Ադրբեջանն ավերել է Արցախի Մոխրենես գյուղը
Դիտել նաև
Ադրբեջանական կողմն սկսել է Արցախում արհեստականորեն ավելացնել մզկիթների քանակը
Ադրբեջանը նպատակ ունի մինչև 2026 թվականն ամբողջավին լցնել Արցախը ադրբեջանցիներով և վերջնականապես փակել այս հարցը
Բերձորի Սուրբ Համաբարձում եկեղեցու տեղում Ադրբեջանը մզկիթ է կառուցում
Ադրբեջանը մարտավարական զորավարժություններ է անցկացրել
Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները կքննարկեն Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը. ԶԼՄ
Ադրբեջանն ավերել է Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը X-ի իր էջում արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ ավերվել են գյուղի տների մեծ մասը, դպրոցը, մանկապարտեզը և այլ շինություններ: «Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ցեղասպանությունը շարունակվում է միջազգային հանրության լուռ մեղսակցությամբ»,– գրել է Ստեփանյանը։
Նա նշել է, որ 2022 թվականի հոկտեմբերին Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին արդեն ամբողջությամբ ավերված էր։