«Իշխանությունը կորցրեցիք, ո՞նց եք այսպես աքլորանալու, հայհոյելու»․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Կա՞ արդյոք թուրքական հետք իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունումԿա՞ արդյոք թուրքական հետք իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունում Նոր Նորքի թաղապետը սպառնացել և հայհոյել է (տեսանյութ)
30
Նիկոլը Մայիսի 9-ին չի կարող չգնալ Մոսկվա․ հիմա բացատրեմ՝ ինչու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայաստանում ոստիկանությունը ցուցարարների դեմ մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել. Amnesty International Երևանում կառավարման խոր ճգնաժամ է և մայրաքաղաքը անտերության է մատնված (տեսանյութ) Արցախի ներկայացուցչության շենքը անցել է Արցախն ուրացած Փաշինյանի կառավարության տնօրինմանը. Կոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը Իրանի նախագահի այցն Ադրբեջան գտնվում էր Իսրայելի ուշադրության կենտրոնում Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զnրավարժnւթյnւններին մասնակցում է նաև Հայաստանը Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, հնարավոր է համախմբվել․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդիմության համախմբման մասին Նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախյան պատերազմների, Քի Վեսթի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների մասին (տեսանյութ) Գյումրիում պարեկների են ծեծել Պատերազմ Արցախում
4 ամիս է ինչ ապօրինի գույքի բռնագանձման վարչությունը պետ չունի Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Փաշինյանի դեմ բունտ է հասունանում Արցախցիներին տրվել է «նա ստարտ» հրահանգ «Իշխանությունը կորցրեցիք, ո՞նց եք այսպես աքլորանալու, հայհոյելու»․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Նիկոլը Մայիսի 9-ին չի կարող չգնալ Մոսկվա․ հիմա բացատրեմ՝ ինչու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բրիտանացիք լավ բան են ասում՝ «եթե դու սեղանի շուրջ չես, ուրեմն դու մենյուի մեջ ես». Ռոբերտ Քոչարյան Սյունիքի գյուղերը 1918-ին էին թիրախ դարձել վերջին անգամ. Էդգար Էլբակյան Վեհափառը գնահատանք է հայտնել Վրաստանին 15 հայ ռազմագերիների վերադարձի համար Հայաստանում ոստիկանությունը ցուցարարների դեմ մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել. Amnesty International Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իր գործողությունների համար Ադրբեջանն այդպես էլ չի պատժվել Կա՞ արդյոք թուրքական հետք իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունումԿա՞ արդյոք թուրքական հետք իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունում Իմպիչմենտի գործընթացը տապալվելու է. որևէ իրատեսական հնարավորություն չկա այն ավարտին հասցնելու. Արա Պողոսյան Երևանում կառավարման խոր ճգնաժամ է և մայրաքաղաքը անտերության է մատնված (տեսանյութ) Սահմանապահ զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ ձերբակալվել է Իմպիչմենտի գործիքակազմ կիրառելը ինքնանպատակ չէ, նպատակը հաջողություն արձանագրելն է. Արթուր Խաչատրյան Արցախի ներկայացուցչության շենքը անցել է Արցախն ուրացած Փաշինյանի կառավարության տնօրինմանը. Նոր Նորքի թաղապետը սպառնացել և հայհոյել է (տեսանյութ) Գյումրիում ողբերգական վթարից տուժածներից երեքը փրկարար են, մեկը՝ երեխա. նա բազմակի կոտրվածքներ է ստացել Արցախում մարդկության դեմ մեծ ոճիր է իրագործվել. Թաներ Աքչամ Վերահսկողություն իրականացնող մարմինը միայն տուգանում է՝ առանց հետևելու, որ խնդիրը վերացնեն Այս վարորդը նվազագույնը պետք է հեռացվի աշխատանքից (տեսանյութ) Ադրբեջանի ազդանշաններն այնքան էլ խաղաղության մասին չեն. ադրբեջանագետ Մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած Փաստաթղթեր ստորագրեցինք իմ սիրելի եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ․ Մասուդ Փեզեշքիան Իշխանափոխություն, քաղաքակրթական ընդհարումներ (տեսանյութ) Կոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը Ծաղրածուի իշխանության յուրաքանչյուր օր մարտահրավեր է մեր գոյության համար. Ստեփան Դանիելյան Իրանի նախագահի այցն Ադրբեջան գտնվում էր Իսրայելի ուշադրության կենտրոնում Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում. կան վնասված ավտոմեքենաներ

Ինչու պիտի մեր քաղաքացիները ձեռնպահ մնան Բուլղարիա, Ռումինիա և Մոլդովա այցելություններից

Վերջերս «Հետք»-ը ներկայացրել էր մի պատմություն, որտեղ քաղաքացիներն ահազանգում էին, որ Բուլղարիայի սահմանապահները կոպիտ և խտրական վերաբերմունք են ունեցել  Երևանից ժամանող հայերի նկատմամբ։

Սահմանապահները հայ զբոսաշրջիկներին   ստիպում էին ժամերով սպասել օդանավակայանում, կոպիտ էին վերաբերվում, ծաղրում էին նրանց, որոշներին ընդհանրապես արգելում էին մուտք գործել երկիր։

Այդ զբոսաշրջիկներից մեկը՝ Արամ Մնացականյանը մանրամասներ է պատմել, թե ինչպես են իր հետ վարվել, նույնիսկ այն դեպքում, երբ նա ունեցել է «շենգենյան վիզա», որը ստացել է Երևանում Բուլղարիայի դեսպանատնից: Ավելին, ըստ քաղաքացու, նա վիզայից բացի ունեցել է  Բուլղարիայում և՛ վճարված հյուրանոցի, և՛ վարձով տան ամրագրումները, բժշկական ապահովագրությունը, վերադարձի տոմսը։

Արամի խոսքերով՝ նույնիսկ փաստաթղթերի նման փաթեթի պարագայում, նրան և իր ընկերոջը, ով ունեցել է նույն փաստաթղթերը, ոչ միայն թույլ չեն տվել  մուտք գործել երկիր, այլև անտանելի պայմաններում չորս օր պահելուց հետո, հետ են ուղարկել Երևան:

Պետք է նշել, որ Արամը միակ քաղաքացին չէ, ում հետ նման ձևով են վարվել Բուլղարիայի սահմանապահները:

Ցավոք, այդպիսի վիճակ է նաև Ռումինիայում և Մոլդովայում: Ընդ որում  այդպիսի վերաբերմունք է հաստատված  ոչ միայն Հայաստանի, այլև բոլոր հետխորհրդային երկրների քաղաքացիների հանդեպ:

Իհարկե այդ երկրները կուզեին, որ իրենց երկիր  շատ զբոսաշրջիկներ գան, քանի որ դրանից այդ երկրները միմիայն շահում են:

Սակայն այստեղ կան մի շարք խնդիրներ, որոնք ավելի կարևոր են դարձնում այդ երկրների համար նման ձևով վերաբերվելը օտար քաղաքացիների նկատմամբ, որից իրենց տնտեսությունն է տուժում:

Բանն  այն է, որ այս երեք երկրները դժբախտություն են ունեցել հարևան լինել Ուկրաինային: Այն Ուկրաինային, որը հակամարտության մեջ է Ռուսաստանի հետ, և որին ամեն կերպ աջակցում են արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ:

Իսկ որպես Ուկրաինայի հարևան, այդ երկրները ընկալվում են ԱՄՆ-ի կողմից որպես «գաղտնի օգնությունների մատակարարման  տարանցիկ երկրներ»:

Իհարկե, Ուկրաինային աջակցությունը գաղտնի բնույթ չունի: Ավելին, պաշտոնապես Ուկրաինան հիմնականում այդ օգնությունը ստանում է Լեհաստանի միջոցով:

Սակայն որպեսզի օգնությունների ողջ ծավալը գաղտնի մնա, ԱՄՆ-ն, բացի պաշտնական օգնության խողովակներից, ձևավորել է նաև «գաղտնի և ոչ պաշտոնական» խողովակներ, որոնք էլ անցնում են հենց վերը նշված այդ երկրների միջոցով:

Այդ երկրների հանրությունները կարող են և չիմանալ դրա մասին, դա կարևոր էլ չէ,  և որպեսզի այդ գաղտնի խողովակները առավել անվտանգ լինեն, այդ երկրների պատկան մարմիններին շրջաբերական է իջեցված, հնարավորինս զերծ պահել իրենց երկրների սայմանները օտար քաղաքացիներից, որոնք պոտենցիալ ձևով կարող են գաղտնի ծառայել Մոսկվային:

Եվ այդ շարքում հայտնվել են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիները: Բոլոր նրանք, ովքեր, ըստ ամերիկացիների, կարող են պոտենցիալ «ավելորդ տեղեկատվություն» ստանալ  տվյալ երկրից:

Իհարկե, այդ երկրների տնտեսության համար, նման մոտեցումը մահացու է, քանզի այդ երկրները չեն կարողանա զբոսաշրջիկներից գումար աշխատել:

Սակայն ԱՄՆ-ի պատկան մարմինների համար, դա «մանրուք է», քանզի այդ երկրները չպիտի ունենան սեփական ազգային շահեր և հայեցակարգեր: Այդ երկրները պիտի ունենան մեկ տեր և դա պիտի լինի ԱՄՆ-ն:

Այդ իսկ պատճառով, այդ երկրների տնտեսությունները կզրկվեն հավելյալ շահույթից, որոնք կարող էին աշխատել՝ զբոսաշրջիկներ ընդունելով:

Այդպես է լինում, երբ երկիրն իր սուվերենությունը հանձնում է մեկ այլ երկրի:

Ինչ  վերաբերվում է մեր քաղաքացիներին, ապա խոհրուրդ կտանք իրենց  հանգիստն անցկացնել  Ուկրաինայից հեռու երկրներում, որպեսզի այս ոչ այնքան բարդ քաղաքական որոշումների զոհը չդառնան:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan