ՔՊ-ականները մեկ շանս ունեն, որը կոչվում է իմպիչմենտ. Հայկ Մամիջանյան Հերթական «ծախված խաղը» Փաշինյանի և Ալիևի միջև Ոչ թե շինարարական պիկ է երկրում, այլ շինարարական բարդակ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)
16
Փաշինյանը հոկտեմբերի 26-ին «որբանալու» է․ Արևմուտքը նրան «արածեցնում» է Փաշինյանական իշխանությունն ինքն իրեն ներսից «ուտում» է. հերթը հասավ Քյարամյանին Փաշինյանական իշխանության իրական դեմքը. Քյարամյանն ու Աղազարյանը լեզվակռվեցին Ե՛վ քննչականը, և՛ դատախազությունը երկակի ստանդարտներ են գործածում․ Լևոն Քոչարյանը՝ Աննա Վարդապետյանին Արևմուտքի փարիսեցիական գնահատականները Վրաստանում և Մոլդովայում սպասվող ընտրությունների վերաբերյալ ապշեցուցիչ են Մանկական երկաթուղին ավերակների է վերածվել․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Ֆուտբոլային թալան. 2050թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ «Մայր Հայաստանն» առաջարկում է գնալ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների (տեսանյութ) Տիգրան Ավինյա՛ն, քրեական գործերի ուրվականներն ուղեկցում են ձեզ․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նոյեմբերի 1-ից նոր փոփոխություններ կլինեն տրանսպորտի ոլորտում Պատերազմ Արցախում
Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած բեմադրության ռեժիսորը Նիկոլն էր». Դերենիկ Մալխասյան Փաշինյանը չի նշանակվել, որ Հայաստանին լավ լինի. Եվգենի Սատանովսկի (տեսանյութ) Հայ ժողովրդի պատմության դասագրքի գործով ԿԳՄՍ նախարարությունը պարտվել է, դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու պահից դպրոցները կունենան 7-րդ դասարանի դասագրքի այլընտրանքային տարբերակ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին «որբանալու» է․ Արևմուտքը նրան «արածեցնում» է Փաշինյանական իշխանությունն ինքն իրեն ներսից «ուտում» է. հերթը հասավ Քյարամյանին ՔՊ-ականները մեկ շանս ունեն, որը կոչվում է իմպիչմենտ. Հայկ Մամիջանյան Փաշինյանը տրամադրված է Հայաստանի չլինելուն, որ չդատվի դավաճանության համար. Հայկ Նահապետյան Քյարամյանը, Հովիկ Աղազարյանը և Սերն ու համերաշխությունը․ «Կարճ ասած» Եթե Նիկոլն այնուհանդերձ ստանար ԵՊՀ դիպլոմը, Հայաստանի պատմությունն էլ այլ կլիներ. Արմեն Աշոտյան Փաշինյանական իշխանության իրական դեմքը. Քյարամյանն ու Աղազարյանը լեզվակռվեցին Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» ձևաչափով երրորդ հանդիպմանը 4 տարի շարունակ իշխանական քարոզչամեքենան հայ ժողովդրի ականջներին լապշա էր կախում․ Գեղամ Մանուկյան Ազգային ժողովում իշխանական պատգամավորների և ՔԿ նախագահի միջև թեժ վեճ սկսվեց. բարձրախոսներն անջատվեցին Ե՛վ քննչականը, և՛ դատախազությունը երկակի ստանդարտներ են գործածում․ Լևոն Քոչարյանը՝ Աննա Վարդապետյանին Հերթական «ծախված խաղը» Փաշինյանի և Ալիևի միջև Արևմուտքի փարիսեցիական գնահատականները Վրաստանում և Մոլդովայում սպասվող ընտրությունների վերաբերյալ ապշեցուցիչ են Քաղաքապետարանի անիմաստ ծախսերն ու Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 121 մսուր-մանկապարտեզի խնդիրը (տեսանյութ) Դավթաշենի բնակիչների տների վերանորոգման համար գումարը հատկացրել են, բայց գործ չեն արել․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Մանկական երկաթուղին ավերակների է վերածվել․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Դուք որպես արդարացում կասկածելի կայք եք բերում, թե Հայաստանը անվտանգ երկիր է․ Աննա Գրիգորյանը՝ Վահե Ղազարյանին. Տեսանյութ Ֆուտբոլային թալան. 2050թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ Մենք օդապարիկներ ենք թռցնում, իսկ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ուսումնամարզական հերթական վարժանքներն են անում. Տաթևիկ Հայրապետյան Ակտիվ ցիկլոն է ներթափանցում, ջերմաստիճանը կտրուկ կնվազի «Ադրբեջանը պատրաստվում է նոր ճնշումների փուլին». Տիգրան Աբրահամյան Պատրաստեք մակույկները, փչովի նավակները՝ հորդառատ անձրևներ են սպասվում, իսկ փաշինյանական իշխանությունները ոչինչ չեն անելու Ոչ թե շինարարական պիկ է երկրում, այլ շինարարական բարդակ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ամեն օր 25-30 մլն դրամ չգիտես՝ ում գրպանն է մտնում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ագնեսա Խամոյնան. Տիկին դատախազ, անկեղծ ասած, Ձեր փոխարեն վիրավորվում եմ Վերջին 7 օրում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը աճել են 22.5%-ով. ԱՆ Պարոն Հովհաննիսյան, եթե քուչի բազար եք տանում՝ ապա, էդ դպրոցում առաջին դասարանից վերև չեք բարձրացել. Մեսրոպ Մանուկյան

Հրատապ. Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում ինչ նոր կարգավորումներ են գործելու Փաշինյանի իշխանության քմահաճույքով

2024 թվականի սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում գործելու են նոր կարգավորումներ։ Կարելի է ասել, որ Փաշինյանի համար 2018-ին, 2021-ին «հոգի տվող» տաքսիստների, հատկապես տաքսի վարելու միջոցով որոշ լրացուցիչ եկամուտ ստացողների համար «ապագան» վրա հասավ դարանակալ ու միանգամից: Զուտ այդ առումով՝ արդար է: Բայց ընդհանուր առմամբ՝ անարդար: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ կառավարության կողմից մարդկանց գրպանը մտնել: Դա նաև կտրուկ թանկացնելու է տաքսիներից օգտվելու ուղեվարձը: Այսինքն՝ դա «ռիկոշետով» հարվածելու է նաև մյուս քաղաքացիների գրպաններին: 
Դե, Հայաստանում լավ ապրելու, սնվելու, հագնվելու իրավունք ունեն բացառապես Նիկոլ Փաշինյանն ու նրա մերձավոր ՔՊ-ական շրջապատը, իրենց «բանկային օլիգարխիան», իսկ մյուսները պիտի միմիայն մուծվեն ու մուծվեն: 

Իսկ թե փաշինյանական իշխանությունն ինչ «գեղեցիկ» անակնկալ է պատրաստել տաքսի վարողների համար, նկարագրված է Փաշինյանի ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ: Հաղորդագրության տեքստը՝ ստորև.   

«Եկեք հասկանանք, թե օրենսդրական նոր փոփոխությունների համաձայն՝ տաքսի ծառայության ո՞ր տեսակն ինչպե՞ս պետք է կազմակերպի իր գործունեությունը։ 

GG, Yandex, Utaxi և այլ ընկերություններ

Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անհատ ձեռնարկատերերը կամ կազմակերպությունները (GG, Yandex, Utaxi և նմանատիպ այլ ընկերություններ), որոնք տաքսի ծառայություն են մատուցում համացանցի միջոցով, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ պետք է կատարեն հետևյալ քայլերը․

Միանալ ՊԵԿ էլեկտրոնային համակարգին՝ վարորդներին հարկային մարմնում հաշվառելու և էլեկտրոնային ՀԴՄ կտրոն գեներացնելու համար, ապա յուրաքանչյուր պատվերի դեպքում վարորդի փոխարեն պատվիրատուին տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը՝ իրենց հավելվածների միջոցով։
 
Մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով, հարկային մարմին ներկայացնել տաքսի ծառայություն մատուցողից ուղևորափոխադրման համար գանձված ու վճարման ենթակա պետական տուրքի վերաբերյալ հայտարարություն և նույն ժամկետում՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ, վճարել պետական տուրքը։

GG, Yandex,  Utaxi կամ այլ հարթակներից պատվեր ստացող անհատ տաքսու վարորդ

GG, Yandex,  Utaxi կամ այլ հարթակներից ուղևորափոխադրման պատվեր ստացող անհատ տաքսու վարորդը ՉՈւՆԻ որևէ պարտավորություն․ ի՛ր փոխարեն, բայց ի՛ր տվյալներով բոլոր պարտավորությունները, այսինքն և՛ ՊԵԿ համակարգին միանալը, և՛ էլեկտրոնային ՀԴՄ կտրոն գեներացնելն ու տրամադրելը, և հարկային մարմին հայտարարություն ներկայացնելն ու պետական տուրքի վճարումը կատարելու է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունը (GG, Yandex, Utaxi և այլն)։ Այս դեպքում անհատ տաքսու վարորդը պետք է ունենա միայն հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), որը ևս կստանա էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերության միջոցով՝ պարզեցված ընթացակարգով։ Իսկ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող վարորդները հարկային մարմնում պետք է հաշվառվեն ինքնուրույն՝ ներկայացնելով առցանց դիմում, կամ այցելելով ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին։

GG, Yandex,  Utaxi կամ այլ հարթակներից պատվեր ստացող «տաքսի սերվիս»

Նույնը վերաբերում է նաև տաքսի ծառայություն մատուցող այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին («տաքսի սերվիսներ»), որոնք ևս աշխատում են՝ պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից։ Իրենց փոխարեն բոլոր քայլերն իրականցնելու է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունը։

Անհատ տաքսու վարորդ

Այն դեպքում, երբ վարորդը նախընտրում է աշխատել անհատապես՝ չստանալով պատվերներ GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից, նա պետք է կատարի հետևյալ քայլերը․

Ներբեռնել ՊԵԿ-ի մոբայլ հավելվածը, «Ես եմ» հարթակի միջոցով անցնելով նույնականացում՝ մուտք գործել համակարգ, առանց որևէ դիմում ներկայացնելու՝ առցանց եղանակով, ձեռք բերել հարկ վճարողի հաշվառման համար։

Պատվեր կատարելուց հետո գեներացնել  էլեկտրոնային ՀԴՄ կտրոն և այն տրամադրել պատվիրատուին՝ իր նախընտրած առցանց եղանակներից (էլեկտրոնային փոստ, Viber, WhatsApp հավելվածներ) որևէ մեկով։

Մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ՝ հենց նույն համակարգի միջոցով (հայտարարությունը հնարավոր է ներկայացնել և՛ մոբայլ, և՛ վեբ տարբերակով), էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել ուղևորափոխադրումների իրականացման գործունեության վերաբերյալ հայտարարություն և նույն ժամկետում՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ, վճարել պետական տուրքը։

Տաքսի սերվիս

Այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը («տաքսի սերվիսներ»), որոնք տաքսի ծառայություն մատուցում են իրենց ընկերության միջոցով՝ չմիանալով GG, Yandex, Utaxi կամ նմանատիպ այլ հարթակների, պետք է կատարեն հետևյալ քայլերը․

Միանալ ՊԵԿ-ի էլեկտրոնային համակարգին,  գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն և պատվիրատուին տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն՝ յուրաքանչյուր ընկերություն իր ՀՎՀՀ-ով։

Մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով` Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով, հարկային մարմին ներկայացնել ուղևորափոխադրումների իրականացման գործունեության վերաբերյալ հայտարարություն և նույն ժամկետում՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ, վճարել պետական տուրքը։

Հիշեցնենք, որ «տաքսի սերվիսում» աշխատող վարորդն անձնապես որևէ պարտավորություն չի ունենում։

Պետական տուրքի նոր դրույքաչափեր

Պետական տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքից և դրույքաչափերը տարբեր են կանխիկ և անկանխիկ եղանակով վճարելու դեպքում։

Կանխիկ դրամով վճարումների դեպքում պետական տուրքը սահմանվել է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝

2 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից,

3․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից,

5 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից․

Անկանխիկ դրամով վճարումների դեպքում յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝

1․5 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից,

2․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից,

4 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից։

Օրինակ 1․ 1000 դրամ արժեքով պատվերի դեպքում պետական տուրքը 2024 թվականի սեպտեմբերի 1-ից կկազմի 20 դրամ, եթե պատվիրատուն վճարի կանխիկ (1000 դրամի 2 տոկոսի չափով), իսկ անկանխիկ վճարման դեպքում՝ տուրքը կկազմի 15 դրամ (1000 դրամի 1.5 տոկոսի չափով)։ Այս օրինակով ինքնաշխատ հաշվարկվում է ամսվա ընթացքում կատարված բոլոր պատվերների պետական տուրքի հանրագումարը։

Օրինակ 2․ սեպտեմբերի 1-ից մատուցել տաքսի ծառայություն մատուցելու դեպքում հայտարարությունը հարկային մարմին պետք է ներկայացնել մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ և նույն ժամկետում վճարել նաև պետական տուրքը։

Կարևոր է իմանալ

Պատվիրատուին էլեկտրոնային ՀԴՄ կտրոն տրամադրելու համար առանձին հսկիչ դրամարկղային մեքենա գնելու կարիք չկա․ ՀԴՄ կտրոնը լինելու է էլեկտրոնային և գեներացվելու է՝ ՊԵԿ-ին միացած համակարգի միջոցով։ Իսկ GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներով կատարված պատվերների դեպքում՝ էլեկտրոնային ՀԴՄ կտրոն գեներացվելու է ավտոմատ և հաճախորդին տրամադրվելու հավելվածների միջոցով»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan