Կոմիտասի շուկան՝ որպես երևանյան կոլորիտի մաս, վերանում է (տեսանյութ) Քվադրոբերները որպես հայ-ռուսական հարաբերությունների հիմնական բովանդակություն Նույնիսկ ՍԴ-ն չի կարող այն մեզանից «խլել»․ Վարդևանյան
11
«Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա. թուրք պաշտոնյա ԱՄՆ-ի ընտրություններից առաջ Ուկրաինայի Իսրայելի և Հայաստանի գործող ղեկավարների մոտ նյարդային շարժումներ են արձանագրվում Ուսուցչին տապալել են գետնին, սեղանը բրդել, մազերից քաշել. Ծնողը մանրամասներ է հրապարակել. Փաշինյանի անձնական սպասարկման փառապանծ ԱԱԾ-ի սխրանքներից Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Եթե ՀՀ-ն հրաժարվի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, դա լեգիտիմ իրավունք է Բաքվի համար գնալ պատերազմի. Վահե Հովհաննիսյան Պահանջում ենք քրգործ հարուցել Փաշինյանի դեմ ցեղասպանության հանցակցության համար. Բագրատ սրբազան Իշխանությունը որևէ քայլ չի արել Արցախի երաշխավորը լինելու պարտավորությունները կատարելու ուղղությամբ․ Սրբազան Ոստիկանությունը դատախազության շենքի մոտ «բերման ենթարկեց» Նիկոլ Փաշինյանի... խրտվիլակը Ակցիայի մասնակիցները Ալիևի ու Փաշինյանի նկարներով մետաղադրամներ նետեցին ոստիկանների ուղղությամբ Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական բաղնիքում․ ո՞վ կհայտնվի Նեսոյի քարաբաղնիսում Պատերազմ Արցախում
Արժե՞ր դրա համար պատվաստվել ՔՊ-ի ներսում չեն կարողանում Արդարադատության նախարար ընտրել․ կռիվ է ընկել Ալեն Սիմոնյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև Բերման են ենթարկել հավաքի ակտիվիստներին Փաշինյանը նոր թափով լծվել է Ավինյանին գահընկեց անելուն. Հրահանգել է ՔՊ-ականներին տակից սաբոտաժ անել «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա. թուրք պաշտոնյա Նիկոլ Փաշինյանը ցանկացած քայլի կարող է գնալ, որպեսզի պահի իր իշխանությունը․ քաղտեխնոլոգ Ի՞նչ է զիջում Ադրբեջանը, եթե կան բանակցություններ. Քրիստինե Վարդանյան Գետնանցումների տակ, բացի այն, որ փնթի ու թափթփված վիճակ է, նաև վտանգավոր է (տեսանյութ) Կոմիտասի շուկան՝ որպես երևանյան կոլորիտի մաս, վերանում է (տեսանյութ) Նիկոլի թվին այսպիսի բաները սովորական են դարձել․ «Կարճ ասած» Քվադրոբերները որպես հայ-ռուսական հարաբերությունների հիմնական բովանդակություն Ադրբեջանը նոր նախագահ կունենա՞, ինչո՞ւ են Հեյդար Ալիևին տանում ամենուր, ի՞նչ հիվանդություն ունի Ալիևի որդին. «Իրական Թուրքիա» ԱՄՆ-ի ընտրություններից առաջ Ուկրաինայի Իսրայելի և Հայաստանի գործող ղեկավարների մոտ նյարդային շարժումներ են արձանագրվում Ահազանգ․ կրկին ոտնահարվում է Ֆիրդուսի բնակիչների իրավունքը (տեսանյութ) Լինելու եմ հակակոռուպցիոն դատարանում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի. Նարեկ Մանթաշյան Հայտնի է, թե ով է բերման ենթարկված ուսուցիչը «Երեխաները կարծել են՝ ահաբեկիչներ են մտել դպրոց․ փախել, թաքնվել են»․ Ռուբեն Մելիքյան Ուսուցչին տապալել են գետնին, սեղանը բրդել, մազերից քաշել. Ծնողը մանրամասներ է հրապարակել. Փաշինյանի անձնական սպասարկման փառապանծ ԱԱԾ-ի սխրանքներից Նույնիսկ ՍԴ-ն չի կարող այն մեզանից «խլել»․ Վարդևանյան ԼՂ-ից տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգով Պատերազմից 4 տարի անց հաստատվել է Հայկ Մանուկյանի ԴՆԹ-ն Կարևոր գործ, որը տապալման շեմին է. Ինչպես պատրաստել հասարակությանը Բաքվում կայանալիք դատերին Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Իշխանությունները անտեսել են պատերազմի վտանգը և բանակում քաոս են հրահրել. Տիգրան Աբրահամյան Թուրքիան հող է նախապատրաստում, իսկ Ալիևը ԱՄՆ-ի ուղղությամբ հոխորտում է. «Փաստ» «Ադրբեջանը փորձում է իր համար «ալիբիներ» ստեղծել»․ Տաթևիկ Հայրապետյան Մոսկվա էր մեկնել, որ ի՞նչ անի. «Փաստ» Երևանի կառավարման ամբողջ պերճանքն ու թշվառությունը (տեսանյութ) Գաղտնի հանդիպում Մոսկվայում և ստվերային գործընթացներ «Բուժառուի մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆարկտից». «Արթկոսմեդ» վիրաբուժական կլինիկայի պարզաբանումը

Կիսաճշմարտությամբ հնարավոր չէ քաղաք կառավարել, Ավինյա՛ն. այլ ճիշտ հակառակ արդյունք կունենանք

Երեկ  Տիգրան Ավինյանը հայտնել է, թե ավտոբուսային գծերը հանրային տրանսպորտի բարեփոխումների կարևորագույն մասն են կազմում,  և առանց այդ գծերի ավելացման՝ Երևանում անհատական մեքենաների քանակի ահագնացող ավելացման առումով որևէ դրական լուծումների չենք կարող գալ։

«Հանրային տրանսպորտի բարեփոխումների հիմնական նպատակն է՝ առաջին հերթին տալ առաջնահերթություն հանրային տրանսպորտին: Սա է լինելու այն տրամաբանությունը, որով Երևան քաղաքը առաջնորդվելու է. տալու է առավելություն, տալու է առանձնացված գծեր, որով որոշակի անհարամարություն է ստեղծելու անհատական մեքենաների համար: Այն քաղաքաները, որոնք այս ճանապարհը սկսել են ճիշտ ժամանակին անցնել, ստացել են բարվոք երթևեկություն, բոլոր այն քաղաքները, որոնք ուշացել են այս ռեֆորմներն իրականացնելու ճանապարհին, այնտեղ խայտառակ իրավիճակ է երթևեկության առումով»,- ասաց Ավինյանը:

«Եթե մենք չկանխենք մեքենաների ավելացման տենդենցը,  եթե հանրային տրանսպորտի համար որոշակի հնարավորություններ չստեղծենք, մի օր մեր տնից դուրս ենք գալու մեր մեքենայով ու կանգնած ենք մնալու բակում,  որովհետև անընդհատ մեքենաների քանակը կաճի»,- եզրափակել է իր միտքը նա։

Առաջին տպավորությամբ, Ավինյանը ճիշտ միտք է արտահայտում. առանց քաղաքային տրանսպորտի համար առանձնացված գծեր ունենալու, լուրջ տրանսպորտային բարեփոխում անցկացնել հնարավոր չէ:

Սակայն իրականությունն այն է, որ դա ճշմարտության մի կողմն է միայն:

Եթե մենք ուզում ենք, որ պատկերավոր ասած՝ մեքենան կարողանանք բակից դուրս հանել, անհրաժեշտ է տրանսպորտային համակարգի ամբողջական բարեփոխում, այլ ոչ թե՝ առանձին վերցված քայլ:

Որպեսզի տրանսպորտը ժամանակին կարողանա արագ տեղ հասնել, իրոք որ անհրաժեշտ է ունենալ առանձնացված գծեր:

Բայց որպեսզի կենտրոնական փողոցները հնարավոր լինի ամբողջովին ազատել ավտոկանգառներից, պիտի քաղաքով մեկ կառուցվեն համապատասխան քանակի մեքենաների առանձնացված կանգառներ:

Բայց դա էլ քիչ է, որպեսզի քաղաքացին որոշի ընտրել տրանսպորտային միջոցը, այլ ոչ թե՝ սեփական մեքենան, տրանսպորտի ուղեվարձը պիտի լինի մատչելի իր համար: Հակառակ պարագայում, քաղաքացին կգերադասի երթևեկել սեփական փոխադրամիջոցով:

Ավինյանի այն միտքը, որ եթե բոլորը երթևեկեն սեփական մեքենաներով, այլընտրանք չէ, ճիշտ է, բայց չի ասում, որ եթե թանկացնում ես տրանսպորտի ուղեվարձը, ապա ակամա խրախուսում ես, որ քաղաքացին հենց իր փոխադրամիջոցից  օգտվի, այլ ոչ թե՝  թանկ տրանսպորտից:

Այդ իսկ պատճառով էլ տրանսպորտի ուղեվարձը գլխավոր խթաններից է, որ քաղաքացին ընտրի տրանսպորտը, այլ ոչ թե՝ սեփական մեքենան:

Գրեթե բոլոր զարգացած երկրներում հենց այս հայեցակարգն է դրված քաղաքի կառավարման հիմքում:

Ինչպես հայտնի է, իշխանությունն առաջարկում է  տրանսպորտային ուղեվարձի թանկացման փաթեթ, որի արդյունքում, Ավինյանի բնորոշմամբ, մարդը կգերադասի օգտվել իր սեփական փոխադրամիջոցից, քան օգտվի  երկուսից   երեք անգամ թանկացած ուղեվարձով  տրանսպորտից:

Ի վերջո, տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը, սեփական փոխադրամիջոցի հետ, կբերի ոչ թե մեքենաների թվի կրճատման, այլ՝ ճիշտ հակառակը: Քանի որ մարդը սեփական շահից է որոշում կայացնելու, թե ինչպես երթևեկի:

Իսկ տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ, տրանսպորտի հատուկ գծերի ավելացումով, Ավինյանն ու քաղաքային իշխանությունները կստանան ոչ թե շնորհակալություն հանրության կողմից, այլ լրացուցիչ քննադատություն, գուցե նաև համեմված հայոյանքներով: Քանի որ այդպես տրանսպորտային բարեփոխում չեն իրականացնում: Այդպես քաղաքը բերում են տրանսպորտային ամբողջական կոլապսի:

Այս հարցում, ճիշտ կաներ Ավինյանը հաշվի առներ «Մայր Հայաստանի»խորհուրդները, տրանսպորտային ուղեվարձի բարեփոխման վերաբերյալ, որն ի դեպ կյանքի են կոչել մի շարք եվրոպական քաղաքաներ ու նաև՝ մեր հարևան Թբիլիսին:

Այդ խորհուրդները հաշվի առնելուց հետո, միգուցե Ավինյանի այս խոսքերը, մեքենաների կրճատման վերաբերյալ կարող են տրամաբանական թվալ: Սակայն երբ դու միաժամանակ անգամներով թանկացնում ես տրանսպորտի ուղեվարձը և հայտարարում, որ ճիշտ կլինի՝  քաղաքացին տրանսպորտից օգտվի, քան իր փոխադրամիջոցից, դու ակամայից դառնում ես նույն քաղաքացու կողմից արդարացի քննադատության թիրախ: Քանզի քո խոսքերը դառնում են ցինիզմի դրսևորում՝ նույն քաղաքացու տեսանկյունից:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan