Չ՛բարեփոխված տրասնպորտն ու մետրոն Հենրիխ Մխիթարյանը հրաժարվե՞լ է հանդիպել Ավինյանին Բորիս Մուրազին Կարեն Անդրեասյանին Գրիգոր Մինասյանի լուսանկարն է նվիրել
8
«Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը». Հրայր Թովմասյան Ռուսաստանը փրկություն և վերածնունդ է դարձել եզդի ժողովրդի համար․ Բորիս Մուրազիի հոդվածն «Anna-News»-ում Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական Լավրով. «Առաջարկվում է հաստատել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ Լաչինը» «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները այցելել են Ինֆորմատիկայի քոլեջ ՝ դանակահարության դեպքով (տեսանյութ) Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. հայտարարվել է բարդության «թիվ 3» կանչ Ինչպիսին է իրավիճակ դեպքի վայրում. ուղիղ Ինչո՞ւ են ադրբեջանցիները ծաղրում Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» գաղափարը Իսրայել-«Հըզբոլլահի» հակամարտությունից շահում է Թուրքիան. նշում են թուրք փորձագետները Չորեքշաբթի`ժամը 12:00-ին, բոլորիդ սպասելու եմ Դատախազության մոտ. Բագրատ սրբազան Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Է՞լ ովքեր են «հերթում» Չ՛բարեփոխված տրասնպորտն ու մետրոն Մեկ քայլ է մնացել Սպիտակցի Հայկոյի որդին շարունակում է մեղադրյալի կարգավիճակում մնալ. պաշտպանների միջնորդությունը մերժվել է Հենրիխ Մխիթարյանը հրաժարվե՞լ է հանդիպել Ավինյանին ՔԿ-ն մանրամասներ է հայտնում դպրոցում 15-ամյա երեխայի մահվան դեպքից Դոն Պիպոն Մոսկվայում ցուցահանդես է բացել. «Փաստ» ՔՊ-ն ծառերն էլ հետն է ասֆալտապատում (տեսանյութ) «Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը». Հրայր Թովմասյան Ռուսաստանը փրկություն և վերածնունդ է դարձել եզդի ժողովրդի համար․ Բորիս Մուրազիի հոդվածն «Anna-News»-ում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ն չի միացել երկու հայտարարության Ո՞վ կտուժի դիվանագիտական հերթական շպագատից․ «Կարճ ասած» Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական Գործերը լավ չեն «Դոմուս»-ում վերահսկողական գործառույթներ դեռևս չեն իրականացվել. խանութում հակահրդեհային համակարգ չի եղել Լավրով. «Առաջարկվում է հաստատել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ Լաչինը» Զախարովա. Արևմուտքը փորձում է քաոս ստեղծել Անդրկովկասում Արդարադատության նախարարը հրաժարական է տվել, հետո կարող է հեռանալ Անդրեասյան Կարենը. Դավիթ Հարությունյան Բորիս Մուրազին Կարեն Անդրեասյանին Գրիգոր Մինասյանի լուսանկարն է նվիրել Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ «Դոմուս»-ում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ խոսնակ Դպրոցում 15-ամյա երեխան հանկարծամահ է եղել «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները այցելել են Ինֆորմատիկայի քոլեջ ՝ դանակահարության դեպքով (տեսանյութ) Աշխատանքային հերթական շաբաթն սկսվել է քաղաքացու դժգոհություններով (տեսանյութ) Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. հայտարարվել է բարդության «թիվ 3» կանչ Ինչպիսին է իրավիճակ դեպքի վայրում. ուղիղ «Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև փոխգործակցության ակտիվացում». Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողն Ագարակից էր. ընտանիքի ավագ զավակն էր Դուստրը պնդում է՝ մայրը մահացել է բժիշկների մեղավորությամբ Ինչո՞ւ են ադրբեջանցիները ծաղրում Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» գաղափարը Իսրայել-«Հըզբոլլահի» հակամարտությունից շահում է Թուրքիան. նշում են թուրք փորձագետները

Հայաստանը «ապագա կա»-ի ճիրաններում 3․ Ռուբեն Հակոբյան

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Նախագահական կեղծված ընտրություններից հետո անվերահսկելի էին դարձել բանակի ղեկավարության և Երկրապահ կառույցի վարքագիծը։ Արդյունքում, օգտվելով ստեղծված իրավիճակից, ԱԺ-ում Երկրապահը դարձավ քաղաքական մեծամասնություն, ինչը մեր պառլամենտարիզմի պատմության, թերևս, ամենազավեշտալի դրվագներից է։

ԱԺ-ի երկրապահացումը նաև ցույց տվեց, որ խորհրդարանում մինչ այդ մեծամասնություն կազմող «Հանրապետություն» խմբակցությունն ընդամենը օրվա քաղաքական կոնյուկտուրայով ձևավորված արհեստածին միավոր էր, որը ժամերի ընթացքում փսորվեց՝ վերափոխվելով երկրապահական մեծամասնության։

98-ի փետրվարյան իշխանափոխությունը պետության ներսում ստեծված պատկերի ճիշտ հայելային արտացոլումն էր։

Խորհրդարանի և, ընդհանրապես, պետական ինիստուտների աստիճանական վատթարացումը՝ դեգրադացիան, քայլ առ քայլ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծեցին քաղաքական տիրույթում նիկոլատեսակի հայտնվելու համար։

Օրվա իշխանությունները, օգտվելով պատուհասի՝ իշխանության հասնելու համար որևէ սրբության առաջ կանգ չառնելու որակներից, նրան օգտագործեցին ամենատարբեր հարցերում՝ նաև ներիշխանանական խնդիրները լուծելիս։ Հայտնի փաստ է, որ նրա չտես, ագահ, փողին անմնացորդ նվիրյալի և պատվերներ կատարելու անբարո հատկանիշներից օգտվելով, տարբեր միջոցներով նրան կաշառում էին՝ ընդհուպ մինչև ամսական «նալոգ»… Այդ մասին կան նաև, այսպես կոչված, ինքնախոստովանական ցուցմունքներ։ Նա կարողանում էր նաև բավական թանկ վաճառել յուր կերած ծեծը, ինչին սովորաբար արժանանում էր նենգ խաղեր տալու կամ՝ տված խոստումները դրժելու պատճառով։ Այլ խոսքով, իրենց անձնական խնդիրները լուծելու համար օրվա իշխանությունները պարարտ հող ստեղծեցին՝ ազգակործան սինլքորի կողմից իշխանությունը զավթելու ճանապարհին։ և ծիծաղելի է, որ հիմնականում այսօր հենց նրանք են փորձում դավաճանի լույս աշխարհ գալը պայմանավորել դրսի ուժերով։

Եկեք խոստովանենք, որ Նիկոլ Փաշինյանը հետևանք է, ոչ՝ պատճառ։ Հավատացեք՝ մենք, մեր հավաքական կերպարն է ծնել նրան… Օրվա իշխանությունների կողմից կառուցած ծննդատանն է սաղմնավորվել և լույս աշխարհ եկել նա։ և, նկատի ունենալով, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում քաղաքական դաշտում, այսօր էլ շարունակում է այդ կառույցը ծնունդներ ընդունել։ Նոր նիկոլներ լույս աշխարհ չգալու համար, կարծում եմ, հիմնավորապես պետք է փակել այդ ծնարանը։ Իսկ դրա համար՝ նախ պետք է վերացնել այդպիսիներին ծնող պատճառները։

Բայց մարդիկ, ովքեր ոչ միայն այսօր չպետք է լինեին ընդդիմադիր դաշտում, այլ իրենց թույլ տված սխալների համար պետք է ապաշխարեին և դուրս գային քաղաքականությունից, ամեն գնով պայքարում են, որպեսզի քաղաքագիտական միտքը չանդրադառնա վարչապետ կոչվածին ծնող պատճառներին։ Իրեց հրապարակային կամ ոչ հրապարակային գործողություններով նրանք այսօր էլ շարունակում են ապահովել այդ ծննդատան քաղաքական դիզայնը։

Հաճախ եմ իմ վերլուծություններում անդրադարձել այս ազգակործանին ծնող պատճառներին։ Վեց տարի շարունակ այդպես էլ հոդաբաշխ պատասխանի չտրվեց մի շարք հարցերի, որոնք այսօր էլ հուզում են քաղաքացիներին։ Իսկ դրանք բազմաթիվ են՝ իշխանության որոշ ներկայացուցիչների նախաձեռնությամբ «Ելք» դաշինքի ձևավորմից, Սահմանադրության կոպիտ խախտմամբ Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում նշանակելուց՝ մինչև երրորդ անգամ պետության բարձրագույն պաշտոնում Սերժ Սարգսյանին նշանակվելը՝ ինչը առիթ դարձավ ոչ միայն «Սերժին մերժելուն», այլև հայկական երկու պետությունների ճակատագիրը զոհասեղանին դնելուն։

Արցախի հարցը արդեն լուծված է, Հայաստանինն՝ ընթացքի մեջ է։

Բայց, ցավոք, բարձրացված հարցերին պատասխանելու փոխարեն նրանք պրոֆեսիոնալ ռուպոր բռնողների միջոցով սկսեցին զրպարտել և վիրավորել հարցադրման հեղինակներին։ Զորօրինակ այդ զառանցանքներից մեկը՝ Ռուբեն Հակոբյանն է Նիկոլ Փաշինյանին իշխանության բերող չեմպիոնը։ Նպատակը հստակ է՝ ամենաստոր ձևերով պայքարել բոլոր նրանց դեմ, ովքեր փորձում են բացահայտել պետությանն ողբերգության մեջ ներքաշած դավաճանության պատճառները, ինչը չի բխում ոմանց շահերից։

Անշուշտ, սխալվելը մարդու բնական իրավունքներից է, առավել ևս, որ օրվա իշխանությունների դեմ հասարակության զգալի հատվածի ընդվզումը ուներ նաև օբյեկտիվ պատճառներ։ Բայց երբ հայտարարում են, որ նախիրի մեջից ժողովուրդը էշի ճակատը պաչեց, մեղմ ասած, երեսպաշտություն է։ Ժողովրդին ուղորդեցին այդ տարածք օրվա իշխանությունները, ովքեր ի ցույց ժողովրդի, իրենց գործողություններով և իրար հերթ չտալով նախ իրենք պաչեցին ազգադավի ճակատը։ Բայց, երբ վերախմբագրվելու և ինքնահաստատվելու համար փորձում են զրպարտել ու վիրավորել մարդկանց, ովքեր հենց սկզբից պայքարել են այս ազգակործան պատուհասի կողմից իշխանությունը զավթելու դեմ՝ սա իսկսպես ճիզվիտին հատուկ անբարոյականություն է։

Այո՛, համոզված եմ՝ պատասխանատվությունից խուսափելու և հասարակության ուշադրությունը շեղելուն է միտված վարչապետ կոչվածի գոյությունը դրսի ուժերով պայմանավորելը։ Եվ քանի դեռ մենք փորձում ենք չտեսնելու տալ մեր իսկ ձեռքերով մեր աչքը մխրճած հաստաբուն գերանը և մեղադրել այդ գերանի գոյությունից օգտվող աշխարաքաղաքան կենտրոններին, մենք դեռ երկար կքայլենք ինքնասպանության ճանապարհով։ և կշարունակենք գլուխներս տմբտմբացնելով քայլել դեպի ինքնասպանություն, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը մեր թույլտվությամբ շարունակում է ղեկավարել Հայաստանը։

Հ.Գ. «Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից»: Այս խոսքի իրավացիությունը (աշխարհիս բոլոր ազգերից ավելի) հաստատում է մեր ազգը` իր ահռելի պատմությամբ»։

Պարույր Սևակ, «Ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan