««Վրացական երազանքը» մտադիր է ուղղափառությունը պետական կրոն հռչակել». վրացական հեռուստաալիք
Դիտել նաև
Ի՞նչ է նշանակում ԵՄ-ի կողմից ընդունված բանաձևը Վրաստանի վերաբերյալ
Հայաստան-Վրաստան սահմանին 220 հայկական բեռնատար կա կուտակված
Արևմուտքը խոստովանում է, որ ընտրություններից առաջ վրացական ընդդիմությունը թույլ է, բայց չի ճանաչելու իշխանության հաղթանակը
ԱՄՆ-ն բաց պատերազմ է սկսել Իվանիշվիլու դեմ, իսկ վերջինս Սաակաշվիլուն համեմատում է Հիտլերի հետ
Վրաստանում ընտրություններից երկու ամիս առաջ կրկին խոսվում է պետական հեղաշրջման վտանգի մասին
Վրացական ընդդիմադիր Formula TV հեռուստաալիքը հայտնում է, որ իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ծրագրում է ուղղափառությունը պետական կրոն հռչակել։
Հեռուստաալիքի աղբյուրները պնդում են, որ գաղափարին դեմ է Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը՝ պատճառաբանելով, որ դրա անհրաժեշտությունը չկա, և նման քայլի պատմական պահը դեռ չի եկել։
Իշխանությունը պաշտոնական հայտարարություն չի արել, սակայն «Վրացական երազանքում» բացահայտ խոսում են, որ նպատակ ունեն «պաշտպանելու Վրաստանի ինքնությունն ու ազգային արժեքները», իսկ կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին ասել է, որ մոտ ապագայում հասարակությունը կտեղեկացվի «Վրաստանի և քրիստոնեական հավատքի համար էքզիստենցիալ կարևորության շատ կարևոր հարցի մասին», նշում է հեռուստաալիքը։