Հարկային տեռոր. ոչ թանկացումներին, ոչ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Գյումրին պետք է լինի ոչ թե յոլա գնացող, այլ զարգացող քաղաք. ստորագրահավաք է սկսվել (տեսանյութ) Ռուսաստանը, կորցնելով Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, կորցնում է նաև Ադրբեջանը
13
Գեղցու վրեժը և չարի վերջը Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները միացել են նրանց (ուղիղ) Ուսանո՛ղ, միացի՛ր բոյկոտին (տեսանյութ) Վաղ առավոտից «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) Իրենց նյարդային ջղաձգումները ցույց են տալիս, որ հասարակությունը մերժում է թանկացումները. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Մայր Հայաստանը» և քաղաքացիները շարունակում են բոյկոտը (ուղիղ) Գյումրիի ընտրությունների հիմնական ֆավորիտները «Մայր Հայաստանը» բոյկոտի ակցիա է իրականացնում ԵՊՀ-ում (ուղիղ) Իշխանությունն ակամայից խոստովանեց, որ բոյկոտը կայացել է․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Պատերազմ Արցախում
Բաքվում այսօր շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը Կենացային մակարդակով... կենացի մասին. «Փաստ» Ինչի՞ց են «մոլոքոր» ընկնում ադրբեջանական ու թուրքական քարոզչամեքենաները. «Փաստ» Գեղցու վրեժը և չարի վերջը «Ունենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններ». Գագիկ Սուրենյան Հարկային տեռոր. ոչ թանկացումներին, ոչ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Քաղաքացիները միանում են բոյկոտին (տեսանյութ) Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները միացել են նրանց (ուղիղ) Ուսանո՛ղ, միացի՛ր բոյկոտին (տեսանյութ) Վաղ առավոտից «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) ՔՊ-ում հասկացել են, որ անհետ կորածների հարազատների դժգոհությունները կարող են իրենց չներվել Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազորությունները երկարաձգելու մասին Գյումրին պետք է լինի ոչ թե յոլա գնացող, այլ զարգացող քաղաք. ստորագրահավաք է սկսվել (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը ԱԺ նիստերն իր գրաֆիկին է հարմարեցնում Պատգամավորի առեղծվածային մահվան դեպքից 1 ամիս անց. փորձաքննության սպասելիս Անհետ կորածների հարազատների հետ փակ հանդիպումից հետո իշխանությունը գործի է անցել Հայոց պետականության պատմության մեջ այս ամենը մնալու է որպես սև բիծ․ հայտարարություն Իրենց նյարդային ջղաձգումները ցույց են տալիս, որ հասարակությունը մերժում է թանկացումները. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ի՞նչ են փնտրել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենայում. «Ժողովուրդ» Ամեն ինչ գալիս է էդ մեծամտությունից՝ «ի՞նչ ունենք խոսելու, կգնանք Ադրբեջանից կճշտենք». Գառնիկ Դանիելյան Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Հիմա ո՞վ ա համբալը․ «Կարճ ասած» Ռուսաստանը, կորցնելով Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, կորցնում է նաև Ադրբեջանը Իշխանությունը վերացնում է Արցախ հասկացությունը, որ մարդիկ վերադառնալու հույս չփայփայեն. քաղաքագետ Ավինյանի համար 50 դրամանոց կոպեկներով դրամահավաք կանեն Դուք միանո՞ւմ եք այս ճղճիմ խոսույթին, թե՞ պատրաստ եք ներողություն խնդրել. Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին Գյումրեցիները շարունակում են ակտիվորեն միանալ ստորագրահավաքին (տեսանյութ) «Մայր Հայաստանը» և քաղաքացիները շարունակում են բոյկոտը (ուղիղ) «Կառավարությունը ստիպված գնալու է զիջումների». Նաիրի Հոխիկյան Եվրամիության վերաբերյալ նախագիծն ընդունվեց միայն ՔՊ-ի «կողմ» ձայներով

Ադրբեջանը չի պատրաստվում Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրն այնպես, ինչպես առաջարկում է Նիկոլ Փաշինյանը. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի իշխանությունները չեն պատրաստվում Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրն այնպես, ինչպես առաջարկում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Ընդհանուր առմամբ, վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի պաշտոնյաները սահմանափակվել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ հիմնականում հակասական հայտարարություններով։ Դրանք խեղաթյուրում են խաղաղ գործընթացի իրողությունները։ Հայկական կողմն առաջարկում է կնքել խաղաղության պայմանագիր՝ հիմնվելով ներկայումս համաձայնեցված դրույթների վրա։ Սակայն ադրբեջանական կողմը նման մոտեցումն անընդունելի է համարում եւ բազմիցս հայտարարել է այդ մասին։ Կան կանոն, որ փաստաթուղթը համաձայնեցված չի համարվում, քանի դեռ դրա բոլոր կետերը համաձայնեցված չեն», – հայտարարել է նա։ Ըստ Հաջիզադեի, «նախագծի շուրջ բանակցություններն ընթանում են դռնփակ, կարելի է միայն ասել, որ այս պահին դրույթների մոտավորապես 80 տոկոսը համաձայնեցված է»։

«Անհնար է պարզապես բացառել անհամապատասխան կետերը: Որպեսզի խաղաղ համաձայնագիրը կայուն և հաջողակ լինի, անհրաժեշտ է հստակեցնել մի շարք խնդրահարույց հարցերը։ Ընդհանուր առմամբ, համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար Հայաստանը նախ պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը ներկայումս տարածքային պահանջներ է պահպանում Ադրբեջանի նկատմամբ։ Քանի դեռ Հայաստանի օրենսդրական ակտերից չեն բացառվել այդ պնդումները, երկու երկրների միջև խաղաղության մասին խոսք լինել չի կարող», – հայտարարել է նա։ Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ առաջարկել է Բաքվին ստորագրել իբրև խաղաղության համաձայնագիր այն կետերը, որոնք համաձայնեցված են։ Ըստ Փաշինյանի, նախագծում կա 17 դրույթ, որոնցից ամբողջապես համաձայնեցված են 13-ը, ևս 3-ը մասամբ են համաձայնեցված, և կա անհամաձայնություն մեկ կետի շուրջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan