Երևանում անլուծելի է դարձել կոյուղու խնդիրը (տեսանյութ) Փաշինյանը գործարք է առաջարկում Ալիևին Բեյրութի օդանավակայանի մոտ ուժգին պայթյուններ են տեղի ունեցել իսրայելական նոր հարձակումներից հետո (տեսանյութ)
5
Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Եզդիական համայնքում Բաքոյան Ռուստամը այլևս եզդի չի համարվում ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ո՞րն է Թուրքիայի իրական դերակատարումը արաբա-իսրայելական կոնֆլիկտում Վրացական ու հայկական երազանքները․ ի՞նչ ազդեցություն կունենա վրացական ընտրությունը Հայաստանի վրա․ Անդրանիկ Թևանյան Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Հայաստանում մարզպետները պետք է ընտրվեն, և պետք է լինեն մարզային խորհրդարաններ․ Իրական օրակարգ (տեսանյութ) Բագրատ սրբազանը Հ1-ի եթերում Պատերազմ Արցախում
Երևանում անլուծելի է դարձել կոյուղու խնդիրը (տեսանյութ) 49-ամյա տղամարդը սեռական բռնության է ենթարկել ընկերոջ 26-ամյա աղջկան Մենք զոհեր ունե՞նք, թե՞ ունենալու ենք․ Գագիկ Համբարյան Բորտնիկովի խոսքը Երևանի օգտին չէ. Նիկոլայ Սիլաև (տեսանյութ) Մանրամասներ՝ իրանցի 26-ամյա աղջկա ինքնասպանության դեպքից Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Բաքվի բռնապետի ամբարտավան պահվածքը երկու բանի մասին է խոսում. Արա Պողոսյան Ամերիաբանկը ԴիջիԹեք 2024-ի ֆինթեք գործընկերն է. բանկը ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով (տեսանյութ, լուսանկար) Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի Ավինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է Ով է կտրել 45 բարդիները Անբարեկարգ Երևանի փողոցներից հերթականը (տեսանյութ) Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից Առողջապահության ոլորտը ամեն նոր նախարարի հետ կոռուպցիոն նոր գործերի էպիկենտրոն է դառնում Աննա Հակոբյանը միլիոնանոց ընթրիքի է հրավիրում այս անգամ հաջողակ տղամարդկանց ՀՀ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆ Ի գիտություն Փաշինյանի՝ սա վերաբերում է նաև իր տղային. Հայկ Նահապետյան Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Տղերք, կարող ա՞ ձեզ հետ ոչ մեկ չի ուզում հանդիպել․ «Կարճ ասած» Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Ադրբեջանը Հայաստանի հետ չի բանակցում՝ զիջումներ է պարտադրում. Արթուր Խաչատրյան Փաշինյանը գործարք է առաջարկում Ալիևին Եթե անհրաժեշտ լինի, Իրանը նորից կհարվածի Իսրայելի ռեժիմին. մեր գործողությունն օրինական էր. այաթոլլահ Ալի Խամենեի Հայաստանում անցկացվել է Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի դաշտային վարժանք Կիրականացվի 2 պայթյուն․ ՊՆ «Ակնհայտ պատերազմական սպառնալիք է»․ Տաթևիկ Հայրապետյան Անդրանիկ Քոչարյանը նախարարի իր թեկնածուն ունի Ուրիշ ինչ է արել այս կառավարությունը... Եթե Ձեր միակ ռեսուրսը ժողովուրդն է, ապա ժողովրդի առջեւ պետք է լինեք բացարձակ թափանցիկ... Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը. Ալիև

«Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան...». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթավերջը բավականին ինտրիգային ստացվեց՝ արտաքին-քաղաքական առումով: Ամենակարևոր տեղեկություններից մեկն այն է, որ Հայաստանը հետ է կանչել իր ստորագրությունը Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հռչակագրից, որը սատարում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հրամանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ձերբակալման» վերաբերյալ։ Լրատվամիջոցները դրանում հավաստիացան՝ դիտարկելով ԵԽ կայքում հրապարակված փաստաթղթի վերջնական տարբերակի տվյալները։ Այսինքն, փաստաթղթի սկզբնական տարբերակում փաստացի եղել է նաև պաշտոնական Երևանի ստորագրությունը, սակայն վերջնական տարբերակում փաստաթղթից անհետացել է Հայաստանի անունը։

Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման նման տատանումը ակտիվորեն լուսաբանվեց ու քննարկվեց ոչ միայն հայկական, այլև ռուսական մամուլում: Ընդ որում, ուշագրավ է, որ Փաշինյանն ու նրա վարչախմբի բարձրաստիճան ներկայացուցիչները, քպական պատգամավորները այս մասին գրեթե չեն խոսում: Դե, հասկանալի է, կրկնակի խայտառակության մասին բարձրաձայնելը ձեռնտու չէ: Ինչո՞ւ կրկնակի: Շատ պարզ. քպական իշխանությունը նախ՝ միանում է Հռոմի ստատուտին, հետո ստորագրում է բացահայտ հակառուսական, ավելի ճիշտ է ասել՝ թշնամական փաստաթուղթ, այդպիսով հերթական անգամ հարվածի տակ դնելով նաև Հայաստանի շահերը, ապա նույն իշխանությունը հետ է կանչում իր ստորագրությունը: Դա էլ՝ երկրորդ խայտառակությունը: Հիմա՝ թե վախից են հետ կանչել, թե մեկ այլ պատճառ կա, այնքան էլ էական չէ:

Արդեն էական չէ նաև հարցադրումը, որ մի՞թե հնարավոր չէր նախապես հաշվարկել՝ միանո՞ւմ են, թե՞ ոչ, որպեսզի նման խայտառակ վիճակում չհայտնվեն: Մեզ իրենց խայտառակվելը չէ, որ հետաքրքրում է: Մեզ հետաքրքրում է այն, որ Հայաստանն են խայտառակում: Հիշենք հայտնի ֆիլմի արտահայտությունը. «Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան...»: Իսկ ամենից էականն այն է, որ Փաշինյանի իշխանավարման արդյունքում Հայաստանը վաղուց ի վեր դադարել է լուրջ ընկալվել արտաքին քաղաքական ասպարեզում: Արտաքին աշխարհի համար փաշինյանական Հայաստանը անողնաշար, սեփական երկրի ու ժողովրդի շահերը ոտնատակ տվող, բոլոր հարցերում տատանողական մոտեցում ու դիրքորոշում ունեցող, այսինքն՝ խորապես անվստահելի ու անհուսալի «գործընկեր» է:

Ավելին, Փաշինյանի իշխանավարման հետևանքով Հայաստանը արդեն գործնականում արտաքին քաղաքական ոչ թե սուբյեկտ է, այլ օբյեկտ, որը ուղղակիորեն կատարում է այլոց, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջներն ու քմահաճույքները: Ամեն պարագայում, նման տատանողականությունը արտաքին քաղաքական ասպարեզում ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ու անցած 6 տարիներին էլ տեսել ենք, որ չի հանգեցնում, էլ չասած այն մասին, թե ինչպիսի աղետների է հանգեցրել: Սակայն միայն արտաքին քաղաքականությունը չէ: Փաշինյանի ու նրա իշխանության մոտեցումները նույնքան տատանողական են նաև ներքին կյանքում, տնտեսական հարցերում, իրավական, կրթական, մշակութային, կյանքի և գործունեության բոլոր այլ ոլորտներում: Օրինակներն ամենօրյա են ու ամենուր են: Մե՛կ այս են ասում, մե՛կ այն, մե՛կ աղքատ եք, որովհետև՝ «նախկինները» այսպես-այնպես, մեկ՝ «աղքատությունը ձեր գլուխների մեջ է», մեկ՝ «ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ», բայց մարդկանց ամենից շատ ու ամենատարբեր պատճառներով տուգանողը Փաշինյանի կառավարությունն ու նրա գլխավորած իշխանություններն են:

«Գլուխգործոցը», եթե կարելի է այդպես ասել, «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» բացականչելն էր Ստեփանակերտում, ապա ընդամենը մի երկու տարի անց Պրահայում «Արցախն Ադրբեջան է» ճանաչելը: Ոչ պակաս սև «գլուխգործոց» է «հաղթում ենք»-ը, Շուշին թշնամուն հանձնելուց հետո և կապիտուլ յացիոն համաձայնագիր ստորագրելուն զուգահեռ «Շուշիի համար համառ մարտերը շարունակվում են» հայտարարելը: Դե, քովիդը պինցետով ու տնական արաղով հաղթահարելու և նմանօրինակ այլ «մանրուքների» վրա այստեղ չենք կենտրոնանա: Կարճ ասած՝ Փաշինյանը նորվա տատանողականը չէ: Ու նրա գլխավորած իշխանությունն էլ այդպիսին է: Եթե հարցը միայն չկողմնորոշվածությունը, տատանողականությունը կամ դիլետանտությունը լիներ...

Հետևելով Փաշինյանի ու նրա իշխանության հայտարարություններին ու գործունեությանը` տեղին կարելի է համարել և այն վարկածը, որ մի բան ասել, մեկ այլ բան անելու գործելակերպը զուգահեռ նպատակ ունի ապակողմնորոշել, պարզ ասած՝ շշկռացնել հանրությանը, բոլորին: Մարդկանց պահել շարունակական ապակողմնորոշող տեղեկությունների, հայտարարությունների տարափի տակ: Դա հզոր քայքայիչ գործոն է, ի դեպ: Այ, այդ մի հարցում, նկատի ունենք քանդել, քայքայել, ներքին բաժանարարություն, ատելություն սերմանելը, Փաշինյանն ու նրա թիմակիցները մրցակցությունից դուրս են: Միգուցե նման գործելակերպով հնարավոր է միառժամանակ պահել իշխանությունը և կառչած մնալ ներկայինս «տաքուկ» պաշտոններին ու հանկարծահաս բարեկեցությանը, բայց այդպես երկիրն ու պետությունը չեն պահում: Կործանել՝ այո: Պահել՝ ոչ»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan