Կոմիտասի շուկան՝ որպես երևանյան կոլորիտի մաս, վերանում է (տեսանյութ) Քվադրոբերները որպես հայ-ռուսական հարաբերությունների հիմնական բովանդակություն Նույնիսկ ՍԴ-ն չի կարող այն մեզանից «խլել»․ Վարդևանյան
11
«Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա. թուրք պաշտոնյա ԱՄՆ-ի ընտրություններից առաջ Ուկրաինայի Իսրայելի և Հայաստանի գործող ղեկավարների մոտ նյարդային շարժումներ են արձանագրվում Ուսուցչին տապալել են գետնին, սեղանը բրդել, մազերից քաշել. Ծնողը մանրամասներ է հրապարակել. Փաշինյանի անձնական սպասարկման փառապանծ ԱԱԾ-ի սխրանքներից Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Եթե ՀՀ-ն հրաժարվի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, դա լեգիտիմ իրավունք է Բաքվի համար գնալ պատերազմի. Վահե Հովհաննիսյան Պահանջում ենք քրգործ հարուցել Փաշինյանի դեմ ցեղասպանության հանցակցության համար. Բագրատ սրբազան Իշխանությունը որևէ քայլ չի արել Արցախի երաշխավորը լինելու պարտավորությունները կատարելու ուղղությամբ․ Սրբազան Ոստիկանությունը դատախազության շենքի մոտ «բերման ենթարկեց» Նիկոլ Փաշինյանի... խրտվիլակը Ակցիայի մասնակիցները Ալիևի ու Փաշինյանի նկարներով մետաղադրամներ նետեցին ոստիկանների ուղղությամբ Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական բաղնիքում․ ո՞վ կհայտնվի Նեսոյի քարաբաղնիսում Պատերազմ Արցախում
Բերման են ենթարկել հավաքի ակտիվիստներին Փաշինյանը նոր թափով լծվել է Ավինյանին գահընկեց անելուն. Հրահանգել է ՔՊ-ականներին տակից սաբոտաժ անել «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա. թուրք պաշտոնյա Նիկոլ Փաշինյանը ցանկացած քայլի կարող է գնալ, որպեսզի պահի իր իշխանությունը․ քաղտեխնոլոգ Ի՞նչ է զիջում Ադրբեջանը, եթե կան բանակցություններ. Քրիստինե Վարդանյան Գետնանցումների տակ, բացի այն, որ փնթի ու թափթփված վիճակ է, նաև վտանգավոր է (տեսանյութ) Կոմիտասի շուկան՝ որպես երևանյան կոլորիտի մաս, վերանում է (տեսանյութ) Նիկոլի թվին այսպիսի բաները սովորական են դարձել․ «Կարճ ասած» Քվադրոբերները որպես հայ-ռուսական հարաբերությունների հիմնական բովանդակություն Ադրբեջանը նոր նախագահ կունենա՞, ինչո՞ւ են Հեյդար Ալիևին տանում ամենուր, ի՞նչ հիվանդություն ունի Ալիևի որդին. «Իրական Թուրքիա» ԱՄՆ-ի ընտրություններից առաջ Ուկրաինայի Իսրայելի և Հայաստանի գործող ղեկավարների մոտ նյարդային շարժումներ են արձանագրվում Ահազանգ․ կրկին ոտնահարվում է Ֆիրդուսի բնակիչների իրավունքը (տեսանյութ) Լինելու եմ հակակոռուպցիոն դատարանում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի. Նարեկ Մանթաշյան Հայտնի է, թե ով է բերման ենթարկված ուսուցիչը «Երեխաները կարծել են՝ ահաբեկիչներ են մտել դպրոց․ փախել, թաքնվել են»․ Ռուբեն Մելիքյան Ուսուցչին տապալել են գետնին, սեղանը բրդել, մազերից քաշել. Ծնողը մանրամասներ է հրապարակել. Փաշինյանի անձնական սպասարկման փառապանծ ԱԱԾ-ի սխրանքներից Նույնիսկ ՍԴ-ն չի կարող այն մեզանից «խլել»․ Վարդևանյան ԼՂ-ից տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգով Պատերազմից 4 տարի անց հաստատվել է Հայկ Մանուկյանի ԴՆԹ-ն Կարևոր գործ, որը տապալման շեմին է. Ինչպես պատրաստել հասարակությանը Բաքվում կայանալիք դատերին Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Իշխանությունները անտեսել են պատերազմի վտանգը և բանակում քաոս են հրահրել. Տիգրան Աբրահամյան Թուրքիան հող է նախապատրաստում, իսկ Ալիևը ԱՄՆ-ի ուղղությամբ հոխորտում է. «Փաստ» «Ադրբեջանը փորձում է իր համար «ալիբիներ» ստեղծել»․ Տաթևիկ Հայրապետյան Մոսկվա էր մեկնել, որ ի՞նչ անի. «Փաստ» Երևանի կառավարման ամբողջ պերճանքն ու թշվառությունը (տեսանյութ) Գաղտնի հանդիպում Մոսկվայում և ստվերային գործընթացներ «Բուժառուի մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆարկտից». «Արթկոսմեդ» վիրաբուժական կլինիկայի պարզաբանումը Նախատեսվում է փակել մարզերում ու Երևանում գործող բոլոր բուհերը. Դերենիկ Մալխասյան Շարժման աջակից գործարարներին ճնշում են

Փաշինյանի գլխավոր վրիպումը ոչ թե այն է, թե ինչ է խոսում, այլ այն, որ նա դեռ խոսում է և նույնիսկ ինչ-որ մտքեր է արտաբերում

Սեպտեմբերի 2-ին, իհարկե, Փաշինյանը չէր կարող չլինել դպրոցում: Սակայն նույնիսկ առաջին հայացքից վերքաղաքական թվացող այս հարթակում նա չի կարողանում իր բուն էությունը թաքցնել:

Մարդը նույնիսկ դպրոցի աշխատողներին է սպառնում: Ընդ որում, իր սպառնալիքը անհասցե է և, նույնիսկ պարզ չէ, թե դպրոցի աշխատողները ինչու են զայրացրել իրեն:

Մարդն ինչ աստիճանի գավառական էություն պիտի ունենա, որ դպրոցում, երեխաների մոտ սպառնա ինչ-որ անհայտ դպրոցներում,  ինչ-որ անհայտ անձնաց կողմից, անհայտ, իբր «հակապետական գործնեության» համար:

Պարզապես ապշել կարելի է այս մարդու  անզարգացվածության աստիճանի վրա:

Նա ասում է, թե՝ դպրոցը պիտի իսկական քաղաքացի դաստիրակի:

Եվ դա արտասանում է մի մարդ, ում թերթի մի շարքային աշխատողին նշանակել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ,  մյուսին՝ երկրի ԿԸՀ-ի ղեկավար:

Կնոջ մի ընկերուհուն նշանակել է երկրի գլխավոր դատախազ, մյուս ընկերուհուն՝ ՄԻՊ կառույցի ղեկավար:

Իր հայերանկցին նշանակել է ոստիկանապետ, իսկ քաղաքացու վրա թքողին նշանակել է ԱԺ նախագահ:

Ու, այս ամենից հետո, այս անձը շարունակում է խոսել քաղաքացի դաստիրակելո՞ւց, բարեկեցիկ արժեքների՞ց:

Եվ ամենակարևորը, նրա այս մտքերը ոչ ոք չի վերլուծում, կարծես բոլորը համակերպվել են, որ երկրի ղեկավարարի պաշտոնում, բնական է, որ լինի մի անգետ անձնավորություն:

Ինչ վերաբերվում է նրա այն մտքին, թե պետության գլխավոր խնդիրը պիտի լինի մարդկանց   բարեկեցության ապահովումը,  ապա այստեղ էլ մեթոդաբանական սխալ է թույլ տալիս:

Պետության առաջին խնդիրը պիտի լինի իր քաղաքացիների արտաքին և ներքին անվտանգության ապահովումը: Եվ միայն դրանից հետո, որպես երկրորդ կարևոր խնդիր, առաջ է գալիս պետության սոցիալական բնույթ ունենալը:

Իհարկե, Փաշինյանը ոչ ֆրանսիական լուսավորիչների աշխատանքներին է ծանոթ, ոչ էլ՝  քաղաքագիտական լուրջ գիտելիքներ ունի, որ հասկանա, որ նման մտքեր չի կարելի արտասանել:

Բայց  նույնիսկ պետության սոցիալական դերի մասին, ով՝ ով, բայց նա չպետք է խոսի:

Նա գրեթե բոլոր իր սոցիալական բնույթի խոստումները դրժել է, պարզ ասած՝ խաբել է մարդկանց:

Իհարկե, մարդիկ էլ են մեղավոր, որ հավատացել էին այս պարզունակ անձնավորությանը, բայց նույնիսկ նրանք իրավունք ունեն հիմա ասել Փաշինյանին հետևյալը. լռիր, գոնե հիմա այդ պարզունակ և սուտ խոսքերով մարդկանց ավելորդ մի՛ գրգռիր:

Ռուսները մի հայտնի ասացվածք ունեն. «молчи, за умного сойдешь, ибо: мой язык - мой враг», բայց բանից պարզվում է Փաշինյանին դա էլ չի հուզում, նա ոչ միայն չի ամաչում իր անգետ մտքերից, այլև համարում է, որ այդ մտքերը պիտի  ուղենիշ լինեն երկրի քաղաքացիների համար:

Սա իսկապես ողբերգություն է մի ժողովուրդի համար, ով 100 տարի առաջ ցեղասպանության ենթարկվեց, բայց ոչ մի հետևություն չարեց և 21 դարում կրկին իշխանության բերեց մի անգետ խմբակի, որի պատճառով Արցախը կորսվեց, Հայաստանի գոյությունն է կասկածի տակ հայտնվել, և այս ամենից հետո սույն անձնավորությույնը, մեղքի զգացողություն չունենալով, դեռ շարունակում է մտքեր արտահայտել և դեռ պահանջում է որ այդ մտքերը ուղենիշ դառնան քաղաքացիների համար:

Խելքի աշեցեք, կասեր մեծն Ջիվանին և կզարմանար բոլորս վրա, որ մինչ այսօր այս խայտառակությունը դեռ հանդուրժում ենք:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan