Ադրբեջանցիները գալիս են Հայաստան Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի հուշարձանն եմ կառուցելու, քանդակագործները թող դիմեն ինձ․ Բորիս Մուրազի (տեսանյութ) Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ-ի 25 մլրդը հետ բերեք, ամեն շենքի տակ մի հատ մանկապարտեզ բացեք․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)
24
Սամվել Կարապետյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են առավել խիստ պայմաններով «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Ընդդիմադիրներին բռնելու համար խելքներդ ձերը չի, բայց Գևորգ Ստեփանյանի մեքենան այրողի պատվիրատուին չեք գտնում․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն է նախորդ իշխանության կողմից բանտից հանվել, ֆինանսավորվել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) QR կոդերը հանվելու են, որ գնեք փաթեթներ, տուգանվելու որոշում չկա, մի՛ վճարեք. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Քաղաքապետարանից Ամիրյան փողոց մարդիկ 40 րոպեում են հասնում․ ավտոբուսի «ֆանտաստիկ» գծեր եք գծել․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Երևանի ավագանու նիստն է․ 25 հարցից 3-ն է զեկուցվող (ուղիղ) Թևանյանը Ռուսաստանում ներկայացնում է Հայաստանի նոր կերպարը. քաղաքագետ (տեսանյութ) CNN. Իսրայելը համաձայնել է հրադադարին, Արաղչի. Իրանը կդադարեցնի պատասխան գործողությունները, եթե Իսրայելը դադարեցնի իր անօրինական ագրեսիան Իրանը գործողություն է սկսել Կատարում գտնվող ամերիկյան «Ալ Ուդեյդ» բազայի դեմ Իրանն առնվազն վեց հրթիռ է արձակել Քաթարում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է Եվրոպայի խորհուրդն անկարող ազդել Ադրբեջանում շարունակվող ամոթալի դատավարությունների վրա. Արմեն Գևորգյան Իշխանությունը հրահանգել է անջատել Հյուսիսային պողոտայում Սամվել Կարապետյանի լուսանկարով էկրանները Սամվել Կարապետյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են առավել խիստ պայմաններով «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Ադրբեջանցիները գալիս են Հայաստան Թշնամու գիրքը սեղմում են կրծքին, գլուխ խոնարհում, իսկ հայերի վրա մատ են թափ տալիս․ Աննա Ավետիսյան (տեսանյութ) Ընդդիմադիրներին բռնելու համար խելքներդ ձերը չի, բայց Գևորգ Ստեփանյանի մեքենան այրողի պատվիրատուին չեք գտնում․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) «Ոչ ոք ի զորու չէ խանգարել քեզ, պարո՛ն, իրացնելու խայտառակ լինելու քո «սահմանադրական իրավունքը»․ Արշակ Սրբազան Ահազանգ. Փակվելու են Շիրակի Զորակերտ, Ծաղկուտ, Գառնառիճ, Շաղիկ սահմանամերձ բնակավայրերի դպրոցները Կարապետյանը կկարողանա դառնալ հայ ժողովրդի առաջնորդը․ Զատուլին Արևմուտքն ու Ուկրաինան խնդրում, աղաչում են անհապաղ հրադադար. Լավրով Սամվել Կարապետյանի աջակցությամբ ստեղծված փաստաբանական թիմը անվճար կաջակցի ապօրինի հետապնդման ենթարկվածներին Շենքը փլվում է․ ավագանու անդամ Աննա Ավետիսյանն այցելել է վթարային շենքի բնակիչներին (տեսանյութ) Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի հուշարձանն եմ կառուցելու, քանդակագործները թող դիմեն ինձ․ Բորիս Մուրազի (տեսանյութ) «Թքել-կպցնել»-ն արժի 367 մլն դրամ․ Արթուր Չախոյան Նիկոլ Փաշինյանն է նախորդ իշխանության կողմից բանտից հանվել, ֆինանսավորվել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ-ի 25 մլրդը հետ բերեք, ամեն շենքի տակ մի հատ մանկապարտեզ բացեք․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) QR կոդերը հանվելու են, որ գնեք փաթեթներ, տուգանվելու որոշում չկա, մի՛ վճարեք. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Իշխանությունը հենց վաղը կզբաղվի «Տաշիր գրուպ»-ի հիմնարկների ռեկետով․ աղբյուր Արցախցու տուն-տեղը հանձնել եք, հիմա ասում եք՝ արցախցու մատից փուշ ենք հանում․ Արմեն Քոչարյան (տեսանյութ) Մոտ 2 տարի անց դատախզությունը ստիպված հաստատեց, որ Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել․ փաստաբան Սա պոպուլիզմ է և դեմագոգիա․ Արմենակ Դանիելյան. Տեսանյութ «Կթրվելուց» սթրվել մեկ ստեղնի վրիպում է Պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Չկամ Այնտեղ» Արդյո՞ք ԱՄՆ–ն օգտագործել է Թուրքիայի օդային տարածքը Իրանին հարվածելու համար Մահացել է Գուժ Մանուկյանը Ինչու չի ջրվում Դավթաշենի նորոգված այգին. ո՞վ է կերել փողերը Քաղաքապետարանից Ամիրյան փողոց մարդիկ 40 րոպեում են հասնում․ ավտոբուսի «ֆանտաստիկ» գծեր եք գծել․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Մի հատ պատուհանից դուրս նայեք, սա՛ է ձեր իրականացրած ծրագիրը․ մեքենաները խցանման մեջ կանգնած են․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Վաշինգտոն չկա՛, Վաշինգտոնը Իսրայելի մասնաճյուղն է. Արթուր Խաչիկյան «Իրավունք». ՔՊ-ում մեկնարկել է «լավ տղերքի որսը»

Պուտինի այցը Բաքու․ Փաշինյանի հակառուսականության գինը Արցախն ու Հայաստանն են (մենք նոր պատերազմի նախաշեմին ենք)

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է. «Բաքուն ամեն ինչ անում է, որպեսզի զարգացնի հարաբերությունները Մոսկվայի հետ։ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցն Ադրբեջան դրա վառ ապացույցներից է։
Այս ամենի ֆոնին Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի փչացնի Երևանի ու Մոսկվայի հարաբերությունները։ Նա հսկայական արդյունքներ է գրանցել այդ գործում։
Պուտինն ու Ալիևը համաձայնագրեր են կնքում, իսկ Փաշինյանը «դուխով» լեզվակռվի մեջ է մտնում Ռուսաստանի հետ
։
Բանականություն ունեցող որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ի՞նչ է շահում Հայաստանը Արևմուտքի թելադրմամբ Ռուսաստանի հետ հարաբերությունների թշնամացումից։
2018–ից սկսած Փաշինյանը որդեգրել է հակառուսական գիծը։ Սկսեց ՀԱՊԿ քարտուղար Խաչատուրովին ձերբակալելով, վերջացրեց Ռուսաստանի հետ դիվանագիտական պատերազմով։ Մենք այս ընթացքում միայն կորուստներ ենք ունեցել և սրան վերջ չի լինելու, քանի դեռ ՀՀ վարչապետի աթոռին Փաշինյանն է նստած։ Իսկ «հպարտները» ծափ են տալիս, թե բա՝ տեսե՛ք, թե ինչ «դուխով» վարչապետ ունենք, Պուտինի հետ թարսվում է։ Ու այդպես «դուխով» Նիկոլը հազարավորներին հանձնեց հողին, Արցախի հողը հանձնեց թշնամուն, հիմա էլ անցել է Հայաստանի հողերին։
Ադրբեջանը նախորդ դարի 90–ականներին, Վրաստանը և Ուկրաինան համապատասխանաբար 2008–ին ու 2014–ից սկսած կրկին կորուստներ են ունեցել Ռուսաստանի հետ թշնամանալուց հետո։ Ադրբեջանն ու Վրաստանը դասեր են քաղել ու շահում են, իսկ Ուկրաինան թնդանոթի մսի դեր է կատարում Արևմուտքի ձեռքում և արնաքամ է լինում։
Հայաստանի իշխանությունը, ի տարբերություն Էլչիբեյի, 90–ականներին Ռուսաստանի հետ հարաբերությունները ճիշտ կառուցեց և շահեց։
Հիմա երբ Փաշինյանը «հերոսաբար» մեզ թշնամացնում է Ռուսաստանի հետ, դա ներկայացնելով որպես ինքնիշխանության մակարդակի բարձրացում, դժվա՞ր է կռահել, թե ինչ ենք ստանալու։
Փաշինյանն իր դրսի տերերի թելադրանքով ու սեփական շահերից ելնելով Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս ու հիմա բողոքում է, որ 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության կետերից շատերը չեն գործում։ Իրականությունն այն է, որ նոյեմբերի 9–ի հայտարարությունը Փաշինյա՛նն է պատռել 2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում՝ Արցախը դավաճանաբար հանձնելով Ադրբեջանին։
Հանուն ռուսական խաղաղապահներին Արցախից հեռացնելու գաղափարի կյանքի կոչման՝ Արևմուտքը Նիկոլի ձեռքերով զոհաբերեց Արցախն ու Ադրբեջանին հնարավորություն տվեց հայերի էթնիկ զտում իրականացնել։
Հիմա Ալիևը նույն բանն է անում, ինչ 44–օրյա պատերազմից առաջ։ Նիկոլն էլ։ Երկուսի գործողություններն էլ ուղղված են առաջիկա հակահայկական ագրեսիայի համար պարարտ հող ու լեգիտիմություն ապահովելուն։ Այս անգամ թիրախում «Զանգեզուրի միջանցքն» է, որը Նիկոլը կռվախնձոր է դարձրել՝ այն համաձայնելով հանձնել Արևմուտքին։
Բաքուն երկու լարի վրա է խաղում՝ հակառուսական որևէ քայլերի չգնալով։ Հակառուսականությունը թողնվել է Նիկոլի վրա։ Արդյունքում՝ Բաքվին աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները աջակցում են, Հայաստանին՝ ոչ։ Նիկոլին մնացել է հանրային զգոնությունն այս պայմաններում բթացնելը, հանրության թերուս հատվածին «խաղաղության խաչմերուկով» մոլորեցնելը՝ հեծանիվ քշելու և լոբի մաքրելու օգնությամբ։
Գալիք աղետը կանխելու միակ տարբերակն ամբողջական իշխանափոխությունն է։
Մինչև այդ բոլոր այն ուժերը, որոնք ներկայանում են որպես ընդդիմություն պետք է հստակ տեսակետ արտահայտեն հայ–ռուսական և հայ–իրանական հարաբերությունների, հայ–ադրբեջանական հարաբերություններում ռուսական դերակատարման մասերով։ Այն լղոզվածությունը, որը նկատվում է ընդդիմադիր դաշտի մի մեծ հատվածում, նիկոլությունից գրեթե չի տարբերվում։

«Մայր Հայաստանը» արմատական ընդդիմություն է Փաշինյանին և չի ընդունում ընդդիմադիր դաշտում գործող լղոզված միավորներին։ Մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք կանգնած, «նեյնիմների» և խաղիկների ժամանակ չկա»։
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan