Հայաստանը դարձել է Թուրքիայի վասալը․ Ստևան Գայիչ (տեսանյութ) Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձավ 32․ Հրանտ Բագրատյան Ո՞րն է Սամվել Կարապետյանի նոր կուսակցության վերջնական նպատակը
16
Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել Դատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը Թուրքական կապիտալը իրենց համար է աշխատում. իսկ հայկական կապիտալը մեր դեմ. ովքեր են միլիարդների տերերը Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի մեկնարկը տրված է Ինչքան էլ Ավինյանը փորձեց թաքցնի, մեկ է՝ 3 մլրդ թերհավաքագրում է եղել․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) ՔՊ-ի ու անձամբ Ավինյանի հասցրած վնասը Երևանի բյուջեին վեց ամսում կազմել է 5 մլրդ դրամ կամ 12.5 միլիոն դոլար Սրիկաները մշտաժպիտ են լինում Ընդդիմադիր բոլոր ուժերի միակ թիրախը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը․ մնացածը բանսարկություն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շուտով հաջողությամբ կկարգավորվի․ Թրամփ Ծաղկեգործները ծաղիկներով փակել են Էջմիածին - Երևան մայրուղին Պատերազմ Արցախում
Կրիտիկական պահերին ՀՀ-ն աջակցություն չի ստանա ԵՄ-ից. Վլադիմիր Սերգիենկո (տեսանյութ) Իշխանությունը Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցությունների համատեքստում նվերի տեսքով հերթական զիջումն է նախատեսել Հայաստանը դարձել է Թուրքիայի վասալը․ Ստևան Գայիչ (տեսանյութ) Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել Դատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը Սամվել Կարապետյանի դեմ արշավին դեմ է Անդրանիկ Քոչարյանը Աշոտ Ղազարյանի որդին Կառավարությունում պաշտոն ունի Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին. Ամիրբեկով Դիանա Գասպարյանը չի բացառել, որ անգամ իրեն կալանքի տանեն Սրանք դեռ միայն ծաղիկներն են․ սպասվում է ավելի տխուր պատկեր․ «Կարճ ասած» Թուրքական կապիտալը իրենց համար է աշխատում. իսկ հայկական կապիտալը մեր դեմ. ովքեր են միլիարդների տերերը Պետական պաշտոնյայի հետ հանդիպումից հասկացա՝ «եղունգ ունեք, գլուխներդ քորեք». ծաղկաբույծ Թրամփը գտնվում է շարունակվող հակամարտությանն աջակցող կողմերի ճնշման տակ․ Լավրով Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձավ 32․ Հրանտ Բագրատյան Ո՞րն է Սամվել Կարապետյանի նոր կուսակցության վերջնական նպատակը Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի մեկնարկը տրված է ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար Ինչքան էլ Ավինյանը փորձեց թաքցնի, մեկ է՝ 3 մլրդ թերհավաքագրում է եղել․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սրանց կռիվը ոչ թե «միջանցք» չտալու համար է, այլ՝ միջանցքի վրա Ռուսաստանին չկանգնեցնելու․ Արա Պողոսյան Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձավ 32․ Հրանտ Բագրատյան «Սա հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանը»․ Վարդան Օսկանյան Դիանա Գասպարյանին մեղադրանք է ներկայացվել Հերթը նորից հասավ ծաղիկ մշակողներին․ Թադևոս Ավետիսյան Սամվել Կարապետյանը կալանավորված է բացառապես քաղաքական հետապնդման նպատակով․ Վարդևանյան Աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. Վարդան Ոսկանյան Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը Հարուցվել են բողոքներ 3 դատական ատյաններում․ մանրամասներ Լիանա Հարությունյանի և նրա 8 ամսեկան երեխայի գործից Թուրքիայում ԱՄՆ դեսպանն իսկապես ասել է այն, ինչի մասին պայմանավորվում են․ Զատուլին «ՀՀ-ում ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է Մեղրիում՝ 2011թ-ին». Գագիկ Սուրենյան

«Նման մարդկանց անգամ աշխարհի ամենահետամնաց ցեղերը չէին հանդուրժի». «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը 44-օրյա պատերազմում զոհված կամավորական Արման Օհանջանյանի մայրն է` Ելիզավետա Օհանջանյան-Բուդաղյանը:

- Երկրում ամենուր խառնաշփոթ է, նոր տարածքներ հանձնելու մասին է խոսվում, Ադրբեջանը պահանջում է մեր Սահմանադրությունը փոխել, Մինսկի խմբի ֆորմատը փակել, հայ ռազմագերիներն Ադրբեջանում խոշտանգվում են, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր կինը տարբեր տեսանյութեր են նկարում` հեծանիվ, լոբի, տոլմա, կատակներ: Նրանց այս վարքագծին ի՞նչ գնահատական կտաք:

- Այդպես անում են մեզ բոլորիս շեղելու համար: Մարդկանց կարևոր հարցերից շեղում են: Ինձ նման մարդիկ, այդ ամենը տեսնելով, նյարդայնանում են, շատերը սկսում են վերլուծել` մոռանալով, թե ինչ է կատարվում մեր շուրջը, ինչ վտանգներ են մեզ սպառնում: Սրանք ամեն ինչ մտածված են անում: Մեր հանրությունը համացանցը` Ֆեյսբուքը, պայքարի հարթակ է դարձրել, մտածում են` նման բաներ անելով ինչ-որ բանի են հասնում, շատերն էլ այս իշխանության դեմ միայն Ֆեյսբուքում են պայքարում, կարծում են, որ գրառում անելով կարող են հայրենիքը փրկել սրանցից: Ես շատ եմ նյարդայնանում` տեսնելով այս վիճակը: Մի կողմից իշխանությունների այդ վարքագիծը, մյուսների անտարբերությունը, դատարկ խոսքեր, որոնց տակ ոչինչ չկա: Ես էլ կարող եմ ամպագոռգոռ կոչեր անել, բայց եթե մեջը բան չկա, ո՞րն է նպատակը: Գիտեք, որ ես պայքարի առաջին օրվանից դրսում եմ եղել, հիմա էլ եմ պայքարում, բայց իմ պայքարը միայն Ֆեյսբուքում չէ, պետք է դուրս գալ և իրոք պայքարել, անիմաստ բաներով չենք հաղթի: Ես գիտեմ մարդկանց, ովքեր պայքարի պահին ընդհատակ են անցնում, ես այդ մարդկանց շարքերում չեմ: Եթե ոչ մի բան չեն կարողանում անել, ավելի լավ է` ոչ խոսեն, ոչ գրեն, ոչ էլ ինչ-որ հույսեր տան, օրինակ, ես այդպես եմ վարվում, եթե ինչ-որ բանում վստահ չեմ: Ի վերջո ինձ նման պայքարող մարդիկ շատ չեն մեր հանրության մեջ:

- Բայց մայիսի 9-ին հարյուր հազարին մոտ մարդ էր դուրս եկել` Բագրատ սրբազանին դիմավորելու, հրապարակը լցվել էր, մարդիկ հույսեր էին կապում:

- Իհարկե, էլի դուրս կգանք, ես կոտրված եմ, բայց չեմ ուզում լիարժեք հիասթափվել, որովհետև հենց այդ կոտրվածությունն ինձ առողջական խնդիրների առաջ կանգնեցրեց: Այսպես չի մնալու, երկրագունդը կլոր է, անվերջ շարժման մեջ, ամեն ինչ փոխվում է: Այս իրավիճակը երկար չի շարունակվելու, չգիտեմ, թե հետո ինչ է լինելու, բայց որ այսպես չի մնալու, համոզված եմ: Ուզում է` Նիկոլը հեծանիվ քշի, ուզում է մերկ` կրծքերը դուրս հանած հեծանիվ քշի, միևնույն է` ինքը ոչնչով ինձ նման պայքարող մարդկանց չի զարմացնելու, չի շեղելու և չի կոտրելու, առնվազն զզվանք է առաջացնում, ուրիշ ոչ մի բան: Սա երկրի առաջին դեմքի պահվածք չէ, կնոջն էլ չեմ կարողանում ասել առաջին տիկին, բայց նա է առաջին տիկինը, ի վերջո, ո՞նց է իրեն նման պահվածք թույլ տալիս: Նրանք իսկական ծաղրանք են մեր երկրի համար, նման մարդկանց անգամ աշխարհի ամենահետամնաց ցեղերը չէին հանդուրժի, ինչպե՞ս է քիչ թե շատ զարգացած Հայաստանը հանդուրժում: Նման ծաղրածուներ չկան աշխարհի ոչ մի երկրում: Վատ ղեկավարներ շատ կան, բայց որ այսպիսին լինեն, չէ, չկա նման բան: Սրանց անգամ հետամնաց երկրներում չէին հանդուրժի, ճակատից կխփեին կամ փայտով կսպանեին, բայց հաստատ չէին հանդուրժի: Փոխանակ սահմանների մասին մտածեն, դիվանագիտությունն ուժեղացնեն, զբաղվում են իրենց անիմաստ առօրյան նկարահանելով: Իմ առօրյան ավելի հարուստ է, քան իրենցը, ես ավելի կարևոր հարցերով եմ զբաղվում, քան նրանք, ես ծնող եմ, հերոսի մայր, տվել եմ իմ զավակին, ցավոք, հայրենիքս էլ հետը ու այսօր դատարկաձեռն նստած եմ, բայց, մեկ է` չեմ կոտրվում, թոռնիկ ունեմ, որը տղայիս կրկնօրինակն է, ով վաղը երբ մեծանա, իր հոր նման կամավորագրվելու է և կռիվ է տալու իր երկրի համար:

- Սեպտեմբերից երբ նորից պայքար սկսվի, մասնակցելո՞ւ եք:

- Ես իրավունք չունեմ չհավատալու, որովհետև իմ ապրելը կդառնա անիմաստ: Չեմ ասի` հույսեր ունեմ, բայց չեմ էլ ասի, որ չունեմ ոչ մի հույս, սպասում եմ ինչ-որ լավ բանի: Մի անասուն կար, ասում էր` ավելի լավ է Նիկոլը մնա, թեկուզ մեր ու մանուկ մորթվենք... եթե հույսը կորցնենք, այդպես էլ լինելու է: Օրեր առաջ մի տեսանյութ էի նայում, մրցույթ էր, կոչվում էր` «Մարտեր առանց կանոնի»: Փոքր տղաներ էին մասնակցում, կար մի հայ և թուրք, թուրքը հային ողջունելու փոխարեն վիզը կտրելու ժեստ է ցույց տալիս, հայ տղան, ի պատասխան թուրքին, էնպես է հրում դրան, որ թուրքն ընկնում է: Այ, այդ տեսակն ինձ հույս է տալիս:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan