Արգելվել է Կարեն Իգիթյանի մուտքը ՀՀ Չեմ բացառում «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի միջև որևէ դավադրության հնարավորությունը․ Դմիտրի Սուսլով տեսանյութ Քաղաքագետը բացահայտում է Հայ Առաքելական եկեղեցու ոչնչացմանն ուղղված Փաշինյանի «բողոքական» ծրագիրը
6
Ալիևը համաձայն չէ, Փաշինյանը գնում է նրան համոզելու. Ստեփան Դանիելյան Ալիևն ու Փաշինյանն՝ ընդդեմ ՀՀ սահմանադրության․ կանխել 3–րդ ժամկետը. Անդրանիկ Թևանյան «Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվեց դատարանում․ «Մայր Հայաստանի» հերթական հաղթանակը (տեսանյութ) Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Քանդողները ապագա չունեն Հայաստանում, ապագան կառուցողներինն է. Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը. Նիկոն Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում Սամվել Կարապետյան Ուղիղ միացում՝ ԱԱԾ շենքի մոտից. Ուղիղ Ցույցեր նախապատրաստելը ներկայացնել որպես ահաբեկչություն՝ բացարձակ աբսուրդ է․ Լևոն Քոչարյան Փաստորեն հա՛մ դատախազ եք, հա՛մ օպերի ֆունկցիա եք կատարում․ Ագնեսա Խամոյան Գողն ամենաբարձրն է գոռում «Բռնե՛ք գողին» (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Արգելվել է Կարեն Իգիթյանի մուտքը ՀՀ Ալիևը համաձայն չէ, Փաշինյանը գնում է նրան համոզելու. Ստեփան Դանիելյան Չնայած Հայաստանը սկզբում դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այժմ ավելի ճկուն մոտեցում ունի տնտեսական ինտեգրման հարցում. Էրդողանը «կտեր» է տալիս՝ Հայաստանը բնաջնջելու նպատակով Դավանափոխությունն ու թուրքական միջանցքը (տեսանյութ) Բյուջեի միակ տեղը, որտեղ իշխանությունը 100%-ով աշխատում է, պարգևավճարներն են (տեսանյութ) Ալիևն ու Փաշինյանն՝ ընդդեմ ՀՀ սահմանադրության․ կանխել 3–րդ ժամկետը. Անդրանիկ Թևանյան «Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվեց դատարանում․ «Մայր Հայաստանի» հերթական հաղթանակը (տեսանյութ) «Չիմանաք՝ հուլիսին միշտ հով ապրելու եք»․ Գագիկ Սուրենյան Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը. Սամվել Կարապետյան Չեմ բացառում «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի միջև որևէ դավադրության հնարավորությունը․ Դմիտրի Սուսլով տեսանյութ Արտակարգ դեպք Արաբկիրի թաղապետարանում. Թաղապետն ու տեղակալը ոստիկանություն են կանչել Վահագն Չախալյանը կալանավորվեց ՔՊ-ականներն իրար տակ են փորում Քննչական կոմիտեում բարձիթողի վիճակ է Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Վաղը կարող են սրբազանի հարևանին, ջրի տեսուչին և տանը մաքրություն անողին էլ մեղադրանք առաջադրել Իշխանափոխությունից հետո Արարատ Միրզոյանը թանկարժեք կապիտալ է ձեռք բերել Կոնսոլիդացիան եկեղեցու շուրջ խիստ մտահոգություններ է առաջացրել Փաշինյանի համար Հայաստանում մեկ անձի ստատուսով քաղաքացու բիզնեսը կարող են ձեռքից հեշտությամբ վերցնել. Արման Թաթոյան Քաղաքագետը բացահայտում է Հայ Առաքելական եկեղեցու ոչնչացմանն ուղղված Փաշինյանի «բողոքական» ծրագիրը Քանդողները ապագա չունեն Հայաստանում, ապագան կառուցողներինն է. Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ Սահմանադրության 30 ամյակը այս տարի դիմավորելու ենք «ինքնիշխանության գագաթնակետին». Ֆեյքապետություն․ «Կարճ ասած» Միքայել սրբազան. «Հայտնում եմ, որ առողջ եմ՝ մարմնով, հոգով և մտքով, ուրախ եմ Տիրոջ օգնությամբ այս փորձությունը հաղթահարելու հնարավորության համար»: Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր մեր եղբայրներին, ազգային բարերարին. Մայր Աթոռ Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը. Նիկոն Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում Սամվել Կարապետյան Ուղիղ միացում՝ ԱԱԾ շենքի մոտից. Ուղիղ Միքայել Սրբազանը և Բագրատ Սրբազանը 1-օրյա հացադուլ են հայտարարում Մեծ թվով հոգևորականեր, այդ թվում Գարեգին Բ–ի եղբայրը՝ ՌԴ թեմի առաջնորդը, ևս մասնակցում են քայլերթին (տեսանյութ) ՀՀ-ում և Սփյուռքում պաշտոնավարող եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ

Գլխավոր բառը «հեռանալն» է․ թե ո՛ր տարբերակով, որոշողը դու ես․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Պատկերացրեք հետևյալ իրավիճակը․ բազմանդամ ընտանիք, ունի գլուխ․ սովորաբար տան տղամարդն է կամ տարիքով ավագը։ Էդ տղամարդը կնոջն ասում է՝ գնա փող աշխատի, երեխաներին ասում է՝ չափահաս եք, գնացեք փող աշխատեք, տարեց ու հիվանդ ծնողներին ասում է՝ թոշակի հույսին մի մնացեք, գնացեք փող աշխատեք․ տան 6 անդամից 5-ն աշխատում են, բայց ինքը չի ստեղծում որևէ եկամուտ, այլ ապրում է էդ բոլորի աշխատածով, հավաքում է նրանց գումարները, չոր հացի փող տալիս, մնացածը ծախսում իր վրա՝ թանկ ավտո քշում, բրենդային հագուստ կրում, օրը 3 անգամ ճաշում ռեստորաններում։ Գումարը եթե չբավականացրեց, պարտքեր է կուտակում ընտանիքի անդամների վրա։ Մեկ երկու, երեք, տաս, մի օր էլ ընտանիքը կհավաքվի, կասի՝ հասկացանք, որ ուզում ես ճոխ կյանք, բայց դու ինքդ, մի բան ստեղծիր, տղամարդ ես, ի վերջո․ մենք ամբողջ տանեցիքով աշխատում ենք, քեզ ենք պահում։ Սա ասում էր՝ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է․ ու Հայաստանը այ էդ ընտանիքի օրին է։ Էս մարդը, որն ասում է՝ ես տան գլուխն եմ, չի ստեղծում որևէ արժեք, այլ ճոխ ապրում է բոլորի հաշվին։ Բոլորի աշխատածը քամուն է տալիս․ եթե մի գործ էլ ձեռնարկում է, օրինակ՝ ԱՆԻՖ-ը, որ պետք է ներդրում բերեր, դա էլ փակվում է, բայց պարզվում է՝ միլիարդներ են փոշիացրել, էլի տան անդամների, այսինքն՝ հերոս հարկատուների փողերից։

Երբ ընտանիքում լինում են դժվարություններ, իսկ նման բաներ լինում են բոլոր ընտանիքներում, առաջինը հենց տան գլուխն է կրում էդ զրկանքները, փորձում լուծել որքան կարող է։ Իսկ սա իրեն դուրս է դրել ամեն ինչից, ընտանիքի, այսինքն՝ երկրի անվտանգության հերն անիծել է ու ասում է՝ դիմացեք, մինչև խաղաղության թուղթ ունենանք, բայց էդ թղթի հետ մեծ հույսեր մի կապեք։ Սա մեր այսօրվա վիճակն է․ այդ մարդը, որը պետությունն է ղեկավարում, ինքը շռայլությունների մեջ է, բայց ամեն ինչ ձախողել է ու ասում է ընդամենը կներեք։ Բայց ի՞նչ «կներեք», չէ՞ որ դու ամբողջությամբ ես պատասխանատու։

Ի՞նչ է նշանակում լինել պատասխանատու․ նշանակում է՝ գործողությունների, գործունեության մասին հաշվետու լինել և դրանց հետևանքների համար պատասխան տալու պարտավորություն ունենալ։ Այսինքն՝ հատուցել արածների ու ասծների համար։ Եվ այդ պատասխանատվությունը ոչ թե ցանկություն է, այլ պարտավորություն։ Չես կարող վարի տալ ու ասել՝ կներեք։ 

Հայաստանում չի եղել մի ղեկավար, որ ունենա այնքան իշխանություն, որքան Նիկոլ Փաշինյանը։ Աշխարհի մակարդակով էլ, բռնապետությունները հանած, չկա նման բան։ Ուզո՞ւմ ես օրենք փոխել, փոխում ես, ուզո՞ւմ ես պաշտոնյաներին փոխել, փոխում ես դաժե էն պաշտոնյաներին, որոնց դու չես նշանակում ու դու փոխելու իրավունք չունես։ Ուզո՞ւմ ես հրաժարվել պատերազմը դադարեցնելու առաջարկներից, հրաժարվում ես, ուզո՞ւմ ես քո թիմից մի քանի հարյուր հոգի ժողովրդի հաշվին հարստանա, հարստանում են, ուզո՞ւմ ես ցելաֆոնի մեջ պահել զինվորների դիերը, պահում ես, ուզո՞ւմ ես զինվորի ծնողներին ծեծել Եռաբլուրում, ծեծում են, ուզում ե՞ս հազարավոր զոհեր տալ, որ քեզ դավաճան չասեն, տալիս ես, ուզում ե՞ս քեզ համար անձեռնմխելի ՍԴ կազմ փոխել, փոխում ես, չնայած որ քեզ համար պետք է անձեռնմխելի լինեին։ Չկա մի բան, որ ուզեցել ես անել, բայց չես արել, որովհետև սահմանադրությունն էր արգելում․ չէ, դու դրա համար փոխում ես արդեն սահմանադրությունը։ Ուզում ե՞ս բանակցես ինչ ուզում ես, բանակցում ես, ուզում ե՞ս հայտարարել Արցախը Հայաստան է, հայտարարում ես, երկու տարի հետո փոշմանում ես, ուզում ես հայտարարել Արցախն Ադրբեջա՞ն է, հայտարարում ես․ ուզում ես՝ քո ուղեկցող շարասյունը 4-ից դարձնում ես 11 ավտո, նախարարդ ասում է՝ եթե խոստումներս չկատարեմ, հրաժարական կտամ, չի կատարում, ասում ես՝ ես չեմ ուզում հրաժարական տա․ չի տալիս։ Ուզո՞ւմ ես հող հանձնել, հանձնում ես, չե՞ս ուզում հանձնել, մեկ ա հանձնում ես։ Դու ունես էնքան իշխանություն, որ անում ես ինչ ուզում ես՝ անկախ նրանից՝ սահմանադրությունն ու օրենքները թույլ են տալիս, թե ոչ։ Բայց էս ամենի համար դու կրում ես նաև պատասխանատվություն՝ այ էս բոլոր ասածների ու արածների համար։ 

Երբ ասում ես՝ Ադրբեջանը գերներին չի տալիս, Ադրբեջանը դորս չի գալիս իմ տարածքներից, ռուսները վատ են պահում իրենց, Եվրոպան փողերը խոստացել է, բայց չի տալիս, էդ ամենի համար դո՛ւ ես պատասխանատու, դո՛ւ ես նրանց հետ երկխոսում։  2018 թվականի դեկտեմբեր ամսի արտահերթ ընտրություններից ի վեր դու ունես ամբողջական իշխանություն ու կարողանում ես անել ոնց ուզում ես։ Պադավատներ ունեք, միլիարդներ արդեն ունեք, դղյակներ արդեն ունեք, բայց էդ ամենը ենթադրում է նաև պատասխանատվություն։ Երբ գյուղացին բողոքում է, որ կարտոֆիլի բերքը չի իրացվում, պատասխանատուն դո՛ւ ես, քաղաքում աղբը էնքան է շատացել, որ մարդկանց գրպաններն ու տնե՞րն է լցվում, պատասխանատվությունը քո՛նն է, Կիրանցից հողեր ես հանձնում, պատասխանատուն դո՛ւ ես, վրացի նախարարը գնացել է օկուպացված Շուշի, պատասխանատուն դո՛ւ ես, դո՛ւ պետք է կարողնայիր խորացնել հարաբերություններդ։ Ղազախստանը Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության պայմանագիր է ստորագրել, դու ես պատասխանատու, որովհետև Ղազախստանը քո՛ դաշնակիցն է, դո՛ւ էիր նախագահին բերել Հայաստան պատվում։

Ինչ ասեք-չասեք, էս ա իրականությունը․ Նիկոլն ու ՔՊ-ն պատասխան են տալիս հա՛մ իրենց օրոք լավի համար, եթե կա, հա՛մ վատի համար․ Ժորա ձյաձյայի տան փողոցում արած ասֆալտի համար էլ եք դուք պատասխանատու, տիեզերք թռած փչացած սպուտնիկի համար էլ․ չես կարող ասել ես մենակ ասֆալտի կառավարություն եմ, փչացած սպուտնիկի համար թող տիեզերքը մտածի։

2018 թվականի օգոստոսի 10-ին հայտարարում էիր՝ մենք ունենք բոլոր խնդիրների լուծման բանալին։ Դա նշանակում է, որ պատասխանատվություն ես կրում բոլոր խնդիրների համար ու իրավունք չունես 2024 թվականի սեպտեմբերի 9-ին եթեր մտնել ու ասել՝ բոլոր խնդիրներն անհնար է լուծել։ Դու պատասխանատվություն ես ստանձնել դրանք լուծել։ 

Չկա աշխարհում մի երկիր, որտեղ մի քաղաքական ուժ ունենա ամբողջական իշխանություն ու ասի՝ ես պատասխանատու չեմ, մեղավոր չեմ, այ էս ա մեղավոր, էն ա մեղավոր։ Չկա էդպիսի բան, ոչ մի երկրում դա չի անցնում․ կան կոնկրետ մեղավորներ, որ կրում են պատասխանատվություն։ Դժվար ա գնալ ամերիկացիներին ասել՝ այ գիտե՞ք, որ Բայդենը այստեղ ձախողվեց, մեղավորը Օբաման է։ Մակրոնի դեմ իմպիչմենթի գործընթաց է սկսել․ նա չի մեղադրելու, չէ՞, Ժակ Շիրակին։ Եթե մեղադրի էլ, ֆրանսիացիներն էդքան հարիֆ չեն, որ կուտը ուտեն։ 2009 թվականի հունվարին հրաժարական տվեց Իսլանդիայի կառավարությունը։ Պատճառը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն էր։ Վարչապետ Ջեյր Հաարդը ասաց, որ ներողություն է խնդրում ժողովրդից, քանի որ ճգնաժամը չափազանց շատ է ազդել Իսլանդիայի վրա, բայց հայտարարեց, որ ներողությունը քիչ է, հրաժարական է տալիս և հեռանում քաղաքականությունից։ Պատասխանատվությունը դա է։ Չասաց՝ ես ձախողել եմ, բայց արտահերթ ընտրություն կնշանակեմ, կկազմակերպեմ, ես էլ կմասնակցեմ, ամեն ինչ կանեմ, որ չնայած պրավալ եմ տալիս, բայց ես կրեմ․ ընդունեց, որ անընդունակ է լավ բանի իր երկրի համար և հանուն պետության՝ գնաց։ Հայաստանում հակառակն է՝ պատերազմ կրվեց, ասաց կներեք ու մնաց, տնտեսությունը ձախողեց՝ կներեք, ու մնաց, երկրից հարյուրավոր կիլոմետրեր հանձնեց՝ էլի նույնը։ Բայց ասում է՝ ես պատասխանատվություն եմ կրում։ Պատասխանատվությունը էդպես չեն կրում, դու չգիտես երևի էդ բառի բացատրությունը։

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, էն որ մինչև հիմա ասում եք՝ խեղճ նիկոլն ինչ անի, իմացեք, որ էդ խեղճը իր ՔՊ-ով ունի ամբողջական իշխանություն և կրում է ամբողջական պատասխանատվություն, անկախ նրանից՝ ինքը ուզում է, թե ոչ։ Դու պատասխանը պետք է տաս էն բոլորի առաջ, ովքեր քեզ տվել են այդ պատասխանատվությունը, պաշտոնը․ այսինքն՝ ժողովրդի առաջ։ Բա ղեկավարից սպասում են, որ ամեն ինչ տեղը գցեի, հասնի հաջողության․ չի՞ կարողանում, գնա։ Ոչ թե հանձնես, պրավալ տաս ու արդարանաս, ներողություն խնդրես։

Կա ղեկավար, որ ձախողումների համար ներողություն է խնդրում ու հրաժարական տալիս, կա ղեկավար, որ ձախողումների համար ներողություն է խնդրում և հեռանում կյանքից, կա ղեկավար, որ ձախողումների համար ներողություն է խնդրում ու հավերժ հեռանում քաղաքականությունից։ Այս ամենում բանալի բառը հեռանալն է։ Ներողությունը կարևոր բառ է, բայց դրան պետք է նախորդի կամ հաջորդի գործողություն։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan