Հենրիխ Մխիթարյանը հրաժարվե՞լ է հանդիպել Ավինյանին Բորիս Մուրազին Կարեն Անդրեասյանին Գրիգոր Մինասյանի լուսանկարն է նվիրել Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ
8
«Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը». Հրայր Թովմասյան Ռուսաստանը փրկություն և վերածնունդ է դարձել եզդի ժողովրդի համար․ Բորիս Մուրազիի հոդվածն «Anna-News»-ում Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական Լավրով. «Առաջարկվում է հաստատել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ Լաչինը» «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները այցելել են Ինֆորմատիկայի քոլեջ ՝ դանակահարության դեպքով (տեսանյութ) Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. հայտարարվել է բարդության «թիվ 3» կանչ Ինչպիսին է իրավիճակ դեպքի վայրում. ուղիղ Ինչո՞ւ են ադրբեջանցիները ծաղրում Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» գաղափարը Իսրայել-«Հըզբոլլահի» հակամարտությունից շահում է Թուրքիան. նշում են թուրք փորձագետները Չորեքշաբթի`ժամը 12:00-ին, բոլորիդ սպասելու եմ Դատախազության մոտ. Բագրատ սրբազան Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Հենրիխ Մխիթարյանը հրաժարվե՞լ է հանդիպել Ավինյանին ՔԿ-ն մանրամասներ է հայտնում դպրոցում 15-ամյա երեխայի մահվան դեպքից Դոն Պիպոն Մոսկվայում ցուցահանդես է բացել. «Փաստ» ՔՊ-ն ծառերն էլ հետն է ասֆալտապատում (տեսանյութ) «Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը». Հրայր Թովմասյան Ռուսաստանը փրկություն և վերածնունդ է դարձել եզդի ժողովրդի համար․ Բորիս Մուրազիի հոդվածն «Anna-News»-ում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ն չի միացել երկու հայտարարության Ո՞վ կտուժի դիվանագիտական հերթական շպագատից․ «Կարճ ասած» Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական Գործերը լավ չեն «Դոմուս»-ում վերահսկողական գործառույթներ դեռևս չեն իրականացվել. խանութում հակահրդեհային համակարգ չի եղել Լավրով. «Առաջարկվում է հաստատել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ Լաչինը» Զախարովա. Արևմուտքը փորձում է քաոս ստեղծել Անդրկովկասում Արդարադատության նախարարը հրաժարական է տվել, հետո կարող է հեռանալ Անդրեասյան Կարենը. Դավիթ Հարությունյան Բորիս Մուրազին Կարեն Անդրեասյանին Գրիգոր Մինասյանի լուսանկարն է նվիրել Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ «Դոմուս»-ում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ խոսնակ Դպրոցում 15-ամյա երեխան հանկարծամահ է եղել «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները այցելել են Ինֆորմատիկայի քոլեջ ՝ դանակահարության դեպքով (տեսանյութ) Աշխատանքային հերթական շաբաթն սկսվել է քաղաքացու դժգոհություններով (տեսանյութ) Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. հայտարարվել է բարդության «թիվ 3» կանչ Ինչպիսին է իրավիճակ դեպքի վայրում. ուղիղ «Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև փոխգործակցության ակտիվացում». Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողն Ագարակից էր. ընտանիքի ավագ զավակն էր Դուստրը պնդում է՝ մայրը մահացել է բժիշկների մեղավորությամբ Ինչո՞ւ են ադրբեջանցիները ծաղրում Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» գաղափարը Իսրայել-«Հըզբոլլահի» հակամարտությունից շահում է Թուրքիան. նշում են թուրք փորձագետները Այս իշխանությունը տանում է խոշոր պատերազմի, որը տեղի է ունենալու մեր տարածքում՝ մեր քաղաքների ու գյուղերի ռմբակոծմամբ. Վահե Հովհաննիսյան Երևանի մետրոպոլիտենում մինչև ամսվա վերջ ժետոնը լրիվ կվերանա Հերի՛ք է քննարկեք՝ նախկինները, սրանք-նրանք, դա հորինել են թուրքերը. օփիումային պատերազմ է, որ քննարկեք ամեն ինչ, բացի իրական 3 սպառնալիքներից` Թուրքիա, Ադրբեջան, Հայաստանի դե ֆակտո իշխանություն. Վարուժան Գեղամյան Միրզոյանը մեկնել է Մոսկվա

Ոչ միայն Արևմուտքն է հետաքրքրված կովկասյան լոգիստիկ երթուղիներով, այլ նաև Չինաստանը. Արեշև (տեսանյութ)

Իրավիճակը Հարավային Կովկասում մոտ ապագայում կտեղափոխվի ամերիկա-չինական դիմակայության հարթություն։ Sputnik-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ, «Քաղաքական մշակույթի հիմնադրամի» փորձագետ Անդրեյ Արեշևը:

«Կովկասում խճճված իրավիճակ է։ Ըստ իս, ավելի ու ավելի շատ այն կտեղափոխվի ամերիկա-չինական դիմակայության հարթություն։ Թեև, իրենց մրցակցության առումով առայժմ Կովկասը համարվում էր ծայրամասային՝ ոչ հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նման, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ այնտեղ, որտեղ չինացիները գծագրում են իրենց Եվրասիական հաղորդակցման ուղիները, ամերիկացիները, այս կամ այն կերպ, անընդհատ երևում են: Մենք դա տեսել ենք Վրաստանում, այնտեղ ուղղակի ցուցումներ են եղել»,-ընդգծեց քաղաքագետը։

Վերջին շրջանում արտաքին խաղացողների և մասնավորապես Արևմուտքի կողմից տարածաշրջանի նկատմամբ աճել է աշխարհաքաղաքական հետաքրքրությունը։ Արեշևն ասում է, Արևմուտքը «սիրախաղ» է անում Հայաստանի հետ և առաջ մղում սեփական շահերը՝ օգտագործելով իր հնարավորությունները Երևանում: Իր հերթին Հայաստանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն առաջին հերթին ուղղված է արևմտյան լսարանին: Փորձագետը նկատում է, որ Հայաստանի ներկայացված հեռանկարային հնարավորությունները դեռ պետք է իրագործվեն։

«Խնդիրն այն է, որ այդ կոմունիկացիաները հիմնականում չկան կամ գտնվում են «սաղմնավորման» վիճակում։ Դա վերաբերում է և՛ երկաթուղիների որոշակի հատվածներին, և՛ մասամբ ավտոճանապարհներին, և՛ այլ ուղեկամուրջներին և տարբեր տեսակի կոմունիկացիոն ենթակառուցվածքներին, որոնք կարող էին հետաքրքրություն ներկայացնել հնարավոր տրանզիտերների համար»,-նշել է նա։

Վերադառնալով ամերիկա-չինական շահերի բախման թեմային՝ Արեշևը նշել է, որ տարածաշրջանում ձևավորվող նոր կոմունիկացիոն ենթակառուցվածքների վրա ազդելու ամերիկյան փորձերը կապված են Չինաստանի տնտեսական գործունեությունը դժվարացնելու մտադրության հետ:

Նա մատնանշել է այն հանգամանքը, որ ՉԺՀ-ն վերջին շրջանում լրջորեն ակտիվացել է Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Վրաստանում, Ադրբեջանում: Ի մասնավորի, ռազմավարական հռչակագիրը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ստորագրել են Չինաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Սի Ծինփինը և Իլհամ Ալիևը: Չինաստանը ենթադրում է Կովկասյան լոգիստիկ երթուղիների օգտագործում դեպի «Անակլիա» նավահանգիստ՝ շրջանցելով ՌԴ տարածքը, ինչը, փորձագետի կարծիքով, կապված է Ուկրաինայում արդեն երրորդ տարին շարունակվող իրավիճակի հետ:

https://vk.com/video-211631710_456245094

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan