Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն 2026թ․ ընտրությունները կարող են վերջինը լինել. մարդկանց որսում, «լցնում են» բանտերը․ Սուքիասյան (տեսանյութ)
24
Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են Մի քանի փակագծեր բացեմ՝ ինչպես է Փաշինյանը իշխանազրկվելու՝ մինչև 2026թ․-ը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իրավական «ապտակ» Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությանը. Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը Որտե՞ղ պարտվեց Փաշինյանը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․ Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ Փաշինյանը հենց այս պահին որոշեց սրել հարաբերությունները եկեղեցու հետ և ո՞րն է նրա գլխավոր նպատակը Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից «Դատարանը դատի՜». Բագրատ Սրբազանի փաստաբանը խոստանում է նոր հայցեր՝ նախարարի, պատգամավորի, «պեչատով զրպարտիչ»-ների դեմ հայցերից հետո ՔՊ ու «Հանրապետություն» կոալիցիոն թալանչիների հերթական «արարը» Պատերազմ Արցախում
18+․ Օգտատերերի արձագանքը՝ Փաշինյանի ամուսնական կյանքի գաղտնիքներին Տնտեսության մեջ 5-րդ շարասյունը․ «Կարճ ասած» Սա ազդանշան է, որ Հայաստանի տարածքը կդառնա Ադրբեջանի տարածք. Ալեքսանդր Սեմչենկո Սիրիան պաշտոնապես օգնություն է խնդրել Թուրքիայից ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ Անահիտ Ավանեսյանը զրպարտիչներով համալրված լիգա է հավաքագրում Բագրատ Սրբազանի դեմ խմբային հայց ներկայացնելու համար Սա 2018-ը չի, եկեղեցին էլ նախկին իշխանությունը չի, չի ստացվելու․ Արսեն Բաբայան Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Ուշադրություն դարձրեք գերագույն շայթանի սահմանած չափանիշներին. Մելիքյան Միքայել Սրբազանի գործով նախաքննությունն ավարտվել է Ովքեր են գրոհելու Մայր Աթոռը Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան` ՀԷՑ-ում իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար Առաջարկում եմ օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը. Նարեկ Կարապետյանը՝ ՀՀ կառավարությանը Խորապես մտահոգված ենք Մայր Աթոռ ներխուժման և բարձրաստիճան հոգևորականների կալանավորման կապակցությամբ․ հայտարարություն Ի՞նչ կարող է լինել, եթե Հայաստանը չկատարի միջազգային արբիտրաժի որոշումը՝ ՀԷՑ-ի մասով ՀԾԿՀ-ն հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են «ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան «Կառավարությունը կռուտիտի նոր ռեկորդ է սահմանել». Ոսկան Սարգսյան ՔԿՀ-ում պատարագ կմատուցվի ՀՀ ՊՆ 4 ծառայող է վիրավորվել Լեւոն Տեր-Պետրոսյան. Լավատեսական ահազանգ Մի քանի փակագծեր բացեմ՝ ինչպես է Փաշինյանը իշխանազրկվելու՝ մինչև 2026թ․-ը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) 2026թ․ ընտրությունները կարող են վերջինը լինել. մարդկանց որսում, «լցնում են» բանտերը․ Սուքիասյան (տեսանյութ) «Դատարանն արգելել է ՀՀ կառավարությանը՝ բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները». Նարեկ Կարապետյան Իրավական «ապտակ» Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությանը. Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Հայ բնապահպան ակտիվիստների մեծ մասի համար, եթե հանքերն օգուտ են բերում Ադրբեջանին, ապա իրենք խնդիր չեն տեսնում

Մեր պայքարը չի դադարելու. ՀՅԴ

ՀՅԴ ԳՄ հայտարարությունը.«Տևական ժամանակ է՝ ՀՀ իրավապահ համակարգը քաղաքական իշխանության պատվերով շարունակում է քաղաքական հետապնդումները՝ ապօրինի քրեական գործեր հնարելով:
Քաղաքական այս վրեժխնդրությունը, որի նպատակն է բոլոր միջոցներով լռեցնել հայրենադավ իշխանության դեմ պայքարողներին, ոչ միայն ժողովրդավարության, իրավունքի և օրինականության բացահայտ արհամարհանք է, այլ նաև քաղաքական անբարոյականության ցցուն օրինակ:
Դաշնակցության անդամների և համակիրների բնակարաններում, կուսակցության գրասենյակներում խուզարկությունները, ձերբակալություններն ու կալանավորումներն իրականացվում են ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի (հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելը) քողի ներքո։ Նախաձեռնված շինծու քրեական գործերի շրջանակներում ապօրինաբար խոչընդոտում են կուսակցության գործունեությունը՝ կազմալուծելով կուսակցության մարզային գրասենյակների աշխատանքը: Վերջին օրինակը Վայոց Ձորի մարզում է, երբ ապօրինաբար ձերբակալվեցին կուսակցության անդամ և համակիր հանդիսացող 12 անձ, այդ թվում՝ կուսակցության Գերագույն մարմնի, ինչպես նաև մարզային կառույցի ղեկավար մարմնի անդամներ, որոնց կեսից ավելին կալանավորվեցին՝ ընդհուպ 2 ամսով, մի մասի նկատմամբ սահմանվեց տնային կալանք կամ բարձր գրավ:
Երկամսյա նախաքննության ընթացքում չհայտնաբերելով որևէ հանգամանք, որը թեկուզ փոքր-ինչ կվկայեր նշված ենթադրյալ արարքում ազատությունից զրկված անձանց մեղսակցությունը, քննչական կոմիտեն՝ գլխավոր դատախազության և Նիկոլ Փաշինյանին հպատակ դատավորների միջոցով որոշել է երկարացնել կալանքի ժամկետները, նոր՝ կեղծ և իրականության հետ աղերս չունեցող փաստարկներ բերելով: Սա այն դեպքում, երբ Քրեական օրենսգրքի վկայակոչված նորմը, որը ՀՀ քրեական օրենսգրքում ներդրվել է ՔՊ-ական իշխանության կողմից, ոչ միայն ներկայումս վիճարկվում է Սահմանադրական դատարանում, այլ նաև այս նորմի իրավակիրառ հակաիրվական բնույթի մասին արձանագրել է նաև ԵԽԽՎ-ն՝ իր 2024 թ. հունիսի 26-ի՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների վերաբերյալ բանաձևում:
Անգամ ներկայումս առկա ձևկերպման պայմաններում նշված արարքի համար նախատեսված պատիժը սկսվում է 10000 դրամ տուգանքից և առավելագույն պատիժը հաշվի առնելով՝ համարվում է միջին ծանրության հանցագործություն, որի համար որպես խափանման միջոց չէր կարող կիրառվել նման երակարատև կալանք և այն էլ՝ տեսակցության խստիվ սահմանափակմամբ:
Ավելին՝ կալանքներ և տնային կալանքներ են տրվում մարդկանց, ովքեր ունեն իրենց խնամքի տակ անաշխատունակ ծնողներ կամ անչափահաս երեխաներ, իսկ տեղաշարժի և տեսակցությունների խստիվ սահմանափակման պայմաններում նրանց ընտանիքները զրկվում են գոյատևման համար անհրաժեշտ նվազագույն եկամուտներ վաստակելու հնարավորությունից: Եթե սրան էլ ավելացնենք այն, որ մի շարք դեպքերում քրեական վարույթ իրականացնող մարմինը անհաղթահարելի խոչընդոտներ է ստեղծում անգամ մարդկանց նվազագույն դրամական միջոցների հասանելիությանը, որոնք պետք է ուղղվեն վարկային պարտավորությունների կատարմանը, ապա անձանց և նրանց ընտանիքների խոշտանգումը ամբողջական կդառնա:
Այլ կերպ ասած՝ մենք գործ ունենք Հայաստանում հաստատված քաղաքական ռեժիմի և նրան հպատակ իրավական մի համակարգի հետ, որի համար չկան նվազագույն իրավական, քաղաքական և բարոյական սկզբունքներ:
Առ այդ, խստիվ դատապարտելով նման վարքագիծը՝ տեղական և միջազգային իրվապաշտպան կազմակերպությունների, ժողովրդավարության և իրավունքի գերակայան խնդիրներով զբաղվող կառույցների ու դեսպանատների ուշադրությունն ենք հրավիրում հակաժողովրդավար, հակաիրավական և հակաբորայական այս երեևույթների և այն առաջ տանող Հայաստանում գործող իրավաքաղաքական ռեժիմի ցուցաբերած գործելակերպի վրա:
Միաժամանակ ի լուր բոլորի հայտարարում ենք. Մեր պայքարը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել հայոց պետականությունն ու անվտանգությունը երաշխավորող, ժողովրդավարությունը, մարդու հիմնական իրավունքներն ու ազատություններն ապահովող իշխանություն»:
ՀՅԴ գերագույն մարմին
14.08.2024թ.
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan