Չ՛բարեփոխված տրասնպորտն ու մետրոն Հենրիխ Մխիթարյանը հրաժարվե՞լ է հանդիպել Ավինյանին Բորիս Մուրազին Կարեն Անդրեասյանին Գրիգոր Մինասյանի լուսանկարն է նվիրել
8
«Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը». Հրայր Թովմասյան Ռուսաստանը փրկություն և վերածնունդ է դարձել եզդի ժողովրդի համար․ Բորիս Մուրազիի հոդվածն «Anna-News»-ում Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական Լավրով. «Առաջարկվում է հաստատել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ Լաչինը» «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները այցելել են Ինֆորմատիկայի քոլեջ ՝ դանակահարության դեպքով (տեսանյութ) Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. հայտարարվել է բարդության «թիվ 3» կանչ Ինչպիսին է իրավիճակ դեպքի վայրում. ուղիղ Ինչո՞ւ են ադրբեջանցիները ծաղրում Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» գաղափարը Իսրայել-«Հըզբոլլահի» հակամարտությունից շահում է Թուրքիան. նշում են թուրք փորձագետները Չորեքշաբթի`ժամը 12:00-ին, բոլորիդ սպասելու եմ Դատախազության մոտ. Բագրատ սրբազան Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Է՞լ ովքեր են «հերթում» Չ՛բարեփոխված տրասնպորտն ու մետրոն Մեկ քայլ է մնացել Սպիտակցի Հայկոյի որդին շարունակում է մեղադրյալի կարգավիճակում մնալ. պաշտպանների միջնորդությունը մերժվել է Հենրիխ Մխիթարյանը հրաժարվե՞լ է հանդիպել Ավինյանին ՔԿ-ն մանրամասներ է հայտնում դպրոցում 15-ամյա երեխայի մահվան դեպքից Դոն Պիպոն Մոսկվայում ցուցահանդես է բացել. «Փաստ» ՔՊ-ն ծառերն էլ հետն է ասֆալտապատում (տեսանյութ) «Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը». Հրայր Թովմասյան Ռուսաստանը փրկություն և վերածնունդ է դարձել եզդի ժողովրդի համար․ Բորիս Մուրազիի հոդվածն «Anna-News»-ում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ն չի միացել երկու հայտարարության Ո՞վ կտուժի դիվանագիտական հերթական շպագատից․ «Կարճ ասած» Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական Գործերը լավ չեն «Դոմուս»-ում վերահսկողական գործառույթներ դեռևս չեն իրականացվել. խանութում հակահրդեհային համակարգ չի եղել Լավրով. «Առաջարկվում է հաստատել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ Լաչինը» Զախարովա. Արևմուտքը փորձում է քաոս ստեղծել Անդրկովկասում Արդարադատության նախարարը հրաժարական է տվել, հետո կարող է հեռանալ Անդրեասյան Կարենը. Դավիթ Հարությունյան Բորիս Մուրազին Կարեն Անդրեասյանին Գրիգոր Մինասյանի լուսանկարն է նվիրել Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ «Դոմուս»-ում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ խոսնակ Դպրոցում 15-ամյա երեխան հանկարծամահ է եղել «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները այցելել են Ինֆորմատիկայի քոլեջ ՝ դանակահարության դեպքով (տեսանյութ) Աշխատանքային հերթական շաբաթն սկսվել է քաղաքացու դժգոհություններով (տեսանյութ) Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. հայտարարվել է բարդության «թիվ 3» կանչ Ինչպիսին է իրավիճակ դեպքի վայրում. ուղիղ «Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև փոխգործակցության ակտիվացում». Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողն Ագարակից էր. ընտանիքի ավագ զավակն էր Դուստրը պնդում է՝ մայրը մահացել է բժիշկների մեղավորությամբ Ինչո՞ւ են ադրբեջանցիները ծաղրում Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» գաղափարը Իսրայել-«Հըզբոլլահի» հակամարտությունից շահում է Թուրքիան. նշում են թուրք փորձագետները

Եթե ՔՊԿ-ն չի վախենում, թող գնա նոր ընտրության․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ելույթն ավագանու նիստին․

Հարգելի՛ քաղաքացիներ,

Երևանի կառավարումը ճգնաժամի մեջ է: Կա քաղաքական ու կառավարման ճգնաժամ: Իշխող կոալիցիան լեգիտիմ չէ:

Նախ կառավարման մասով:

Մենք ամենօրյա ռեժիմով քաղաքացիներից ստանում ենք ահազանգեր: Կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնք կա՛մ բյուջեի մսխման, կա՛մ վատ կառավարման, կա՛մ չիմացության հետևանք են:

Աղբահանությունից մինչև այգիների բարեկարգում, վերելակների շահագործումից մինչև ասֆալտապատում, տրանսպորտից մինչև հեղեղատար համակարգեր, չհիմնավորված ու կոռուպցիոն կասկածներ առաջացնող շինթույլտվություններից մինչև կանաչապատում. բոլոր ոլորտներում ձախողվել եք:

Քաղաքականի մասով ունենք լիազորությունները ոչ իրավաչափորեն ստանձնած քաղաքապետ: Այդ հարցով «Մայր Հայաստանը» դատարան է դիմել: Եթե օրենքի տառն ու ոգին պահպանվի, ապա քաղաքապետի լիազորությունների ստանձնումը պետք է համարվի ապօրինի՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով:

Երևանում քաղաքական ճգնաժամ կա նաև այն պատճառով, որ ունենք փոքրամասնության իշխանություն, որը ձևավորվել է կուլիսային պայմանավորվածությունների, ժողովրդի տված քվեի գողացման և ստվերային գործարքների միջոցով: Այդ քվեագողությունը և ստվերային գործարքները հիմա էլ են շարունակվում՝ մանդատների վերաձևման միջոցով:

«Քաղաքացիական պայմանագիրը» երկուս ու կես միավորանոց կոալիցիա է ստեղծել ու հիմնականում երկու բան է արել 2023-ի ընտրություններից հետո՝ գնացել է թանկացումների և հետընտրական ընտրակեղծիքներով է զբաղվել՝ խմբակցություններից մարդկանց կա՛մ գողանալով, կա՛մ հեռացնելով: Ավագանու մանդատներից զրկելը հուշում է, որ ոչ միայն փորձ է արվում վերանայել ընտրության արդյունքները, այլ նաև ցույց է տալիս, որ ՔՊԿ-ի ներսում կան խնդիրներ, կա ներիշխանական գզվռտոց: Ընդդիմադիր քվեներ ստացած որոշ շրջանակներ ակնհայտորեն գործարքի մեջ են մտել ՔՊԿ-ի այս կամ այն թևի հետ, ինչը ժողովրդին դավաճանել է նշանակում:

«Քաղաքացիական պայմանագիրը» խաբել է իր ընտրողներին: Անում է այն, ինչ խոստացել էր չանել և չի անում այն, ինչ խոստացել էր անել: Կարմիր կետագծերի, տեղական վճարների, քաղաքային տրանսպորտի գնի թանկացում չէր խոստացվել, բայց արվել է: Խոստացվել էր լավ կառավարում, բայց ճիշտ հակառակն է: Օրինակ՝ հենց անձրև է գալիս, քաղաքը կոլապսի է ենթարկվում: Բյուջեի ծախսերին նայում ենք, թվում է, թե պետք է Երևանը ջրհեղեղի տակ չմնար, քանզի համապատասխան միջոցներ են հատկացվել, բայց իրականության մեջ ունենք խայտառակ պատկեր: Դա պարզապես ամոթ է մեր մայրաքաղաքի համար: Հսկայական աշխատակազմ եք պահում, աշխատավարձ ու պարգևավճարներ եք բաժանում, բայց Երևանը դրանից ոչ միայն չի շահում, այլ նաև տուժում է:

Ինչ վերաբերում է քաղաքային տրանսպորտի գնին, ապա Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը, թանկացնելով տրանսպորտի գինը, մտնում է գրեթե ամեն մի ընտանիքի, ամեն մի քաղաքացու գրպանը: Տատիկ-պապիկների դարդ ու ցավով, իբր, ապրող Նիկոլ Փաշինյանը հիմա նույն այդ տատիկ-պապիկներից ուզում է 100 դրամի փոխարեն մինչև 300 դրամ հավաքել ավտոբուսից օգտվելու համար:

Դուք չեք կարողանում հիմնավորել, թե ինչու եք թանկացնում տրանսպորտի գինը, իսկ «Մայր Հայաստանի» առաջարկած նախագիծը մերժում եք, քանզի որոշել եք, որ պետք է քաղաքացուն թալանի մատերիալ դարձնեք:

«Մայր Հայաստանը» պայքարել ու պայքարելու է տրանսպորտի գնի թանկացման դեմ՝ կոչ անելով ժողովրդին թույլ չտալ այդ թալանը:

Հարգելի՛ ժողովուրդ,

Ստեղծված իրավիճակում լուծումը ինչպես համապետական, այնպես էլ տեղական մակարդակով անհրաժեշտ իշխանափոխությունն է: Եթե ՔՊԿ-ն համոզված է, որ իշխելու քվե ունի և չի վախենում քաղաքացիների հետ շփվելուց, ապա թող գնա նոր ընտրության: Մանդատ գողանալով ու հաճախորդներ բուծելով երկար չեք կարող գնալ, քաղաքին էլ միայն վնասներ կտաք:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan