Մենք մեր ձևով մնալու ենք էստեղ. Դավիթ Ղազինյանը` ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանի, ՀԷՑ-ի դեմ քայլերի մասին Բոլորին չի կարող բանտերը լցնել. վախի մթնոլորտ են սերմանում, որ մարդիկ ծպտուն չհանեն. Արծվիկ Մինասյան Սյունիքը կարող է կրկնել ուկրաինական տարածքների ճակատագիրը
19
Քաղաքական դաշտում, հանրային տրամադրություններում իրավիճակը լրջորեն փոխվել է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Թուրքիան և Ադրբեջանը փորձում են լուծարել Հայաստանը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Եթե կա իշխանություն, որը ոտքերը մաքրում է սեփական պետության անվտանգության և Սահմանադրության վրա, ապա պետք է ազատվել նման իշխանությունից․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ռուբեն Հակոբյանը կալանավորվեց երկու ամսով Դատարանը քննում է Ռուբեն Հակոբյանի խափանման միջոցի հարցը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ ռեժիմի քաղաքական հետապնդման «գործի» լսումը՝ «մասիվի» տխրահռչակ դատարանում Ռուբեն Հակոբյանին ձերբակալել են իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար Բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին ՀԷՑ-ում մամուլից են իմացել իրենց դեմ վարչական վարույթի ու հնարավոր նոր կառավարչի մասին Հայենակիցներ, մոմեր և նավթի լամպեր գնեք. Փաշինյանի Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Պատերազմ Արցախում
Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով ութ մարդ է զոհվել Այս ռեպրեսիվ գործելակերպը երկար կյանք չունի Քաղաքական դաշտում, հանրային տրամադրություններում իրավիճակը լրջորեն փոխվել է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Թալեшթ փաշայի անունով կոչելու մասին հարցմանը «Սրանք քրիստոնյա՞ են, թե՞ աբորիգեն»․ Նիկողոս Հովհաննիսյան Դաժան հետապնդումների են ենթարկում արցախցիներին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է Սրբազանին մասունք էի տարել. ՔԿԾ պետը համարել է զանցանք ու դիմել Պալատին. Արա Զոհրաբյան Մենք մեր ձևով մնալու ենք էստեղ. Դավիթ Ղազինյանը` ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանի, ՀԷՑ-ի դեմ քայլերի մասին Հրահանգ է. Փաշինյանը ընդդիմությանը ԱԺ-ում ահաբեկում էր` սաղիդ կքցեմ ԱԱԾ պադվալները. Լիլիթ Գալստյան Բոլորին չի կարող բանտերը լցնել. վախի մթնոլորտ են սերմանում, որ մարդիկ ծպտուն չհանեն. Արծվիկ Մինասյան Apple Pay-ով օնլայն վճարումների ընդունումը հասանելի է Ամերիաբանկի vPOS հաճախորդների համար Թուրքիան և Ադրբեջանը փորձում են լուծարել Հայաստանը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Եթե կա իշխանություն, որը ոտքերը մաքրում է սեփական պետության անվտանգության և Սահմանադրության վրա, ապա պետք է ազատվել նման իշխանությունից․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ռուբեն Հակոբյանը կալանավորվեց երկու ամսով Ռուբեն Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական խոսքը լռեցնելու հերթական դրսևորումն է. հայտարարություն Դատարանը քննում է Ռուբեն Հակոբյանի խափանման միջոցի հարցը Եկեղեցին քաղաքական կազմակերպություն կամ կառույց չէ, որի նպատակը կարող է լինել «իշխանություն նվաճելը»․ Տեր Արարատ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ ռեժիմի քաղաքական հետապնդման «գործի» լսումը՝ «մասիվի» տխրահռչակ դատարանում ՔՊ-ականների հետ ամեն օր են նման բաներ կատարվում, ամաչում են բարձրաձայնել․ «Կարճ ասած» Սամվել Կարապետյանի փաստաբանները կարգապահական վարույթ հարուցելու հաղորդումներ են ներկայացրել Արտակ Կարապետյանի և Արմեն Դանիելյանի դեմ Սիրիայում թեժ մարտեր են ընթանում իշխանամետ խմբերի և դրուզների միջև. գյուղեր են այրվում (տեսանյութ) Անպատկառ խոսք հնչեցնելն իշխանության լեգիտիմության կորստի սկիզբն է․ Հրայր Կամենդատյան Ռուբեն Հակոբյանին ձերբակալել են իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար Բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին Հայաստանի զրոյական կետը. հիշողության զոհաբերումը խաղաղության պատրանքի համար․ Արա Այվազյան Գյումրիում տեղի կունանա Ուխտերթ՝ Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ Սիքայել սրբազանի «գործում» առկա են այնպիսի հանգամանքներ, որոնց հաշվառմամբ՝ դատարանը կարող է բողոքարկման վարույթն իրականացնել բանավոր ընթացակարգով. պաշտպաններ ՀԷՑ-ում մամուլից են իմացել իրենց դեմ վարչական վարույթի ու հնարավոր նոր կառավարչի մասին Սյունիքը կարող է կրկնել ուկրաինական տարածքների ճակատագիրը

Ի՞նչ նպատակներ էին հետապնդում «Մայր Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչների այցերը իրաքյան Քուրդիստան և Դոնբաս

Ինչպես հայտնի է, երկրին  «դրսում»  ճանաչում են այդ երկրի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների մեսիջներով և քայլերով:

Դրանով էլ ձևավորվում է երկրի պատկերը դրսում:

Օրինակ, այսօրվա Ռուսաստանի կերպարը շաղկապված է Պուտինի կերպարի հետ:

Ուկրաինայինը՝  Զելենսկու հետ, Ադրբեջանինը՝ Ալիևի, Թուրքիայինը՝ Էրդողանի հետ և այդպես շարունակ:

Այդ լիդերները իրենց կերպարներով  փոխլրացնում են նաև իրենց երկրների կերպարները:

Իսկ երբ այդ կերպարները ավելի շատ բացասական ազդակ են փոխանցում, ապա դա ուղղակիորեն բացասաբար է ազդում նաև երկրի վրա:

Օրինակ, Սադդամ Հուսեյնի կերպարը բացասական ազդեց Իրաքի վրա, և այդ երկիրը փլուզվեց:

Գամսախուրդիան նույնպես բացասական ազդեց իր երկրի վրա, որի արդյունքում հենց իր կառավարման ընթացքում Վրաստանը դե-ֆակտո կորցրեց Աբխազիան և Հարավային Օսիան:

Սաակաշվիլին իր կերպարով սկզբնական փուլում դրական կերպար էր ստեղծել Վրաստանի համար, սակայն 2008-ից հետո, երբ նրա կերպարը փչացավ, այն ազդեց նաև իր երկրի վրա: Եվ, եթե 2012-ին իշխանափոխություն չլիներ, ապա դրանից Վրաստանը էլ ավելի կտուժեր:

Այսօր նույն Վրաստանի կերպարը  ընկալվում է երկու գործիչների կերպարներով. Իվանիշվիլու և Սաակաշվիլու: Մեկ ամիս անց  երկիրը պիտի վերջնական ընտրություն կատարի, թե որ ուղով պիտի զարգանա:

Հայաստանը 2018-ից հետո նոր կերպար ձեռք բերեց ի շնորհիվ Նիկոլ Փաշինյանի, ով կարողացավ  «ներքևից» վերցնել  իշխանությունը:

Սկզբնական փուլում, թե Փաշինյանը և թե Հայաստանը դրական կերպարներով էին հանդես գալիս «դրսի»  համար:

Սակայն 2020-ի պատերազմից հետո, երբ Հայաստանը պարտվեց, փլվեցին ոչ միայն Փաշինյանի, այլև Հայաստանի դրական կերպարները, և պարզ էր, որ երկիրը պիտի փոխեր իր ղեկավարին, որպեսզի հանդես գար նոր կերպարով: Քանզի, ինչպես նշեցինք, երկրի կերպարը սերտորեն շաղկապված է իր լիդերի կերպարի հետ:

Սակայն, ի դժբախտություն մեզ,  մենք այդպես էլ չկարողացանյք լուծել այդ խնդիրը, որի արդյունքում կորցրեցինք Արցախը: Քանզի պարտված լիդերը չէր կարող երկրին չպարտված ապագա  խոստանալ:

Զարմանալիորեն, սկսած 2020-ից Հայաստանը մինչ այսօր ներկայացված է մնացել պարտված լիդերի կերպարով, ինչը ոչ միայն ամոթալի է, այլև վտանգավոր՝ երկրի հետագայի համար:

Թե ինչու է այդպես ստացվել, դա առանձին խոսակցության թեմա է: Բացենք ընդամենը այս պատճառների  փակագծի մի մասը. այն վերնախավը, որը գործում է «մենք ենք, մեր սարերը»  հայտնի սկզբունքով, երբեք չի կարողանա դրսում ստանալ «այլնտրանքային»   կերպար: Քանզի, եթե դու հանդես ես գալիս այդ սկզբունքով, ապա  «դուրսն էլ» քո հանդեպ է հակադարձելու է.  «դուք էլ, ձեր սարերն էլ» մոտեցմամբ:

Եվ այդ շարքում առանձնացավ «Մայր Հայաստանի»  և նրա լիդերի կեցվածքը, որ փորձում են փոխել այդ գործելաոճը, ձգտելով  դուրս գալ այս  գավառական,   ոչ մի տեղ չտանող  ուղենիշից, հետապնդելով  նպատակ.  «դրսում» փոխել Հայաստանի կերպարը,  քանի որ առանց դրա, մենք ոչ հուսալի գործնկերներ կունենանք, ոչ էլ կունենանք ապագա և, Փաշինյանի խոստովանությամբ՝ կմնանք առանց դաշնակցի:

Իսկ 21-րդ դարում մնալ այդ կարգավիճակում, երբ կողքի՝ մեզ համար մեծ և վտանգավոր երկրները ծրագերով են հանդես գալիս, կործանարար է:

Սկզբում  «Մայր Հայաստանի  ներկայացուցիչները այցելեցին ճանաչողական նպատակով  իրաքյան Քուրդիստան, իսկ այս օրերին գտնվում են Դոնբասում:

Այս երկու այցելությունների նպատակը մեկն է. Հայաստանին ներկայացնել նոր կերպարով, այն կերպարով, որը թույլ կտա մեզ վերականգնել մեր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ և ապահով ապագա ունենալ:

Մնացածի մասին ավելի մանրամասն կխոսենք հետագայում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան 
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan