ՔՊ-ի ֆեյք ասֆալտապետությունը (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի ՔՊ-ն 7 տարվա մեջ բերել է պատերազմ, ավեր, մահ, տարածքային կորուստներ, վիշտ և նվաստացում. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
8
«Մայր Հայաստանի» քարոզարշավը Զվարթնոց գյուղում (տեսանյութ) Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները․ քննարկում (տեսանյութ) Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Տնաբույծ իրավապաշտպանների համար ժողովրդավարությունն ընդամենը բիզնես է․Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Վաղարշապատում ՔՊ-ն ունի երկու դաշնակից՝ վարչական ռեսուրսը և անտարբեր քաղաքացին․ Թևանյան (տեսանյութ) Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում․ «Մայր Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում (տեսանյութ) Ինչո՞ւ է Էրդողանն Արևմուտքի հետ միասին փորձում կազմաքանդել նաև Վրաց եկեղեցին «Իրավական կամակատարությունների դակումը կատարում է Դատախազությունը». «Մայր Հայաստան»-ը ակցիա է իրականացրել Մեզ ամենուր ջերմորեն են դիմավորում․ «Մայր Հայաստան»․ Գրիշա Հարությունյան ՔՊ-ն պետք է հեռացվի ընտրարշավից․ խայտառակ խախտումներ են արել․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՔՊ-ի ֆեյք ասֆալտապետությունը (տեսանյութ) Այսօր պետք չէ կանգնել առյուծների առաջ՝ նահատակ դառնալու համար, բավական է կանգնել Ճշմարտության կողքին. Ռուբեն վարդապետ Զարգարյան Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան. փաստաբան Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտում է Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իրականացվող ճնշումները «Մայր Հայաստանի» քարոզարշավը Զվարթնոց գյուղում (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Ո՞ւր է 5 միլիարդ 751 միլիոնը (տեսանյութ) ՀՀ անվտանգության մասին Նոյեմբերի 16-ին պետք է մերժել ՔՊ-ին և նրա կցորդին. Արշակ Սարգսյան (տեսանյութ) ՔՊ-ն 7 տարվա մեջ բերել է պատերազմ, ավեր, մահ, տարածքային կորուստներ, վիշտ և նվաստացում. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հ2-ի անդրադարձը «Մայր Հայաստանի»՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների ակցիային Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները․ քննարկում (տեսանյութ) Միացի՜ր, որ փոխենք. Էջմիածին (տեսանյութ) 7 ամիս անց Գևորգ Ստեփանյանի ընտանիքի մեքենան այրելու պատվիրատուները բացահայտված չեն Վահան Քերոբյանը ձերբակալվել է Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ «Մայր Հայաստանը» ծանոթացել է Այգեշատի խնդիրներին և խոստացել լուծումներ․ 5-րդ ալիքի ռեպորտաժը Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Անիմաստ ու անարդյունավետ․ «Կարճ ասած» Զոհաբերելու են կարգալույծ Ստեփան Ասատրյանին. Աննա Գրիգորյան Հայտնաբերվել է որոնվող արցախցի երիտասարդի մարմինը Սա բռնապետություն է․ քաղբանտարկյալների թիվը մեծանալու է․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանը դրսում վախկոտ ու պուպուշ է, իսկ ներսում՝ ագրեսիվ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Տնաբույծ իրավապաշտպանների համար ժողովրդավարությունն ընդամենը բիզնես է․Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Նոր գաղտնալսված տեսանյութեր են տարածվելու հոգևորականների մասին․ Եկեղեցին ուզում են վարկաբեկել (տեսանյութ) Վաղարշապատում ՔՊ-ն ունի երկու դաշնակից՝ վարչական ռեսուրսը և անտարբեր քաղաքացին․ Թևանյան (տեսանյութ) «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է» Ակտիվ զննության են ենթարկվում հոգեւորականների հեռախոսները

Ի՞նչ են հուշում Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված վիճակագրական թվերը՝ իբր աշխատատեղերի աճի և աշխատավարձների բարձրացման վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ներածականում ներկայացրեց մի շարք թվեր, որոնք մեկնաբանության կարիք ունեն:

Եվ այսպես, նա նշեց, որ 2024 թվականի հուլիսին,  2018 թվականի հուլիսի համեմատ, շուրջ 178 հազարով ավելի աշխատող կա Հայաստանի Հանրապետությունում։ Այս ժամանակահատվածում աշխատողների թիվը 572 հազարից դարձել է 750 հազար։ Միջին աշխատավարձն աճել է շուրջ 126 հազար դրամով և 2018 թվականի 181 հազար դրամից դարձել է 307 հազար դրամ։

Եվ որպես հետևություն, նշեց, որ իբր դա «...կարևորագույն արտահայտություններից մեկն է այն բանի, որ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում տնտեսությունը կայուն զարգանում է` ինքնիշխան պետության և նրա քաղաքացիների բարեկեցության ամրապնդման ինստիտուցիոնալ նախապայմաններ ստեղծելով...»։

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե Հայաստանում մարդկանց ո՛ր շերտերի եկամուտներն են բարձրացել, և իրականում բարձրացե՞լ են,  թե՞ ոչ:

Աշխատողների և միկրոբիզնեսի սուբյեկտների ընդհանուր թիվը վերջին չորս տարում (2020թ. մայիսից մինչև 2024թ. մայիս) 597,8-ից աճել է մինչև 752,3 հազար, իսկ նրանց միջին աշխատավարձը` 194-ից մինչև 297 հազար դրամ (ներկայիս փոխարժեքով` սկսած մոտավորապես $497-ից մինչև $760): Այս ցուցանիշներն ամենից շատ աճել են ՏՏ ոլորտում և մոլեխաղերի ոլորտում։

ՏՏ ոլորտում աշխատողների թիվը ավելի քան կրկնապատկվել է՝ մոտավորապես 12,4-ից մինչև 27,4 հազար մարդ, իսկ միջին աշխատավարձը գրեթե կրկնապատկվել է՝ 666,7 հազարից հասնելով 1 միլիոն 180 հազար դրամի (մոտ 3025 դոլար), իսկ մոլեխաղերի ոլորտում խաղերում՝ 3,9  հազարից  հասել է  8 հազարից մի փոքր ավելի մարդ և 334-ից մինչև 680 հազար դրամ (1744 դոլար):

Երկու դեպքում էլ աճը մասամբ պայմանավորված է օտարերկրյա ընկերություններով,  ծրագրավորման դեպքում Ռուսաստանից Հայաստան են եկել տասից ավելի խոշոր և նույնիսկ ավելի միջին և փոքր ընկերությունների ներկայացուցիչներ (ներառյալ արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղերը, որոնք նախկինում այնտեղ էին): Կային նաև բազմաթիվ ծրագրավորողներ, ովքեր աշխատում են և՛ այս, և՛ հայկական ընկերություններում (նրանցից շատերը բարձր որակավորում ունեն և ունեն համապատասխան աշխատավարձ)։

Իսկ ինչ վերաբերում է մոլախաղերին, ապա Շվեդական Evolution ընկերությունը 2022 թվականի հոկտեմբերին Հայաստանում մեծ գրասենյակ բացեց մոլեխաղերի  ոլորտում և  խթան հանդիսացավ այդ ոլորտի զարգացման համար Հայաստանում: Իսկ դա լավ է, թե վատ երկրի համար, թողնում ենք մեր քաղաքացիների հայեցողությանը:

Հասարակական սննդի և շինարարության ոլորտում զբաղվածությունը գրեթե կրկնապատկվել է՝ առաջին դեպքում՝ 16,5-ից մինչև 31,5 հազար մարդ, երկրորդում՝ 9-ից մինչև 17 հազար մարդ։ Հանրային սննդի ոլորտում միջին աշխատավարձը 87-ից դարձել է 145 հազար դրամ (370 դոլարից մի փոքր ավելի), իսկ շինարարությունում՝ 226-ից 376 հազար (960 դոլարից մի փոքր ավելի)։

Բայց այստեղ էլ պիտի նշենք, որ այդ աշխատեղերի ավելացումը կատարվել է ստվերից աշխատողների մեծ քանակի դուրս գալով, այլ ոչ թե նոր աշխատեղեր են բացվել:

Բայց և՛ զբաղվածությունը, և՛ աշխատավարձերը այս ոլորտներում աճել են պահանջարկի ազդեցության տակ (առաջացել է և՛ վերաբնակիչների ժամանումով, և՛ հիփոթեքային վարկերի համար հարկային արտոնություններով, որոնք առաջացրել են շինարարական բում):

Ֆինանսական հատվածում զբաղվածությունը համեմատաբար քիչ է աճել (16,6-ից մինչև 19 հազար մարդ), սակայն աշխատավարձերն աճել են ավելի քան երկու անգամ՝ 416-ից հասնելով 874 հազար դրամի (2240 ​​հազար դոլար):

Այստեղ պետք է նշել, որ բուն բանկերի եկամուտները աճել են անգամներով:

Օրինակ, եթե 2020 թվականին համախառն բոլոր բանկերի եկամուտը կազմել էր մոտ 100 մլն դոլար, ապա այս տարվա ընթացքում այն հասնելու է մինչև 800 մլն դոլարի:

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե բանկային այս ահռելի եկամուտները ինչի հաշվին են:

Երկրի տնտեսական զարգացման հիմքում դրված է եղել երեք գործոն.

առաջին

-ռուս-ուկրաինական պատերազմի գործոնն օգտագործելով Հայաստանը տարանցիկ հարթակ է դարձել  դեպի Ռուսաստան արևմտյան ապրանքների հոսքի մատակարարման մասով: Այստեղ Փաշինյանի դերն գրեթե զրոյական է եղել: Շնորակալությոն, որ իր կառավարությունը չի խանգարել այս գործնթացին և դեռ ավելին, Փաշինյանի թիմը գերշահույթներ է ստացել, այս ոլորտում իրենց անձնական գործոնն օգտագործելով, օգտվելով իշխանական տարատեսակ լծակներից, տալով  «ընտրյալ» ընկերություններին «հատուկ» կարգավիճակներ:

Երկրորդ

Ռուս ռելոկանտները և իրենց կողմից Հայաստան բերված ընկերությունները, նույնպես էապես ազդեցություն ունեցան, թե՛ աշխատատեղերի ավելացման, և թե՛ աշխատավարձների բարձրացման վրա:

Երրորդ

Շինարարական բումն ավելի շատ, այսպես կոչված, «հոլանդական հիվանդություն» է  հիշեցնում, որի ավարտից հետո կարող է տնտեսությունը հայտնվել փլուզման մեջ:

Բանն այն է, որ ի տարբերություն 2000-ականների շինարարական բումի, այս տարիների ընթացքում այս ներդրումները եղել են, գրեթե մինչև 90 տոկոսով բնակելի շենքերի կառուցման ոլորտում:

Սյսինքն, այս բումը շատ քիչ է վերաբերվել նոր բիզնեսների, նրանց ենթակառույցների կայացմանը:

Ինչը հուշում է, որ եթե կառավարությունը, այս տնտեսական աճում զարգացման նոր դրայվերներ չգտնի, ապա անկումը շատ ցավալի է լինելու:

Հատուկ ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ այս տարիներին, գյուղատնտեսությունը ոչ միայն աճ չի գրանցել, այլ հետզարգացում է եղել:

Հասկանալի է, որ  ՏՏ  ոլորտի զարգացումը լավ է, բայց այն չի դարձել տնտեսության զարգացման գլխավոր դրայվեր:

Իսկ տնտեսության մյուս սեգմենտներից ամենաշատ զարգացում են արձանագրել  մոլեխաղերի և ֆինանսական ոլորտները, որը մտահոգիչ է:

Ինչ վերաբերվում է մարդկանց կենսամակարդակին, ապա Փաշինյանը մոռացավ նշել, որ չնայած մարդկանց աշխատավարձները բարձրացել են, սակայն նույն այդ մարդկանց կենսամակարդակը էապես նվազել է այս վեց տարվա ընթացքում, լայն սպառողական ապրանքների գների շեշտակի բարձրացմանբ պատճառով:

Քանզի այս վեց տարիների ընթացքում, ապրանքների գները անգամներով են աճել, և մեր քաղաքացիների ճնշող մասի եկամուտները էապես են կրճատվել:

Բացի ՏՏ, բանկային ոլորտների, մոլեխաղերի և  մի քիչ էլ՝ շինարարական ոլորտների, մնացած ոլորտներում զբաղված մեր քաղաքացիների կյանքի որակը այս վեց տարիների ընթացքում շատ լուրջ անկում է արձանագրել:

Եվ դա շատ լավ է հասկանում նաև Փաշինյանը, քանզի տիրապետում է ոչ միայն աշխատավարձների, այլև գների բարձրացման չափերի մասին, սակայն դրա մասին իր ասուլիսի բացման խոսքում, հասկանալի պատճառով ոչինչ չի ասել:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan