Չ՛բարեփոխված տրասնպորտն ու մետրոն Հենրիխ Մխիթարյանը հրաժարվե՞լ է հանդիպել Ավինյանին Բորիս Մուրազին Կարեն Անդրեասյանին Գրիգոր Մինասյանի լուսանկարն է նվիրել
8
«Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը». Հրայր Թովմասյան Ռուսաստանը փրկություն և վերածնունդ է դարձել եզդի ժողովրդի համար․ Բորիս Մուրազիի հոդվածն «Anna-News»-ում Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական Լավրով. «Առաջարկվում է հաստատել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ Լաչինը» «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները այցելել են Ինֆորմատիկայի քոլեջ ՝ դանակահարության դեպքով (տեսանյութ) Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. հայտարարվել է բարդության «թիվ 3» կանչ Ինչպիսին է իրավիճակ դեպքի վայրում. ուղիղ Ինչո՞ւ են ադրբեջանցիները ծաղրում Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» գաղափարը Իսրայել-«Հըզբոլլահի» հակամարտությունից շահում է Թուրքիան. նշում են թուրք փորձագետները Չորեքշաբթի`ժամը 12:00-ին, բոլորիդ սպասելու եմ Դատախազության մոտ. Բագրատ սրբազան Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Է՞լ ովքեր են «հերթում» Չ՛բարեփոխված տրասնպորտն ու մետրոն Մեկ քայլ է մնացել Սպիտակցի Հայկոյի որդին շարունակում է մեղադրյալի կարգավիճակում մնալ. պաշտպանների միջնորդությունը մերժվել է Հենրիխ Մխիթարյանը հրաժարվե՞լ է հանդիպել Ավինյանին ՔԿ-ն մանրամասներ է հայտնում դպրոցում 15-ամյա երեխայի մահվան դեպքից Դոն Պիպոն Մոսկվայում ցուցահանդես է բացել. «Փաստ» ՔՊ-ն ծառերն էլ հետն է ասֆալտապատում (տեսանյութ) «Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը». Հրայր Թովմասյան Ռուսաստանը փրկություն և վերածնունդ է դարձել եզդի ժողովրդի համար․ Բորիս Մուրազիի հոդվածն «Anna-News»-ում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ն չի միացել երկու հայտարարության Ո՞վ կտուժի դիվանագիտական հերթական շպագատից․ «Կարճ ասած» Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական Գործերը լավ չեն «Դոմուս»-ում վերահսկողական գործառույթներ դեռևս չեն իրականացվել. խանութում հակահրդեհային համակարգ չի եղել Լավրով. «Առաջարկվում է հաստատել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ Լաչինը» Զախարովա. Արևմուտքը փորձում է քաոս ստեղծել Անդրկովկասում Արդարադատության նախարարը հրաժարական է տվել, հետո կարող է հեռանալ Անդրեասյան Կարենը. Դավիթ Հարությունյան Բորիս Մուրազին Կարեն Անդրեասյանին Գրիգոր Մինասյանի լուսանկարն է նվիրել Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ «Դոմուս»-ում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ խոսնակ Դպրոցում 15-ամյա երեխան հանկարծամահ է եղել «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները այցելել են Ինֆորմատիկայի քոլեջ ՝ դանակահարության դեպքով (տեսանյութ) Աշխատանքային հերթական շաբաթն սկսվել է քաղաքացու դժգոհություններով (տեսանյութ) Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. հայտարարվել է բարդության «թիվ 3» կանչ Ինչպիսին է իրավիճակ դեպքի վայրում. ուղիղ «Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև փոխգործակցության ակտիվացում». Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողն Ագարակից էր. ընտանիքի ավագ զավակն էր Դուստրը պնդում է՝ մայրը մահացել է բժիշկների մեղավորությամբ Ինչո՞ւ են ադրբեջանցիները ծաղրում Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» գաղափարը Իսրայել-«Հըզբոլլահի» հակամարտությունից շահում է Թուրքիան. նշում են թուրք փորձագետները

Լացող տատիկ, սուլող երիտասարդ, ուրախացող կանայք՝ ստախոս ելույթին. «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «2018 թվականի այսպես կոչված հեղափոխությունից հետո Փաշինյանի ելույթների արխիվն էի ուսումնասիրում, որտեղ մի ուշագրավ ելույթ գտա։ Ամեն օր, գրեթե առանց բացառության ամեն օր ելույթ է ունեցել, լայվեր, հանդիպումներ, մարզերով այցեր, միտինգներ, գործարարների, գիտնականների, ուսանողների, հետ հանդիպումներ, Սփյուռքում հանդիպումներ, մարզային բեմերից ելույթներ․․․ Խոսել է ամենուր և խոսել է ամեն ինչից, տվել խոստումներ։ Ամեն ելույթ սուտ խոսք-խոստումների, մարդկանց խաբելու, պոպուլիզմի օրինակ է։

2018թ․ օգոստոսի 10-ին այցելում է Տավուշի մարզի Բերդ և Հաղարծին համայնքներ։ Ունենում է ամեն վայրում կես ժամանոց ելույթներ։ Հայտարարում է՝ «Մենք չենք եկել իշխանության, որ մենք ինքներս հարստանանք ձեր հաշվին, մենք եկել ենք, որ դուք ինքներդ հարստանաք մեր աշխատանքի հաշվին․ մենք ձեզ ասում ենք՝ հարստացեք և հարստացրեք»։ Հիմա պատկերացրեք իրավիճակը․ Փաշինյանը այսպես կոչված հեղափոխությունից հետո գնում է Հաղարծին, հավաքվում է ամբողջ գյուղի ժողովուրդը։ Էդ հիմա է, որ որևէ գյուղ է գնում, տարբեր շրջաններից հավաքում տանում են, որ մի ավտոբուս ժողովուրդ հավաքվի, ոստիկաններին են հագցնում քաղաքացիաան շորեր․ էն ժամանակ մարդիկ իրոք իրենց կամքով գնում էին։ Ու նա կանգնում է աղքատ, գյուղացու չարքաշ կյանքով ապրող մարդկանց դիմաց, ասում՝ ժողովուրդ ջան, ես ու իմ թիմը եկել ենք, որ դուք լավ ապրեք․ մենք ջհանդամ։ Իմ աներձագը վատ է ապրելու, Ալեն Սիմոնյանը վատ է ապրելու, Սուրեն Պապիկյանը վատ է ապրելու, Լենա Նազարյաննը վատ է ապրելու, այ դուք պետք է լավ ապրեք, ժողովուրդ ջան։ Ու կամերան թեքում է էդ մարդկանց վրա։ Տեսնեիք ոգևորությունները, բավարարված դեմքերը․ դիմացի շարքում կանգնած երկու տատիկ լաց է լինում ուրախությունից, մի տատիկ ձեռքով կրծքավանդակն է ծեծում որպես ուրախության նշան, մի քանի հոգի սուլում է։ Էկրանին էդ հանդիպումն է, էդ երջանիկ դեմքերն են, նայեք տատիկը արցունքներն է սրբում, էն մեկելը հեռախոսով նկարում է, երևի որ տանի տուն ու մի հազար անգամ լսի ելույթը, բոորը ուրախ, հմայված։

6 տարի անցել է էդ հանդիպումից։ Ուզում ես գնալ Հաղարծին, էդ մարդկանց նորից հավաքել ու հարցնել՝ հարստացել ե՞ք ժողովուրդ, դե լավ ա, վայելեք։

2018 թվականին Հայաստանում աղքատությունը կազմում էր պաշտոնապես 24 տոկոս, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ ժողովուրդ, իշխանությանը ձեռք է տալիս, որ դուք աղքատ լինեք, որ նայեք իրենց ձեռքին, մի երկու կոպեկ նետի՝ գնաք ընտրեք։ Մենք դա կջարդենք, դուք կհարստանաք։ 2024 թվականին, Հայաստանում աղքատությունը կազմում է 24 տոկոս, այսինքն նույնքան։ Հարց՝ հիմա էլ Նիկոլ Փաշինյանի՞ն է ձեռնտու, որ ժողովուրդը աղքատ ապրի։ 2018 թվականին Հայաստանում աղքատությունը 24 տոկոս էր, աղքատության նպաստ էր ստանում 110 հազար մարդ։ Հիմա աղքատությունը 24 տոկոս է, նպաստ է ստանում 60 հազարի կարգի մարդ։ Այսինքն՝ աղքատությունը չի նվազում, նվազում է ընդամենը աղքատության նպաստ ստացողների թիվը։ Իսկ նրանք հայտնվում են ծայրահեղ աղքատության մեջ, որոնց թիվն աճել է։

Նիկոլ Փաշինանն ասում է` գործազրկության աննախադեպ ցածր մակարդակ է, ԿԲ-ն ասում է գործազրկությունն աճել է, հասել 15,5 տոկոսի։ Այսինքն՝ Հաղարծին և Բերդ համայնքների էն մարդիկ, որ ոգևորված սուլում էին քո միտինգին, հետո դարձել են գործազուրկ, զրկվել են նպաստից, եկամուտները քչացել է։

Լավ, ժողովրդի վիճակը դեպի վատն է գնում, այսինքն՝ չեն հարստացել, բայց հարստացողներ, այնուամենայնիվ, եղել են։ Ի՞նչ է փոխվել ՔՊ-ական իշխանավորների կյանքում։ Սուրեն Պապիկյանը պատմության դասատու էր, երևի մի 100 հազար դրամին մոտ աշխատավարձով։ Այսօր տարեկան ստանում է 20 մլն դրամից ավելի եկամուտ, գնել է երկու բնակարան էլիտար շենքերում։ Որ Նիկոլն ասում էր՝ մենք եկել ենք, որ դուք հարստանաք, բոլորին հավասար ծափ էր տալիս Պապիկյանը, լայն ժպիտը դեմքին։ Պապիկյանը, այո, հարստացել է։ Մետրոյով երթևեկող Արայիկ Հարությունյանը ևս 20 մլն դրամից ավելի տարեկան եկամուտ ունի ձեր՝ ժողովրդի հաշվին։ Մի հատ կարդացեք հանուն ձեզ ու ձեր հարստանալու համար իշխանության եկածների յուրաքանչյուր անդամի հայտարարագիրը։ Այսինչ ՔՊ-ականը մեկ օրում գնել է երկու հող, այսինչ ՔՊ-ական պատգմավորները մեկ օրում գնել են երկու տուն, դղյակներ են սարքում, տներ են առել Երևանի կենտրոնում, ՔՊ-ական մարզպետի կինը աշխատում է միանգամից երեք պաշտոնում, այսինչը փոխմարզպետ է, եղբայրը՝ կառավարության աշխատող, մարդ ու կին պատգամավոր են, կինը պատգամավոր է, ամուսինը՝ օգնական, 3 բնակարան է գնել հակակռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, ՔՊ-ական Գնել Սանոսյանի ընտանիքը 230 հազար դոլարանոց դղյակ է կառուցում, Նիկոլ Փաշինյանի աներձագը 6 անշարժ գույք է ձեռք բերել։

Բացեք պաշտոնյաների ցանկը, որոնց ընտանիքի անդամները, հարազատները, բարեկամները ու հենց իրենք սկսել են զբաղվել բիզնեսով 2018 թվականից հետո, բացեք պետական տենդերները և տեսեք ովքեր են շահում, ում հետ կապ ունեն այդ մարդիկ։ Երևանի փոխքաղաքապետի՝ նախկին նախարարի հայրը 40 հեկտար հող է ձեռք բերել, ՔՊ-ական պատգամավորի կինը հանք է շհագործում, այն էլ՝ ապօրինի, պատգամավորի եղբայրը տենդերներ է շահում, մի շարք հաղորդումներ նվիրել եմ ազգուտակով պաշտոնյա ու ազգուտակով բիզնեսմեն վիճակին ու դեռ կանդրադառնամ։ Դուք ուրիշ բան եք լսել 2018 թվականին, ուրիշ բան եք տեսել առնվազն 2020-ից սկսած։ Ասում էր՝ մենք չենք եկել, որ հարստանանք, եկել ենք, որ դուք հարստանաք․ հարստացեք և հարստացրեք։ Երևի լեզվի սայթաքում է ունեցել, պետք է ասեր հարստացրեք և հարստացրեք։ Որովհետև այն, ինչ արել է քաղաքացին 6 տարի շարունակ, հարստացրել է մինչև ոսկորները սոված խմբակի։ Հարստանալը լրիվ ուրիշ բան է, անկուշտ լինելը ուրիշ բան։

Էդ ելույթում, իհարկե, այլ բաներ էլ է ասում, թե՝ սրանից հետո արտագաղթ չի լինելու․ կարիք չկա ասելու, չէ՞, որ սուտ է։ Կամ՝ դուք ձեր հայրենիքում պետք է ապրեք հպարտ, դուխով, արժանապատիվ, երջանիկ։ Կարո՞ղ եք ասել՝ ով է հպարտ այսօր ապրում, դուխով, առավել ևս՝ արժանապատիվ․ ձեր պատճառով ազգային արժանապատվությունն է տատակ տված։ Դուք ինքներդ, ձեր թիմը, որ սկսել եք լողալ փողի մեջ, քրժանապատի՞վ եք ապրում։

Քաղաքացիներից մեկը բավականին հպարտ, որ իրեն բախտ է վիճակվել Նիկոլի հետ հանդիպել, ոգևորված ասում է՝ Տավուշի սահմանները շատ անառիկ ա, պետք է խնդրեմ, որ դուք էլ դարձնեք էլ ավելի անառիկ։ Նիկոլն ասում ա՝ հա, բա ոնց, տեսեք՝ էս քանի տարի է՝ ծրագիր կա, որ օգնում ա կառավարությունը սահմանամերձ բնակավայրերին։ Ի՞նչ եղավ սահմանների անառիկության հետ, կրկին չասեմ, ի՞նչ է լինում սահմանամերձ բնակավայրերի հետ․ տան տերերին փող են տալիս, տունը ձեռքից վերցնում, հանձնում ադրբեջանցիներին։

Կարճ ասած՝ ինձ համար այդ հանդիպումներում ամենացավալին մարդկանց վիճակն է, հավատը, վստահությունը․ ես խղճացի էդ մարդկանց, անկեղծ խղճացի էդ մարդկանց, որոնք հավատացին, վստահեցին և խաբվեցին։

Դուք էս ամենի համար չէիք, չէ՞ բերել իշխանության։ Նա գիտեր ձեր զգացմունքները կառավարելու ձևը, նա ասում էր էն, ինչ դուք ուզում էիք լսել։ Ասում էր՝ դուք պետք է լավ ապրեք, հիմա ասում է դուք պետք է պահանջեք, որ պաշտոնյաները բարձր աշխատավարձ ստանան և լավ ապրեն։

Այո, մենք չունենք իր խոսքի արժեքը իմացող, իր խոսքին տեր կանգնող իշխանություն, հարյուրավոր փաստեր ենք հրապարակել տված ու չկատարած խոստումներից։ Բայց մենք, դժբախտաբար, չունենք նաև հասարակություն, որը ահանդուրժող կլինի իրեն խաբելու նկատամբ։ Պատրաստ է խաբվել ու խաբվել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan