Չ՛բարեփոխված տրասնպորտն ու մետրոն Հենրիխ Մխիթարյանը հրաժարվե՞լ է հանդիպել Ավինյանին Բորիս Մուրազին Կարեն Անդրեասյանին Գրիգոր Մինասյանի լուսանկարն է նվիրել
8
«Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը». Հրայր Թովմասյան Ռուսաստանը փրկություն և վերածնունդ է դարձել եզդի ժողովրդի համար․ Բորիս Մուրազիի հոդվածն «Anna-News»-ում Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական Լավրով. «Առաջարկվում է հաստատել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ Լաչինը» «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները այցելել են Ինֆորմատիկայի քոլեջ ՝ դանակահարության դեպքով (տեսանյութ) Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. հայտարարվել է բարդության «թիվ 3» կանչ Ինչպիսին է իրավիճակ դեպքի վայրում. ուղիղ Ինչո՞ւ են ադրբեջանցիները ծաղրում Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» գաղափարը Իսրայել-«Հըզբոլլահի» հակամարտությունից շահում է Թուրքիան. նշում են թուրք փորձագետները Չորեքշաբթի`ժամը 12:00-ին, բոլորիդ սպասելու եմ Դատախազության մոտ. Բագրատ սրբազան Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Է՞լ ովքեր են «հերթում» Չ՛բարեփոխված տրասնպորտն ու մետրոն Մեկ քայլ է մնացել Սպիտակցի Հայկոյի որդին շարունակում է մեղադրյալի կարգավիճակում մնալ. պաշտպանների միջնորդությունը մերժվել է Հենրիխ Մխիթարյանը հրաժարվե՞լ է հանդիպել Ավինյանին ՔԿ-ն մանրամասներ է հայտնում դպրոցում 15-ամյա երեխայի մահվան դեպքից Դոն Պիպոն Մոսկվայում ցուցահանդես է բացել. «Փաստ» ՔՊ-ն ծառերն էլ հետն է ասֆալտապատում (տեսանյութ) «Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը». Հրայր Թովմասյան Ռուսաստանը փրկություն և վերածնունդ է դարձել եզդի ժողովրդի համար․ Բորիս Մուրազիի հոդվածն «Anna-News»-ում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ն չի միացել երկու հայտարարության Ո՞վ կտուժի դիվանագիտական հերթական շպագատից․ «Կարճ ասած» Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական Գործերը լավ չեն «Դոմուս»-ում վերահսկողական գործառույթներ դեռևս չեն իրականացվել. խանութում հակահրդեհային համակարգ չի եղել Լավրով. «Առաջարկվում է հաստատել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ Լաչինը» Զախարովա. Արևմուտքը փորձում է քաոս ստեղծել Անդրկովկասում Արդարադատության նախարարը հրաժարական է տվել, հետո կարող է հեռանալ Անդրեասյան Կարենը. Դավիթ Հարությունյան Բորիս Մուրազին Կարեն Անդրեասյանին Գրիգոր Մինասյանի լուսանկարն է նվիրել Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ «Դոմուս»-ում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ խոսնակ Դպրոցում 15-ամյա երեխան հանկարծամահ է եղել «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները այցելել են Ինֆորմատիկայի քոլեջ ՝ դանակահարության դեպքով (տեսանյութ) Աշխատանքային հերթական շաբաթն սկսվել է քաղաքացու դժգոհություններով (տեսանյութ) Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. հայտարարվել է բարդության «թիվ 3» կանչ Ինչպիսին է իրավիճակ դեպքի վայրում. ուղիղ «Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև փոխգործակցության ակտիվացում». Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողն Ագարակից էր. ընտանիքի ավագ զավակն էր Դուստրը պնդում է՝ մայրը մահացել է բժիշկների մեղավորությամբ Ինչո՞ւ են ադրբեջանցիները ծաղրում Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» գաղափարը Իսրայել-«Հըզբոլլահի» հակամարտությունից շահում է Թուրքիան. նշում են թուրք փորձագետները

«Ստացա՞ն, կորզեցի՞ն մի բան, անցնում են հաջորդին»․ Վահե Սարգսյան

 Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրքիան և Ադրբեջանը մշտապես գործել են նենգության սկզբունքով: Ստացա՞ն, կորզեցի՞ն մի բան, անցնում են հաջորդին: Չկա՛ կանգառ, պայմանագիր, երաշխիք: Ով հավատացել է դրանց, կա՛մ մասնատվել է, կա՛մ անհետացել պատմության ասպարեզից՝ իբրև պետություն կամ ժողովուրդ: Թուրքիայի ու Ադրբեջանի համար կանգառը, պայմանագիրը կամ դրանով սահմանված երաշխիքները պարզապես ժամանակավոր դադար են՝ վերադիրքավորվելու և հարմար պահի որոնման համար:

Ընթացքը, նպատակը երբե՛ք չի փոխվում՝ նվաճել ու հոշոտել մինչև վերջ: Եթե մինչ 2020-ը Ադրբեջանը գոհ կլիներ ստանալ ԼՂԻՄ-ին հարակից 7 շրջաններից մեկը կամ մի քանիսը, ապա դրանք դավաճանության արդյունքում ստանալուց հետո՝ արդեն Ստեփանակերտը, հետո՝ Տավուշը, հետո՝ Սյունիքով միջանքցներ, հետո՝ Վարդենիսը, հետո՝ Սևանի արևելյան ափը, և այսպես շարունակ: Փաշինյանի խունտայի մեծագույն հանցագործությունը հայ ժողովրդի դեմ այն է, որ փորձ է արվում Թուրքիայի ու Ադրբեջանի այս նենգությունը, այսպիսի վարքագիծը հայ ժողովրդի հոգեմտածողության մեջ, ընկալումներում տրանսֆորմացնել, փոխակերպել իբրև սովորական հարևանի, որը նաև կարող է դառնալ բարեկամ, եթե, ուշադրություն, հայ ժողովուրդը իրեն լավ պահի, պահանջածը տա և չպատերազմի: (Թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության ողջ մեղքը դրանով հայ ժողովրդի վրա բարդելու փաստը մեկ այլ հանցագործություն է, այլ առիթով քննարկման խնդիր): Որ, իբր, կա մի սահման կամ մի ժամ, որտեղ և երբ թյուրքական տանդեմը կարող է կանգ առնել, և կարող է սկսվել Սերգոյի կյանքի կուշտ ու երջանիկ շրջանը:

Վերոնշյալն ավելի մեծ հանցագործություն է, ավելի կործանարար հետևանքներով լի, քան անգամ Արցախի, հայտնի պատմավեպի լեզվով ասված, «անխիղճ վաճառքը»: Քանզի միայն Թուրքիայի ու Ադրբեջանի կործանարար նենգությունը հայ ժողովրդի ընկալումներում փոխակերպելը կարող է կուրացնել վերջինիս, զրկել դիմադրելու ընդունակությունից և վավերացնել Արցախի գրավումը: Ադրբեջանը լավ գիտի, որ Ջրականը, Հադրութը, Շուշին, Քարվաճառն ու Ստեփանակերտը գրավել է ժամանակավորապես: Եվ դա տեղի է ունեցել ՀՀ-ում տարիներով ստեղծելով հայ հասարակության մտածողության, ընկալումների տրանսֆորմացիայով զբաղվող համապատասխան դավադիր օղակներ և օրավուր աճեցնելով դրանց:

Թշնամին Արցախի գրավումը կհաստատի և կանցնի ՀՀ-ի գրավմանն այն օրը, երբ Փաշինյանի հանցավոր խմբակը վերջնականապես կտրանսֆորմացնի հայ ժողովրդի ընկալումները Թուրքիայի և Ադրբեջանի մասին: Թուրքիայի և Ադրբեջանի հաշվարկով այդ հայ ժողովրդի ընկալման տրանսֆորմացիան և ռազմական էսկալացիան փոխլրացնող են, ավելին, Արցախի գրավման վերլուծությամբ՝ առավել շատ տարածքներ գրավվեց առաջինի օգնությամբ, քան երկրորդի: Փաշինյանի խմբավորումն այս փուլում ողջ ուժով լծված է թուրք-ադրբեջանական կործանարար նենգությունը հայ ժողովրդի, հատկապես՝ նոր սերնդի ընկալումներում փոխակերպելու գործին:

Հ.Գ. Ջրականի հերոս Մառոզ Ալիկի հուշաքարը մինչ 2020-ը Ջրականի զորամասում կրում էր այդ խորհուրդը՝ թուրքական նենգությունը տեսնելու և Ջրականն ամուր պահելու խորհուրդը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan