Նոլդու Փաշինյան – 2

Դիտել նաև
Փաշինյանը նորից Սյունիք է գնում. Ի՞նչ է կորցրել այնտեղ
Փաշինյանը, ինչպես և սպասելի էր, դատապարտել է Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրումը
«Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսի հեղինակը եռակի անգամ շատ է տուգանել մարդկանց
Փաշինյանի վերջին հիստերիկ ելույթը ամենևին պահի ազդեցության պոռթկում չէր
Հայաստանում հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է. «Թուրքիայի նախագահ Էրդողանը այս էլ որերորդ անգամ դրական լույսի ներքո հիշում է Հայոց ցեղասպանության իրականացման պարագլուխներից հանդիսացող Էնվեր փաշային։ Դա նույնն է, որ Գերմանիայի այսօրվա ղեկավարը հիշեր Հիտլերին, Հիմլերին կամ Գեբելսին, այն էլ՝ դրական լույսի ներքո և հիացական մեկնաբանություններով։ Նաև ավելացներ, որ այժմյան Գերմանիան նրանց գործի շարունակողն է ուզում լինել։
Էրդողանի ուղերձն այն է, որ իրենք թուրանական աշխարհ են ուզում կառուցել։ Աշխարհ, որի կառուցման համար Հայաստանը պետք է վերանա։
Ահա այս Թուրքիայի հետ է «խաղաղություն» հաստատում Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանից ժամանակ մուրալով ՀՀ սահմանադրության փոփոխության հարցում։
Ահա այս Թուրքիայի հետ է «երկխոսում» Փաշինյանը՝ զուգահեռաբար հակառուսական ու հակաիրանական քաղաքականություն վարելով»։