Թուրքիան և Ադրբեջանն այլևս մեկ միավոր են, կա թուրքական օրակարգի ավելացում. Ռուբեն Մելքոնյան
Մենք կարծես լիովին չենք գիտակցել և չենք ուզում գիտակցել, թե ինչ է փոխվել տարածաշրջանում: «Սրբազան» շարժման կազմակերպած «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց թուրքագետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:
«Թուրքիան և Ադրբեջանն այլևս մեկ միավոր են տարածաշրջանում և մեր բոլոր քայլերն ու գործողությունները մենք պետք է կառուցենք՝ ելնելով այս իրողությունից: Իրատես լինենք և պատկերացնենք, որ օրինակ, Ջերմուկի հարցում մենք գործ ունենք այդ տանդեմի հետ, այլապես ամենը վերածվելու է պոռոտախոսության: Եթե 1990-ականներին Թուրքիան տեսականորեն էր աջակցում Ադրբեջանին, այժմ գործնական քայլերի է անցել: Այժմ կա թուրքական օրակարգի ավելացում և դրա դեմ Հայաստանի հնարավորությունները զրոյական են. դրանք զսպող մեխանիզմներ մենք ինքներս չունենք, բայց տարածաշրջանային զարգացումների համատեքստում դրանք երբեմն դրսևորվում են ու դրանցից մեկն էլ Իրանի դիրքորոշումն է»,- նշեց նա:
Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում: