Երևանում անլուծելի է դարձել կոյուղու խնդիրը (տեսանյութ) Փաշինյանը գործարք է առաջարկում Ալիևին Բեյրութի օդանավակայանի մոտ ուժգին պայթյուններ են տեղի ունեցել իսրայելական նոր հարձակումներից հետո (տեսանյութ)
5
Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Եզդիական համայնքում Բաքոյան Ռուստամը այլևս եզդի չի համարվում ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ո՞րն է Թուրքիայի իրական դերակատարումը արաբա-իսրայելական կոնֆլիկտում Վրացական ու հայկական երազանքները․ ի՞նչ ազդեցություն կունենա վրացական ընտրությունը Հայաստանի վրա․ Անդրանիկ Թևանյան Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Հայաստանում մարզպետները պետք է ընտրվեն, և պետք է լինեն մարզային խորհրդարաններ․ Իրական օրակարգ (տեսանյութ) Բագրատ սրբազանը Հ1-ի եթերում Պատերազմ Արցախում
Երևանում անլուծելի է դարձել կոյուղու խնդիրը (տեսանյութ) 49-ամյա տղամարդը սեռական բռնության է ենթարկել ընկերոջ 26-ամյա աղջկան Մենք զոհեր ունե՞նք, թե՞ ունենալու ենք․ Գագիկ Համբարյան Բորտնիկովի խոսքը Երևանի օգտին չէ. Նիկոլայ Սիլաև (տեսանյութ) Մանրամասներ՝ իրանցի 26-ամյա աղջկա ինքնասպանության դեպքից Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Բաքվի բռնապետի ամբարտավան պահվածքը երկու բանի մասին է խոսում. Արա Պողոսյան Ամերիաբանկը ԴիջիԹեք 2024-ի ֆինթեք գործընկերն է. բանկը ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով (տեսանյութ, լուսանկար) Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի Ավինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է Ով է կտրել 45 բարդիները Անբարեկարգ Երևանի փողոցներից հերթականը (տեսանյութ) Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից Առողջապահության ոլորտը ամեն նոր նախարարի հետ կոռուպցիոն նոր գործերի էպիկենտրոն է դառնում Աննա Հակոբյանը միլիոնանոց ընթրիքի է հրավիրում այս անգամ հաջողակ տղամարդկանց ՀՀ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆ Ի գիտություն Փաշինյանի՝ սա վերաբերում է նաև իր տղային. Հայկ Նահապետյան Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Տղերք, կարող ա՞ ձեզ հետ ոչ մեկ չի ուզում հանդիպել․ «Կարճ ասած» Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Ադրբեջանը Հայաստանի հետ չի բանակցում՝ զիջումներ է պարտադրում. Արթուր Խաչատրյան Փաշինյանը գործարք է առաջարկում Ալիևին Եթե անհրաժեշտ լինի, Իրանը նորից կհարվածի Իսրայելի ռեժիմին. մեր գործողությունն օրինական էր. այաթոլլահ Ալի Խամենեի Հայաստանում անցկացվել է Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի դաշտային վարժանք Կիրականացվի 2 պայթյուն․ ՊՆ «Ակնհայտ պատերազմական սպառնալիք է»․ Տաթևիկ Հայրապետյան Անդրանիկ Քոչարյանը նախարարի իր թեկնածուն ունի Ուրիշ ինչ է արել այս կառավարությունը... Եթե Ձեր միակ ռեսուրսը ժողովուրդն է, ապա ժողովրդի առջեւ պետք է լինեք բացարձակ թափանցիկ... Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը. Ալիև

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել երաժիշտ, երգահան Տիգրան Համասյանի մեքենայի վրա հարձակումից

#Իրավական 13 09 2024 ՔԿ-ն մանրամասներ է հայտնել երաժիշտ, երգահան Տիգրան Համասյանի մեքենայի վրա հարձակումից ՔԿ-ն մանրամասներ է հայտնել երաժիշտ, երգահան Տիգրան Համասյանի մեքենայի վրա հարձակումից ՔԿ-ն մանրամասներ է հայտնել երաժիշտ, երգահան Տիգրան Համասյանին տեղափոխող մեքենայի վրա հարձակման դեպքի վերաբերյալ:

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնի քննիչների կողմից իրականացվել են անհրաժեշտ քննչական և ապացուցողական գործողությունները՝ օգոստոսի 29-ին «Ռապի» լճի տարածքում տեղի ունեցած համերգի ընթացքում և դրանից հետո մի խումբ անձանց կողմից հակահասարակական գործողություններ թույլ տալու վերաբերյալ ստացված հաղորդման մեջ նշված անգամանքների իսկությունը պարզելու և մասնակից անձանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ: 2024 թվականի օգոստոսի 29-ին ահազանգեր են ստացվել այն մասին, որ Արագածոտնի մարզում գտնվող «Ռապի» լիճ կոչվող տարածքում կազմակերպված համերգի մասնակիցների և այնտեղ գտնվող անծանոթ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, մի խումբ անձինք խուլիգանություն են կատարել և վերջիններս համերգի մասնակիցներին սպասում են Գեղաձոր գյուղի ճանապարհին՝ նրանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով, ինչպես նաև ծեծի են ենթարկում մարդկանց, քարերով հարվածում են երաժիշտի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս ստացել է վնասվածքներ:

Այդ մասին Ոստիկանությանն ահազանգել են նաև համերգի առանձին մասնակիցներ։ Դրանց և ներկայացված հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հաշվի առնելով կատարված ահազանգերի քանակը և բնույթը, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանցով պայմանավորված՝ անհրաժեշտ է կատարել մեծածավալ քննչական և վարութային գործողություններ` ստեղծվել է քննչական խումբ, որն անմիջապես ձեռնամուխ է եղել նախաքննության կատարմանը։ Քննիչների կողմից զննվել է դեպքի վայրը, որի ընթացքում քննությանը հետաքրքրող առարկա, ինչպես նաև՝ տեսանկարահանող սարքեր չեն հայտնաբերվել, դեպքի հանգամանքները պարզելուն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանությանը, նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ դեպքի վերաբերյալ ահազանգեր կատարած անձանց մեծ մասը։

Վերջիններս ցուցմունք են տվել, որ ահազանգերը կատարել են այլ անձանցից լսած տեղեկությունների հիման վրա, որևէ մեկը չի տուժել, մարմնական վնասվածքներ ստացած անձինք, ըստ էության, չկան։ Երաժիշտը հայտնել է, որ ինքը, ինչպես նաև իրենց ավտոմեքենայում գտնվողներից որևէ մեկը, մարմնական վնասվածք չի ստացել և հրաժարվել է ենթարկվել դատաբժշկական փորձաքննության: Նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ վնասվածք է ստացել երկու անձ, որոնցից մեկը՝ աջ բազկի և աջ սրունք-թաթային հոդի շրջանի քերծվածքի ձևով, ով սակայն չի կարողացել հստակ նշել, թե ինչ հանգամանքներում է վնասվածքը ստացել, իսկ մյուսը հրաժարվել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ հեռախոսազրույցի ընթացքում հայտնելով, որ ինքը որևէ լուրջ վնասվածք չի ստացել։ Վերջինս պատշաճ ծանուցվել է՝ հարցաքննության ներկայանալու համար, սակայն չի ներկայացել, ինչի պատճառով որոշում է կայացվել վերջինիս հարկադրաբար ներկայացնելու մասին։ Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan