Խոշոր վթար Շիրակի մարզում․ կա 6 վիրավոր
Դիտել նաև
1 զոհ, 12 վիրավոր․ խոշոր վթար է եղել Քուչակ գյուղում
Երկու դպրոցահասակ աղջիկների մահվան վթարի գործով կվադրոցիկլի վարորդը կալանավորվեց
Տավուշում ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող «Mercedes Sprinter»-ը 2 մետր բարձրությունից ընկել «07»-ի վրա
Ավտոբուսի վթարից տուժածների թվում երկու անչափահաս կա
Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում. կան վնասված ավտոմեքենաներ
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 94 կմ հատվածում բախվել են «Citroen Jumper» մակնիշի, «Mercedes» մակնիշի և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են պահպանվող հատուկ տարածք։