Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները կքննարկեն Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը. ԶԼՄ
Դիտել նաև
Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են
Ադրբեջանը Նախիջևանում հրետանու և անօդաչուների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրել
Ադրբեջանը հերթական պահանջն է առաջ քաշում
Թշնամին ապատեղեկատվություն է տարածել
Թուրքիան և Ադրբեջանը կմեկնարկեն համատեղ ռազմարդյունաբերական ծրագրեր
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 27-ին մեկօրյա այցով կմեկնի Անկարա, գրել է Turkish Insider-ը։
Ակնկալվում է, որ Բայրամովի այցը, որը կկայանա արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հրավերով, կնվիրվի երկկողմ հարաբերությունների տարբեր ուղղություններին և տարածաշրջանային հարցերին։
Բացի այդ, կքննարկվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություների կարգավորման գործընթացներին վերաբերող իրադարձությունները։ Կգնահատվեն հարևան տարածաշրջանում, հատկապես Իսրայելում և Պաղեստինում ընթացող իրադարձությունները։