ԱՄՆ զինվորականները այցելել են Ադրբեջան
ԱՄՆ Պաշտպանական հետախուզական գործակալության Եվրոպական-եվրասիական կենտրոնի ղեկավար Պատրիկ Փրայորը ժամանել է Բաքու՝ անվտանգության հարաբերությունների ամրապնդման շուրջ Ադրբեջանի իշխանությունների հետ խորհրդակցելու նպատակով։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բաքվում Ամերիկայի դեսպան Մարկ Լիբբին։
«Մենք ջերմորեն ողջունում ենք ԱՄՆ Պաշտպանական հետախուզական գործակալության Եվրոպական-եվրասիական կենտրոնի ղեկավար պարոն Պատրիկ Փրայորին, ով ժամանել է Բաքու՝ խորհրդակցելու Ադրբեջանի կառավարության հետ ԱՄՆ-Ադրբեջան անվտանգության հարաբերությունների ամրապնդման շուրջ», - նշել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը