շատ ծանր հիվանդ է»․ Աշոտ Ղազարյան Մարտի 1-ի գործ՝ 2․0․ «Կարճ ասած» «Ինտերի» նվերը՝ Մխիթարյանին Կոչ եմ անում ճնշում գործադրել Իլհամ Ալիևի և Ադրբեջանի կառավարության վրա. Արցախի թեմի առաջնորդը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Բաքվում ապօրինի կալանավորված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են Ոստիկանները մարդու ձեռքերը բռնում են, որ չխանգարի իր գույքի ոչնչացմանը․ Վարդևանյան Բանակը ջարդելու միջոցով տարածքներ հանձնելու դավադիր պատերազմ էր. Դավիթ Ջամալյան ԱԳՆ շենքում իրականացվում է կվադրոբերների՝ չորեքթաթ դիվանագիտություն․ Ռուբեն Մելիքյան Իշխանությունը նախագահ Քոչարյանի մեջ իր գոյատևման համար վտանգներ է տեսնում. Նարեկ Մանթաշյան Ադրբեջանը Ստեփանակերտում սկսել է բնակելի շենքերի զանգվածային քանդումը ՄԱԿ-ի խաղաղապահները ՀՀ-ի համար կկրկնեն սկանդինավյան խաղաղապահների ճակատագիրն Արցախի համար Չկա մեղադրանք, չկա հոդված, այս գործն գցել են առաջին պատահած դատարանի գրպանը․ Քոչարյան (տեսանյութ) Դատարանը փոխեց Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կալանքի միջոցը՝ կիրառելով տնային կալանք (տեսանյութ) Շատերին դուր չի գա այն, ինչ գրելու եմ, բայց պետք է ասեմ, չեմ կարող լռել Երեկոյան ժամերին շատ փողոցներ լուսավորված չեն, իսկ ցերեկվա ժամերին համատարած մսխումներ են (տեսանյութ) «Ադրբեջանը հսկայական նյութական փոխհատուցումներ է պահանջելու Հայաստանից»․ Դերենիկ Մալխասյան Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է

Ալիևը Վաշինգտոնին կոչ է անում ճնշում գործադրել Հայաստանի վրա

Ինչի մասին է վկայում Ադրբեջանի նախագահի հայտարարությունը Բլինքենի հետ զրույցից հետո:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և վերահաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ Պետդեպի հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ պետքարտուղարը ողջունել է կողմերի միջև վերջին առաջընթացը, այդ թվում՝ սահմանների սահմանազատման կարգավորման համաձայնագիրը։

Ալիևի և Բլինքենի զրույցի մասին ավելի մանրամասն տեղեկանում ենք պաշտոնական Բաքվի հեռախոսազրույցից։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Ալիևն ընդգծել է «Հայաստանի սահմանադրության և այլ օրենսդրական ակտերի մեջ Ադրբեջանի «նկատմամբ տարածքային պահանջներին վերջ տալու», ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի և հարակից բոլոր կառույցների գործունեության դադարեցման անհրաժեշտությունը:

Ադրբեջանական կողմի հայտարարությունը նշանակում է, որ Ալիևը Հայաստանին վերաբերող պահանջների մի ամբողջ փաթեթի իրականացումը տեսնում է որպես Բաքվի՝ արևմտյան հարթակում բանակցային սեղան վերադառնալու պայման։ Այս հայտարարությունը կարելի է ընկալել նաև որպես ապացույց, որ Ալիևը կոչ է անում Վաշինգտոնին ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը հաստատել է՝ Վաշինգտոնը հնարավորություններ է փնտրում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում հրավիրելու համար, կարելի է ենթադրել, որ Հայաստանի վրա ճնշում գործադրելու Ալիևի պահանջն իրոք կարող է իրականացվել Միացյալ Նահանգների կողմից։
Սա իր հերթին նշանակում է, որ ՀՀ իշխանությունների աշխարհաքաղաքական հաշվարկը կրկին սխալ էր.

1. Մի շարք իրադարձություններ, հայտարարություններ և բացահայտված փաստեր ապացուցում են, որ Հայաստանի՝ ռուսական բանակցային հարթակում բանակցություններ վարելուց հրաժարվելը նպատակ ուներ սաբոտաժի ենթարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի, հատկապես 9-րդ կետի կատարումը։ Սակայն ոչ Մոսկվան, ոչ Բաքուն չհրաժարվեցին թղթի վրա արձանագրված դրույթներից։ Ավելին, Անդրկովկասի ողջ անվտանգության ճարտարապետության համար նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պաշտոնական Մոսկվայի համար շարունակում է մնալ համակարգային փաստաթղթերից մեկը, պարզապես հիշեք Հայաստանում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի վերջին հայտարարությունները՝ կապված հաղորդակցությունների ապաշրջափակման հետ:

2. Արևմտյան բանակցային հարթակ տեղափոխվելը Բաքվի համեմատ «մեկնարկային առավելություն» չտվեց ՀՀ-ին։ «Միջազգային հզոր կոնսոլիդացիա» չի ձևավորվել «ժողովրդավարական Հայաստանի» շուրջ՝ ավտորիտար Ադրբեջանի համեմատ։

3. Իլհամ Ալիևն իրապես կոչ է արել Վաշինգտոնին ճնշում գործադրել Երևանի նկատմամբ, սակայն Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները կարող են ընկալվել նաև որպես ԱՄՆ-ի դեմ առաջ քաշվող պայմաններ։ Արցախի պետականության անկումից հետո իրականությունն այն է, որ Ալիևը, ով վերահսկում է ողջ Ղարաբաղը, աշխարհաքաղաքական դերակատար է, որը կարող է հրապարակայնորեն հրաժարվել Վաշինգտոնի առաջարկներից, ինչպես նաև ֆինանսավորել «ֆրանսիական գաղութատիրության» դեմ ուղղված գործողությունները։ Բայց Ալիևին նման դերակատար դարձրեց ոչ այնքան Թուրքիայի և անձամբ Ռ.Թ. Էրդողանի աջակցությունը՝ որքան է Նիկոլ Փաշինյանը և նրա վարած քաղաքականությունը։

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 17-ին ասել է, որ «աշխարհի և միջազգային հարաբերությունների մեր ընկալումը մնում է մակերեսային»։ Ըստ երեւույթին, «մեր» ասելով նա նկատի ուներ ինքն իրեն, և վերը նշված օրինակները ցույց են տալիս, թե ինչպես է նրա անձնական աշխարհաքաղաքական սխալ հաշվարկները Հայաստանը հասցրել լուրջ ցնցումների եզրին:

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan