«Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ»
25
Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Պատերազմ Արցախում
Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել. Armlur.am Փաշինյանը կարող է Վեհափառին կալանավորել, բայց իր արշավը եկեղեցու դեմ չի ստացվի.քաղտեխնոլոգ Իշխանություններն այդ ծանրաձողը չկարողացան վերցնել, գցեցին իրենց ոտքին, այնուհետև Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս․ Սեյրան Օհանյան Արթուր Խաչատրյանի` «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է. Ռուբեն Մխիթարյան Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած» Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ» Փաշինյանն իր հայտարարությամբ ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք. Թաթոյան Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս տարի որքա՞ն ծիրան է արտահանվել Հայաստանից Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Տավուշում հացահատիկի ցանքերն ավելի քան 3 անգամ նվազել են․ Ոսկան Սարգսյան Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Եթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը․ Հակոբ Բադալյան Կառավարությունը փորձում է մտնել վեճի առարկայի դաշտ, մինչդեռ այս որոշումը դրա մասին չէ. Արա Ղազարյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշման ու կառավարության արձագանքի մասին «ՈւԱԶ»-ով սարում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Փաշինյան, դու նստիր, քո պարականոն Ավետարանը գրիր Մանկական երկաթուղու մոտակայքում հրդեհ է բռնկվել Սամվել Կարապետյանը կմասնակցի ընտրություններին Իշխանությունն ապարդյուն ելքեր է փնտրում. լարված իրավիճակ է. «Ժողովուրդ»

ԱՄՆ-ն բաց պատերազմ է սկսել Իվանիշվիլու դեմ, իսկ վերջինս Սաակաշվիլուն համեմատում է Հիտլերի հետ

Ինչպես հայտնի է, Վրաստանում հոկտեմբերի 26-ին  կայանալու են խորհրդարանական ընտրություններ:

Այս ընտրությունն էապես տարբերվելու է նախորդներից մեկ գործոնով:

Այս անգամ, քաղաքական երկու բևեռների պայքարը միմիայնց դեմ կրելու է  բառի բուն իմաստով՝ մահացու բնույթ:

Վրաստանի ընդդիմադիր շրջանակները հայտարարում են, որ հաղթելու են այս ընտրություններում և դատելու են ներկայիս իշխանություններին՝ Ռուսաստանին ծառայելու համար: Իսկ  իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ այս ընտրությունների արդյունքում ձգտելու են ստանալ սահմանադրական մեծամասնություն, որպեսզի կարողանան օրենսդրորեն արգելել Սակաշվիլու թիմին և նրա կողմնակիցներին՝ զբաղվելու քաղաքականությամբ:

Մասնավորապես, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցություններն արգելելու ծրագրերը համեմատեց 1945 թվականից հետո «գերմանական քաղաքականությունից Հիտլերի կուսակցությունը հեռացնելու հետ»:

Կառավարամետ «Իմեդի»  հեռուստաալիքին տված հարցազրույցում Կոբախիձեն քննարկել է հոկտեմբերի 26-ի ընտրություններից հետո «կոլեկտիվ ազգային շարժման»  խորհրդարան մտնելու հնարավորությունները։

«Եթե Ազգային շարժումը հաղթահարի պատնեշը, սա առանձին խնդիր է, բայց մի բան կարելի է ասել, նույն Գերմանիայում ,  եթե Հիտլերի կուսակցությունը 1945 թվականից հետո մնար   քաղաքականության մեջ, ապա   նույնպես կկարողանար հավաքել ձայների  մոտ 15-20%: Դա տեղի է ունենում յուրաքանչյուր հասարակությունում և վրացական հասարակության մեջ առանձնահատուկ խնդիր չէ, բայց մենք պետք է վերջապես վերացնենք այս արհավիրքը, ինչպես գերմանացիները վերացրեցին արհավիրքը իրենց երկրից՝ շատ հեշտ և խստորեն»,- ասել է վարչապետը։

«Եթե Գերմանիան 40-ականներից հետո  չարգելեր  նացիոնալ-սոցիալիստներին, ապա այդ  երկիրը մշտական ​​դժբախտության մեջ կլիներ»,- ավարտում է իր միտքը  Վրաստանի վարչապետը։

Հավելենք, որ ներկայիս Վրաստանի իշխանությունները այս տարվա մայիսին ընդունեցին «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծ, որը զգալիորեն թուլացնում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ սերտորեն կապված քաղաքական ուժերի դերն ու նշանակությունը այդ երկրի քաղաքական դաշտում:

Իսկ երեկ, իշխանությունները ընդունեցին «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին»  օրենքը, որը էապես թուլացնում է սեքսուալ փոքրամասնությունների  հնարավորությունները քաղաքացիական ակտիվություն ցուցաբերել հանրային կյանքում:

ԵՄ-ն արդեն խստորեն դատապարտեց այս որոշումը, սակայն ընդդիմության կողմից որևէ սուր հակազդեցություն չարձանագրվեց, քանի որ վրաց հասարակության մեջ այս խնդրի շուրջ տեսակետները միասնական են և վրացիների գրեթե 90 տոկոսը մերժում է ԵՄ-ի մոտեցումները այս հարցի վերաբերյալ:

Վրաստանի իշխանությունները հատուկ հենց այս պահին ընդունեցին այս որոշումը, ընտրություններից 1,5 ամիս առաջ, որպեսզի ցույց տան ԱՄՆ-ին և ԵՄ-ին, որ իրենց քաղաքական գործընկերների դիրքերը Վրաստանում ուժեղ չեն:

Ինչ վերաբերվում է Վաշինգոնին և Բրյուսելին, ապա վերջիններս չեն էլ թաքցնում, որ եթե ընտրություններում իրենց համար բավարար արդյունք չեղավ, ապա սկսելու են լայնամաշտաբ արշավ Իվանիշվիլու թիմի դեմ՝ կիրառելով բոլոր հնարավոր գործիքակազմերը:

Մասնավորապես, այս օրերին, ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպան ու Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի (CEPA) ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը Թբիլիսիի Rooms Hotel հյուրանոցում, որտեղ տեղակայված են նաև, ՄակՔեյնի ինստիտուտը, Ջորջ Բուշի ինստիտուտը և Տնտեսական քաղաքականության հետազոտական ​​կենտրոնը (EPRC),  անցկացնում է իր թվով  8-րդ միջոցառումը.  Թբիլիսիի միջազգային կոնֆերանսը՝ «Շրջադարձային տարի» պերճախոս անվաանմամբ, ցույց տալու համար, թե ինչ նշանակություն են ունենալու Արևմուտքի համար վրացական ընտրությունների արդյունքները:

Կուրտ Վոլքերը արդեն չի էլ թաքցնում, որ գտնվելով Վրաստանում, նպատակ ունի համախմբել ողջ վրացական ընդդիմությանը մեկ կենտրոնում, որպեսզի հնարավոր լինի հասնել հաջողության:

Վոլքերը ներկայիս Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլուն համարում է, «Վրաստանի խիղճը», որն ինչպես հայտնի է, սուր ընդդիմության մեջ է գտնվում իշխանության հետ:

Վոլքերը գրեթե բացահայտ ակնարկում է, որ Իվանիշվիլու թիմը գտնվում է Պուտինի վերահսկողության տակ, իսկ իշխանություններն էլ Վոլքերին և ԱՄՆ-ի այս վարչակազմի ներկայացուցիչներին  մեղադրում են «Աշխարհի գլոբալ պատերազմի»  կողմնակից լինելու մեջ:

Ջորջ Բուշի ինստիտուտի տնօրեն Դեյվիդ Քրամերն, իր հերթին, հրապարակավ հայտարարում է, որ «Վրաստանի դեմոկրատիայի փարոսը Սաակաշվիլին է, իսկ Իվանիշվիլին և իր քաղաքական թիմը պիտի խստորեն պատժվեն»:

Ուշադրություն դարձնենք, որ  այսպիսի հակամարտության աստիճանը գալիս է հենց ԱՄՆ-ից, որտեղ իրենց նախագահական ընտրություններում, հենց այս նույն հռետորաբանությունն է տիրում, որտեղ նույնիսկ նախագահի թեկնածուի վրա կրակում են:

Այսպիսի հակամարտություններ են   առաջացել, գրեթե բոլոր այն երկրներում, որտեղ գերիշխում են  ամերիկացիները: Ուկրաինայում, փակվել են գրեթե բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կարող էին ընդդիմանալ Զելենսկուն և, միաժամանակ, կասկածի տակ դնել ԱՄՆ-ի դերը Ուկրաինայի համար: Ավելին, այդ երկրում նույնիսկ Ուղղափառ եկեղեցին է հարվածի տակ հայտնվել:

Նույն վիճակն է նաև Մոլդովայում, որտեղ նույնպես փակվում են կուսակցությունները, սակայն որևէ քննադատություն չի հնչում ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի կողմից:

Միակ երկիրը, որտեղ հակամարտությունը դեռ կարմիր գծերը չի անցել դա Հայաստանն է, բայց դա էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱՄՆ-ի դերը դեռ այն աստիճանի չի հասել, ինչքան դա կա Ուկրաինայում, Մոլդովայում և Վրաստանում:

Թեև պետք է խոստովանել, որ ամերիկացիներին Հայաստանում էլ հաջողվել է միջքաղաքական վեճերը հասցնել կոշտ հռետորաբանության աստիճանի, որտեղ կողմերից մեկը մյուսին մեղադրում է ռուսամետության  կամ  թուրքամետության մեջ:

Այս քաղաքական մշակույթի աղբյուրը նույնպես ամերիկացիներն են, քանզի դա է ցույց տալիս վերը նշված երեք երկրների փորձը:

Ամերիկացիներին լուրջ քաղաքական բանավեճերը  հետաքրքիր չեն, քանի որ այս երկրները ամերիկացիների համար, հետաքրքիր են որպես բացառապես Ռուսաստանի դեմ «պայքարի գործիքներ»:

Իսկ երբ այդ պայքարի գործիքների  երկրի ներսի գործակալները  բերում են  այդ ժողովուրդներին մեծ ողբերգություններ, առաջ է գալիս բուն ժողովուրդների զայրույթը այդ գործակալների նկատմամբ:

Սովորաբար, նման կոնֆլիկտները ավարտվում են քաղաքացիական պատերազմներով: Ուկրաինային և Մոլդովային դրանից հետ է պահում զուտ արտաքին հանգամանքը, Հայաստանին՝ Ադրբեջանի կողմից սպառնալիքները և միայն Վրաստանում է, որ այդ քաղաքացիական պատերազմը կարող է իրական դառնալ ընտրություններից հետո, եթե իշխանությունն այդ ընտրություններում որակյալ մեծամասնություն չստանա:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan