Ինձ մի վախեցրեք. Թովմասյանը՝ դատավորին
«Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցմանը հասնելու համար ոչ մի բանի առաջ չեն խորշել»,-այս մասին հայտարարեց արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը։
Նրա խոսքով, այդ նպատակին հասնելու համար գործի է դրվել ողջ համակարգը, քրեական գործեր են հարուցվել իր մտերիմների, գործընկերների նկատմամբ, որոնք հետո արդարացվել են։
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ընդհատեց Թովմասյանին, ասաց՝ սույն գործի հետ առնչություն չունեն Թովմասյանի հայտարարությունները, թույլ չի տալիս շարունակել ելույթը։
«Այսինքն առնչություն չունի՞, որ ես ասում եմ իմ լիազորությունները դադարեցվել են քաղաքական պատճառներով»,-ասաց Թովմասյանը, ինչին ի պատասխան դատավորը սպառնաց սահմանափակում կիրառել։
«Մի վախեցրեք էլի, չեմ վախենում Ձեր սահմանափակումներից, կարաք հիմա էլ դադարեցնեք, գնաք խորհրդակցական սենյակ, կարաք հեռացնեք։ Հեռացրեք, եթե սա եք ուզում, ես Ձեզ ճշմարտությունն եմ ասում»,-ասաց նա։
Մանրամասները ՝ տեսանյութում։
Աղբյուր` Panorama.am