Իշխանությունը գիտի, որ իր հիմնական մրցակից եղել և մնում է Քոչարյանը. Ագնեսա Խամոյան Իրանական զորքերը մտան Արցախ Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները
22
Ադրբեջանցիները պատրաստվում են վերադառնալ Երևան Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լավրովի այցը Հայաստան Ավինյանը Երևանի ծննդյան վկայականի վրա երդվում է, բաց երբևէ «Էրեբունի» թանգարան չի այցելել, գոնե, իմ աշխատելու ժամանակ․ նախկին տնօրեն Քաղաքապետարանի ձերբակալվածներից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի որդի է․ «Հրապարակ» Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը Պատերազմ Արցախում
Ադրբեջանցիները պատրաստվում են վերադառնալ Երևան Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լավրովի այցը Հայաստան Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծին 22-ամյա երիտասարդը սպանել է հորն ու փորձել ինքնասպան լինել Ավինյանը Երևանի ծննդյան վկայականի վրա երդվում է, բաց երբևէ «Էրեբունի» թանգարան չի այցելել, գոնե, իմ աշխատելու ժամանակ․ նախկին տնօրեն Իշխանությունը գիտի, որ իր հիմնական մրցակից եղել և մնում է Քոչարյանը. Ագնեսա Խամոյան Իսկ գուցե ամենամեծ անարդարությունն այլ տեղ է պետք փնտրել. «Փաստ» Քանի՞ հոգի էր Հայաստանում դեմ Լավրովի այցին. «Փաստ» Մատվիենկոյի այցին հիմնավոր են պատրաստվում Քաղաքապետարանի ձերբակալվածներից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի որդի է․ «Հրապարակ» Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է օրակարգից Արսեն Թորոսյանը 75 մլն արժողությամբ բնակարան է գնել Ծաղկաձորում Արամ Սարգսյանի՝ Բուչա այցելած «թաղապետի» ստորագրությամբ գողացվել է 5 միլիոն դրամ. Չախոյան Ո՞ւմ պետք է կանչել Թոխմախ, երբ Աննա Հակոբյանն է հայհոյում․ Նիկոլի կինը խայտառակում է ռեսպուբլիկան (տեսանյութ) ՔՊ-ի հերթական «լավությունը»․ ինչու են աղբահանության տուգանքները ներում Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Նոր Հաճնի ադամանդի գործարանը․ Հետք Տնտեսական տապալում՝ հերթական ոլորտում. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը և Լավրովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերվող հարցեր Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը դիտավորյալ դուրս մնաց նոյեմբերի 9-ի փաստաթղթից․ Լավրով ՊՆ պաշտոնյաները կաշառք են ստացել. 7 անձի մեղադրանք է առաջադրվել Մատակարարման ժամկետների խնդիր ունենք ու 40 օր մենք չենք կարողանում մատակարարել. կոնյակագործ Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դեմ գնալ Ադրբեջանի սպառնալիքներին. հայտարարություն Իրանական զորքերը մտան Արցախ Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները Լավրովը ճշտումներ է անում. Ձյունիկ Աղաջանյան ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան Հայաստանը Պուտինի և Էրդողանի միջև. աշխարհաքաղաքական գնահատական Քոչարյանից 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել

ՔՊ-ն և «Ապրելու երկիրը» չհայտարարված դաշի՞նք են կազմել

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Փարաքար համայնքում նոր քաղաքական կոալիցիա է ձևավորվել` իշխող Քաղպայմանագիրն ու «Ապրելու երկիր» կուսակցությունը չհայտարարված դաշինք են կազմել։ «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու խմբակցությունը, որ 2 տարի է բոյկոտում է ավագանու նիստերը, մայիսին հանդես եկավ նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ, որի արդյունքում համայնքի ղեկավար ընտրվեց ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը։

Դրան հաջորդեց արդեն նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանի կալանավորումը, ինչը կարծես անհնարին էր դարձրել Փարաքարում ավագանու նիստեր գումարելը, քանի որ ԱԵ-ն ընտրություններից հետո բոյկոտում էր նիստերը, իսկ ՔՊ-ն քվորում չէր կարողանում ապահովել` առանց Դավիթ Մինասյանի։ և թվում էր՝ Լյուդվիգ Գյուլնազարյանի պաշտոնավարումը կանցներ առանց ավագանու լեգիտիմ նիստերի, սակայն երեկ՝ օգոստոսի 14-ին ավագանին նիստ է հրավիրել և արի ու տես, որ Գյուլնազարյանի հրավիրած ավագանու հենց առաջին նիստը կայացել է «Ապրելու երկրի» ավագանու անդամների շնորհիվ։

Խախտելով 2.5 տարվա բոյկոտը, ԱԵ 8 ավագանու անդամներ ներկայացել են նիստին, փոխարենը նիստին չեն մասնակցել «Դավիթ Մինասյան» խբակցության 3 անդամները (ներառյալ Մինասյանը) և նույն խմբակցության նախկին անդամ` ներկայումս անկախ 2 ավագանիները։ ՔՊ-ից մասնակցել է 5, «Ապրելու երկրից»՝ 8 հոգի։ Համայնքում այլևս կասկած չունեն, որ Դավիթ Մինասյանին հայտնված անվստահությունը, ապա և կալանավորումը ՔՊ-ի և «Ապրելու երկրի» ամիսներ շարունակ տևած գաղտնի համագործակցության արդյունք են։ Բանն այն է, որ քաղաքական պայմանավորվածությամբ, ՔՊ-ն պետք է Դավիթ Մինասյանին դարձներ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ։ Իսկ այս զարգացման արդյունքում նրանց ձեռքերն ազատվել են։

«Ապրելու երկիրն» այսուհետ մասնակցելու է ավագանու նիստերին, նրանց է տրվում նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալի և տեղակալի պաշտոնները։ Ի դեպ, «Ապրելու երկրի» աջակցությամբ համայնքի ղեկավարի տեղակալ նշանակված Կարապետ Արթինյանը նույնպես իրականում «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վալոդիա Գրիգորյանի ընտանիքի մերձավորն է։ Այդպիսով, «Ապրելու երկիրը» զգալի ներկայություն է ունենալու Փարաքարի վարչական կառավարման մարմիններում, ինչպես նաև մեծամասնություն է լինելու ավագանու կազմում։ Այս ամենը թերևս պլանավորվել ու հնարավոր է դարձել «Ապրելու երկրի» համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի քավորությամբ, ովքեր մտերիմ են (Խուդաթյանը երկար տարիներ եղել է Մեսրոպ Առաքելյանի աշխատակիցը)։ Սա նաև Խուդաթյան-Նարեկ Մկրտչյան հակամարտության հետևանք է` գաղտնիք չէ, որ Փարաքարում «ռուլիտ» էր անում սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը:

Այժմ Նիկոլ Փաշինյանի սիրելի Խուդաթյանն իր ազդեցությունն է ընդլայնում։ Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ ԱԵ Փարաքարի ավագանու անդամ Վոլոդիա Գրիգորյանի հանքերի գործունեությունն են կասեցրել` անօրինական լինելու պատճառաբանությամբ, չի բացառվում, որ այդ գործունեությունը շարունակելու դիմաց է քաղաքական համագործակցության որոշում կայացվել։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan