Անպտուղ համառությամբ ո՛չ ժողովրդավարական բաստիոն կարելի է կառուցել, ոչ էլ՝ ներդաշնակ հասարակություն․ Գալստյան
Բրյուսովում 1.5 տարում աշխատանքից ազատվել է շուրջ 50 դասախոս. համալսարանի աշխատակիցների 20 տոկոսն է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Բրյուսովից հետ չեն մնում ԵՊՀ միջազգային հարաբերությունների և ժուռնալիստիկայի ֆակուլտետները: Միայն քաղաքագիտության ամբիոնից 4 դասախոս ազատվել է:
Անցանկալիներից ազատվելու համար կրթական ծրագիր ու ամբիոն է փակվում՝ առանց մոնիթորինգ իրականացնելու։ Շինծու գործեր են հարուցում, կալանքի տանում, միայն նրա համար, որ տվյալ դասախոսը քաղաքական հայացքներ ունի և վտանգ է ներկայացնում գործող իշխանության համար»:
Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում։