Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի ասուլիսը
Ճշմարտության և արդարադատության կենտրոնը մամլո ասուլիս կազմակերպել, որին մասնակցում են միջազգային ճանաչում ունեցող իրավաբանական հարցերով փորձագետ Լուիս Մորենո Օկամպոն և Կալիֆորնիայի Առաջին ատյանի դատարանի դատավոր, Ճշմարտության և Արդարադատության Կենտրոնի համահիմնադիր Կասիա Աբգարեանը։
Լուիս Մորենո Օկամպոն, որպես Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) առաջին գլխավոր դատախազ, հայտնի է իր աշխատանքներով միջազգային արդարադատության ոլորտում ողջ աշխարհում՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների և ցեղասպանության վերաբերյալ հարուցված խոշոր գործերով։ Նրա ներդրումները կարևոր նշանակություն են ունեցել համաշխարհային արդարադատության և հաշվետվողականության զարգացման գործում։
Դատավոր Կասիա Աբգարեանը, Ճշմարտության և արդարադատության կենտրոնի համահիմնադիրն է, և Կալիֆորնիայի Առաջին ատյանի դատարանի հարգարժան դատավոր։ Իրավական վերահսկողության և մարդու իրավունքների պաշտպանության գործում ունեցած իր մեծ փորձառությամբ, եզակի մոտեցում է ցուցաբերում միջազգային իրավունքի և արդարադատության ոլորտում։
Ճշմարտության և արդարադատության կենտրոնի կողմից կազմակերպված այս միջոցառումը կենտրոնանում է իրավական հաշվետվողականության, մարդու իրավունքների և արդարադատության հետ կապված հրատապ գլոբալ խնդիրների վրա։
Ճշմարտության և արդարադատության կենտրոնը ԱՄՆ-ում գործող ոչ առևտրային կազմակերպություն է, որը ձևավորվել է 2020 թ.-ի նոյեմբերին Արցախյան 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։ Կենտրոնը կապված չէ որևէ քաղաքական կամ կառավարական կազմակերպության հետ և լիովին անկախ է: Կենտրոնի փաստաբանների թիմը Հայաստանում ստեղծել է փաստահավաք ենթակառուցվածք՝ պատերազմի հետ կապված մարդու իրավունքների և մարդասիրական ոտնձգությունների զոհերի անմիջական վկայությունների հավաքագրման նպատակով: Կենտրոնը հավաքագրել է ավելի քան 600 վկայություն, այդ թվում՝ վերադարձած ռազմագերիներից, տեղահանված անձանցից և պատերազմի արգելված մեթոդներից տուժված վկաներից: Կենտրոնի առաքելությունն է ստեղծել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կենդանի հուշահամալիր՝ կրթական և իրավական նպատակով:
Մանրամասն՝ Yerevan.today-ի հեռարձակմամբ։