Ադրբեջանական իշխանական կայքերում հայտնվել է Հայաստանի նոր քարտեզը. Գագիկ Համբարյան
Դիտել նաև
Ընդամենը փոքրիկ ֆաշիստի՝ Նիկոլի հերթական էժանագին բեմադրությունն էր. Գագիկ Համբարյան
«Դեռ կունենանք արևոտ օրեր»․ Գագիկ Սուրենյան
Հյաստանի Հանրային ռադիոյում արդեն Ադրբեջանի ու Թուրքիայի ժամանակն են ստուգում
«Դասագրքային հերթական խայտառակությունը»․ Գագիկ Համբարյան
«Ձերոնց հարսանիքներին առաջարկի այդ կենացը»․ Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևի Հայաստանի քարտեզը (լուսանկար) Մինչ կապիտուլյանտը գյուղից գյուղ դեգերելով ու խաբելով մարդկանց, թե Կիրանցի դպրոցի աշակերտները այսքան ապահով չեն եղել երբեք, ինչպես հիմա են, ադրբռջանական իշխանական կայքերում հայտնվել է Հայաստանի նոր քարտեզը (քարտեզ 1), որտեղ Տավուշի մարզը, Գեղարքունիքի արևելքը, Վայոց Ձորը և Սյունիքը պատլերված են Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանին թողնված է լավագույն դեպքում 9֊10 հազար քառակուսի կիլոմետր տարածք... Նշեմ, որ այս քարտեզը դեռ 44֊օրյա պատեչազմից առաջ տեղադրված էր Ադրբեջանի ԶՈւ ԳՇ շենքի դահլիճներից մեկում...
Սա Բաքվի պլան մինիմումն է...
Պլան մաքսիմումի հանաձայն Հայաստանը` Արևմտյան Ադրբեջան, որն Ալիևը ևս փորձում է իրականացնել Նիկոլի միջոցով...»: