Երևանում անլուծելի է դարձել կոյուղու խնդիրը (տեսանյութ) Փաշինյանը գործարք է առաջարկում Ալիևին Բեյրութի օդանավակայանի մոտ ուժգին պայթյուններ են տեղի ունեցել իսրայելական նոր հարձակումներից հետո (տեսանյութ)
5
Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Եզդիական համայնքում Բաքոյան Ռուստամը այլևս եզդի չի համարվում ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ո՞րն է Թուրքիայի իրական դերակատարումը արաբա-իսրայելական կոնֆլիկտում Վրացական ու հայկական երազանքները․ ի՞նչ ազդեցություն կունենա վրացական ընտրությունը Հայաստանի վրա․ Անդրանիկ Թևանյան Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Հայաստանում մարզպետները պետք է ընտրվեն, և պետք է լինեն մարզային խորհրդարաններ․ Իրական օրակարգ (տեսանյութ) Բագրատ սրբազանը Հ1-ի եթերում Պատերազմ Արցախում
Երևանում անլուծելի է դարձել կոյուղու խնդիրը (տեսանյութ) 49-ամյա տղամարդը սեռական բռնության է ենթարկել ընկերոջ 26-ամյա աղջկան Մենք զոհեր ունե՞նք, թե՞ ունենալու ենք․ Գագիկ Համբարյան Բորտնիկովի խոսքը Երևանի օգտին չէ. Նիկոլայ Սիլաև (տեսանյութ) Մանրամասներ՝ իրանցի 26-ամյա աղջկա ինքնասպանության դեպքից Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Բաքվի բռնապետի ամբարտավան պահվածքը երկու բանի մասին է խոսում. Արա Պողոսյան Ամերիաբանկը ԴիջիԹեք 2024-ի ֆինթեք գործընկերն է. բանկը ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով (տեսանյութ, լուսանկար) Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի Ավինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է Ով է կտրել 45 բարդիները Անբարեկարգ Երևանի փողոցներից հերթականը (տեսանյութ) Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից Առողջապահության ոլորտը ամեն նոր նախարարի հետ կոռուպցիոն նոր գործերի էպիկենտրոն է դառնում Աննա Հակոբյանը միլիոնանոց ընթրիքի է հրավիրում այս անգամ հաջողակ տղամարդկանց ՀՀ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆ Ի գիտություն Փաշինյանի՝ սա վերաբերում է նաև իր տղային. Հայկ Նահապետյան Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Տղերք, կարող ա՞ ձեզ հետ ոչ մեկ չի ուզում հանդիպել․ «Կարճ ասած» Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Ադրբեջանը Հայաստանի հետ չի բանակցում՝ զիջումներ է պարտադրում. Արթուր Խաչատրյան Փաշինյանը գործարք է առաջարկում Ալիևին Եթե անհրաժեշտ լինի, Իրանը նորից կհարվածի Իսրայելի ռեժիմին. մեր գործողությունն օրինական էր. այաթոլլահ Ալի Խամենեի Հայաստանում անցկացվել է Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի դաշտային վարժանք Կիրականացվի 2 պայթյուն․ ՊՆ «Ակնհայտ պատերազմական սպառնալիք է»․ Տաթևիկ Հայրապետյան Անդրանիկ Քոչարյանը նախարարի իր թեկնածուն ունի Ուրիշ ինչ է արել այս կառավարությունը... Եթե Ձեր միակ ռեսուրսը ժողովուրդն է, ապա ժողովրդի առջեւ պետք է լինեք բացարձակ թափանցիկ... Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը. Ալիև

Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, թե ինչ է ուզում «Աշխարհն» իրենից

Սովորաբար գավառական պատկերացումներ  ունեցող մարդիկ, լինեն նրանք ազնիվ,  թե  խարդախ, ունեն մեկ ընդհանրական հատկություն. նրանք բոլորը, պարզունակ են, սահմանափակ մտածելակերպով և «բալը թանկ է»  հայտնի սկզբունքով ցույց են տալիս իրենց միամտությունը:

Այս շարքից բացառություն չի կազմում նաև Նիկոլ Փաշինյանը, ով ժամանակին սիրված դարձավ հանրության  գավառական մասի   համար, քանի որ իրենց նմանակն էր բոլոր իմաստներով:

Սկզբում այս գավառական լրագրողին օգտագործում էին  տարբեր ներվերնախավային ռազբոռկաներում: Իսկ  հետո, երբ գավառացի երիտասարդը դարձավ  քառասունն անց անձ, հասկացավ, որ այս պարզունակ հանրության մեջ կարող էր հասնել ավելի մեծ բարձունքների: Արդյունքում նրա խաղերի որակը տեղափոխվեց այլ հարթություն, սակայն նրա մակարդակը չփոխվեց, քանի որ այդպիսի պահանջ, ո՛չ իր պատվիրատուները, ո՛չ էլ հանրությունը և քաղաքական դաշտը չէին դնում:

Երկիրն,  իր քաղաքական որակով, նմանվել էր մի մեծ քաղաքական գոմի, որտեղ Փաշինյանն իրեն զգում էր, ինչպես ձուկը՝ ջրում:

Ավելացնենք նաև, որ մինչ վարչապետ դառնալը, Փաշինյանին չէր հետաքրքրում երկրի արտաքին քաղաքականությունը: Եվ ոչ միայն այն պատճառով, որ իր պատվիրատուին դա հետաքրքիր չէր, այլև իր՝ Փաշինյանի մտահորիզոնի աստիճանը թույլ չէր տալիս՝ հասկանալու համար  արտաքին քաղաքականության նրբերանգները:

Եվ այս պայմաններում նա դառձավ վարչապետ: Կյանքի կոչվեց  բոլշևիկների առաջնորդ  Լենինի այն թեզը, թե՝  «каждая кухарка может управлять государством»:

Սակայն նույնիսկ Լենինը այս միտքն արտահայտելով նշում էր, որ մինչ այդ «կուխարկան» պետք է փորձաշրջան անցնի, որպեսզի կարողանա  կառավարել երկիր:

Սակայն այս  հարցում, այստեղ էլ մեր բախտը չբերեց: Քանի որ մեր «կուխարկան»  ոչ միայն պատրաստ չէր կառավարել երկիր, այլև Գիքորի պես այնպիսի մտքեր էր արտահայտում, որ պարզ էր դառնում՝  այդ խնդիրը սովորելու հարցում նույնպես անհույս է:

Եվ այս ամենը արտահայտվեց  վեց  տարվա ընթացքում, գրեթե բոլոր բնագավառներում:

Ավելին, նա ոչ  միայն հասկացավ, որ երկիր կառավարելը իրենը չէր, այլև մանկամիտի նման խոստովանություններով էր հանդես գալիս և նույնիսկ չէր ամաչում դրա համար:

Ընդ որում այս հարցում էլ կա հայտնի ասացվածք.  «լռի՛ր, որ խելոքի տեղ անցնես»: Սակայն Փաշինյանն այս ասացվածքն էլ  անտեսեց, ամեն անգամ հանդես գալով ծիծաղելի մտքերով, կապված Պապ թագավորի, «իրական» և «պատմական» Հայաստանի, Ալիևի, հայ-ռուսական հարաբերությունների, Արցախի, համաճարակի և այլ բազմաթիվ թեմաների հետ:

Բոլոր այս հարցերում, կարմիր թելով անցնում էր նրա «բալը թանկ է» -ի նման մտքերի՝ ողբերգական աստիճանի խավարամտության անթաքույց «պարունակությունը»:

Բերենք ընդամենը վերջին նրա գրառման օրինակը, որը հրապարակել է երեկ.

«Աշխարհի եւ միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային։

Խրիմյան Հայրիկի ավանդած պատկերացումները հարդարել ենք, փաթեթավորել ժապավեններով ու ժանյակներով, բայց աշխարհը ճանաչելու մեր մեթոդի մեջ շատ բան չենք փոխել։

Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր եւ նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր։

Կառավարության կողմից իրականացվող բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը ոչ միայն աշխարհի մասին մեր պատկերացումները, այլեւ մեր մասին աշխարհի պատկերացումները էապես լավարկելու ենթատեքստ ունի»:

Նույնիսկ այս մանկական «մտքերը» վերլուծելն է ամոթ, բայց պետք է արձանագրենք, որ սա գործող ՀՀ վարչապետի մտքերն են, որոնք նա արտահայտում է հրապարակավ:

Մարդը, «բալը թանկ է» -ի սկզբունքի համաձայն, շարունակում է խոստովանել, որ մինչ այսօր Աշխարհն իր համար շարունակում է մնալ անծանոթ վայր:

Մեր ժողովուրդը գոնե հասկանո՞ւմ է, թե ո՛վ է իրականում ներկայացնում Հայաստանը Աշխարհին:

Նա հայտարարում է, որ վարում է «բալանսավորված քաղաքականություն»: Դրա հետևանլով մենք կորցրեցինք Արցախը, որը հազարավոր տարիներ հայկական էր: Եվ միայն Փաշինյանի «բալանսավորված» քաղաքականության հետևանքով հանձնվեց Ադրբեջանին:

Այս մարդը վեց տարի խաբել է գրեթե բոլոր հարցերում: Ընդ որում խաբել է Հայաստանի քաղաքացիներին, Ռուսաստանին, Իրանին, նույնիսկ իր արևմտյան գործնկերներին և, բնականաբար, վստահություն ձեռք չի բերել նաև Ադրբեջանի և Թուրքիայի մոտ:

Եվ այս ամենից հետո նա հայտարարում է որ վարել է “բալանսավորված” քաղաքականություն:

Այսօր ոչ ոք չի վստահում Հայաստանին, և դրա մասին նրանք բացահայտ են արտահայտվում, ինչը միջազգային պրակտիկայում աննախադեպ երևույթ է:

Նրա պատճառով այսօր Հայաստանը կորցրել է իր բոլոր պոտենցիալ դաշնակիցներին, իսկ նորերին, գետնի վրա, բնականաբար ձեռք չի բերել:

Բայց նույնիսկ այս պայմաններում, նա չի լռում, մտքեր է արտահայտում, նոր «թեզեր է» առաջ քաշում և նույնիսկ հույս ունի, որ այս ամենից հետո իրեն ինչ-որ մարդկանց խումբ հավատալու է:

«Խելքի աշեցեք»,- չէր դիմանա և կարտահայտվեր Ջիվանին:

 Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan