Էջմիածնում փողը դուրս են գրել, աղբը չեն հավաքել (տեսանյութ) Միքայել Սրբազանը հաղթեց Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Շարուրի փողոցի խաղահրապարակն այս հուլիսից քանդված, թափված է (տեսանյութ)
10
Նողկալի է, որ սույն բանդային միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարված և մերժած «հոգևորականներ»․ սրբազաններ Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը փորձելու է մինչև ընտրությունները Սամվել Կարապետյանին բանտում պահել. Բորիս Մուրազի Ժամանակն է Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնել. Թրամփ Ըստ ամերիկյան Axios-ի Թրամփը կատաղած է Զելենսկու վրա, մինչդեռ Պուտինին շահավետ է նրա մնալը՝ մինչև ռազմաճակատի փլուզումը Ո՞րն է Կամբոջա-Թաիլանդ վեճի պատճառը, և կտուժի՞ արդյոք Թրամփի վարկանիշը Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը ՔՊ-ում խոր մանթրաժի մեջ են. գյումրեցիները «թարս չափալախ» տվեցին․ «Հրապարակ» Արշակ Սրբազանին տարել են նույն խուց, որ 3 Սրբազանների զրույցները գաղտնալսեն․ «Հրապարակ» Շիրակի թեմի հոգևորականները Յոթ Վերք եկեղեցում վերականգնեցին կանոնականությունը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Որոշ ոստիկաններ չեն էլ թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը Փաշինյանի հանդեպ Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին բժշկին Անհայտ անձինք հափշտակել են Արարատի մարզի Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի Ավետարանը «Նիկոլական աղանդի եպիսկոպոսաց դասն ստորացված է զգում Գյումրի այցելությունից հետո. ցանկանում են վրեժ լուծել». Դերենիկ Մալխասյան Նոր ֆինանսական բուրգ է տարածվում, զգուշացե՛ք․ Կիբեռոստիկանություն Ձեռք ու ոտքով՝ թակարդի մեջ․ «Կարճ ասած» Նողկալի է, որ սույն բանդային միացել են նաև իրենց եռակի օծումը ոտնահարված և մերժած «հոգևորականներ»․ սրբազաններ 17-ամյա աղջիկները ձերբակալվել են թմրամիջոց իրացնելու կասկածանքով Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով. «Հետք» Հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը փորձելու է մինչև ընտրությունները Սամվել Կարապետյանին բանտում պահել. Բորիս Մուրազի Ժամանակն է Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնել. Թրամփ «Վրաստանում բարձրագույն կրթությունը դարձավ անվճար, մինչդեռ Հայաստանում հերթական պարտադիր թալանի օրենքը անցկացվեց». փաստաբան AntiCor-ի տեղեկությունները հաստատվեցին․ Քննչականը բիրտ ճնշման է ենթարկում Արշակ սրբազանի հարազատներին Էջմիածնում փողը դուրս են գրել, աղբը չեն հավաքել (տեսանյութ) Իշխանությունների այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը, երկպառակություն և թշնամանք են սերմանում հայ ժողովրդի մեջ. հայտարարություն Ըստ ամերիկյան Axios-ի Թրամփը կատաղած է Զելենսկու վրա, մինչդեռ Պուտինին շահավետ է նրա մնալը՝ մինչև ռազմաճակատի փլուզումը Այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, կարող են անցնել հեռավար ուսուցման. նախարար Ո՞րն է Կամբոջա-Թաիլանդ վեճի պատճառը, և կտուժի՞ արդյոք Թրամփի վարկանիշը Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը հայտնաբերվել է Փաշինյանի՝ Գերմանիա այցի ընթացքում հայ համայնքի հետ հանդիպում նախատեսված չէ. Սամվել Լուլուկյան Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգը Միքայել Սրբազանը հաղթեց Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Օրուելյան «իրականությունը»՝ գործունեության ծրագիր. «Փաստ» Քանիսի՞ն կարող են բանտ նստեցնել. «Փաստ» Շարուրի փողոցի խաղահրապարակն այս հուլիսից քանդված, թափված է (տեսանյութ) Ադրբեջանցիները պղծել ու վանդալիզմի են ենթարկել Մարտակերտի 17-րդ դարի Երից Մանկանց վանքը ՔՊ-ում խոր մանթրաժի մեջ են. գյումրեցիները «թարս չափալախ» տվեցին․ «Հրապարակ» Որպես անհետ կորած որոնվող կինը հայտնաբերվել է բժշկական կենտրոնում

«Աղբյուր» ճամբարի գործունեությունից դժգոհ են. երեխաների նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ են դրսեւորել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Աղբյուր» ճամբարի գոծունեությունից դժգոհ են այնտեղ իրենց ժամանցն անցկացրած սաները: Նրանց ծնողներն անգամ դիմել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին՝ վատ վերաբերմունքի համար:

«Ժողովուրդ» օրաթերթը ճամբարի սաների ծնողներից տեղեկություններ ստացավ առ այն, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում գտնվող ««Աղբյուր» ճամբար և հանգստյան տուն» կազմակերպությունում ճամբար հաճախած երեխաների նկատմամբ աշխատակիցները ոչ պատշաճ վարքագիծ են դրսևորել, հոգեբանական ճնշումների, բուլինգի են ենթարկել, մասնավորապես` քնի ժամանակ մտնելով սենյակներ` հարվածել են անկողիններին՝ վախեցնելով երեխաներին։ Ու բանը այնտեղ է հասել, որ մի քանի տասնյակ երեխաներ զանգահարել են ծնողներին ու խնդրել, որ տուն տանեն իրենց:

Ուշագրավն այն է, որ ահազանգած քաղաքացիներից շատերը «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, թե իրենց երեխաների ուրախ ժամանցի համար միջնորդել, շահագրգռել է Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի կինը՝ Մերի Փարվանյանը։ Նշենք, որ անգամ շատ ծնողներ ճամբարի ֆեյսբուքյան էջում են գրել իրենց բողոքները, սակայն մեծ արագությամբ բոլոր բողոքները ֆեյսբուքյան պատից «մաքրվել» են. բայց դժգոհության նամակագրություն ծնողների ձեռքին, այնուամենայնիվ, կա:

Հիշեցնենք, որ խոսքը նույն այն ճամբարի մասին է, որի առնչությամբ 2023 թվականի հուլիսի 20-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տարածել էր տեղեկություն, ըստ որի` ճամբարի խոհանոցի աշխատանքը կասեցվել էր, քանի որ սանհանգույցի դուռը բացվել էր անմիջապես սննդամթերքի մշակման սենյակների մեջ։ Քաղաքացիների ահազանգերի հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել «Աղբյուր» ճամբարի աշխատակիցների հետ, որտեղից էլ մեզ արձագանքեց ադմինիստրացիայի աշխատակիցներից մեկը։ «Մեր ճամբարը վաղուց փակ է արդեն, ամսի 8-ից չի գործում։ Ճիշտն ասած` չունենք նման ինֆորմացիա, որ երեխաներին լավ չեն վերաբերվում:

Բողոքներ չենք ստացել։ Կարող եք բացել «Աղբյուր» ճամբարի կայքը և նայել շնորհակալության տեքստերը ծնողների կողմից։ Դուք պետք է գայիք ճամբարի աշխատելու ժամանակ, տեսնեիք դիմումների ցուցակը, տեսնեիք` քանի երեխա է բացակայում ճամբարից այդ ժամանակ»,- ներկայացրեց ադմինստրացիայի աշխատակից ներկայացած անձը: Երբ պնդեցինք, որ բողոք եղել է, նա մանրամասներ ներկայացրեց կոնկրետ դեպքից. «Այդ երեխան հիվանդ երեխա է եղել, ոստիկանությունից եւ քննչականից եկել են, ծնողը ներողություն է խնդրել, որ երեխան հիվանդ է։ Երեխան ուղղակի ֆանտազիայի գրկում է հայտնվել։ Դուք պետք է ժամանակին գայիք, տվյալ փաստաթղթերը տեսնեիք։ 40 երեխա, եթե ճամբարից միաժամանակ բացակայի, ճամբարը կփակվի տեղում. եթե փաստացի ինչ-որ նյութ լիներ, կրթության նախարարությունից կգային նամակների հետքերով» ,-բացատրեցին ադմինիստացիայից։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ճամբարից ահազանգ է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանություն առ այն, որ երեխաների նկատմամբ վատ են վերաբերվում և նեղացնում են։ Փորձեցինք հասկանալ, թե ՆԳՆ ոստիկանությունն ինչ է արել այս դեպքով։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ ահազանգ իսկապես եղել է, որ երեխայի նկատմամբ վատ են վերաբերվել և նեղացրել են, արդյունքում` ոստիկանությունը ստուգել է ահազանգը, սակայն հանցափաստ չի հայտնաբերվել և դեպքին ընթացք չի տրվել։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել նաև Աշտարակի համայնքապետ Թովմաս Թահվերդյանի հետ՝ պարզելու՝ ինչ կապ ունի նրա կինն այդ ճամբարի հետ և ինչ մոտիվացիայով է քաղաքացիներին ուղղորդել դեպի տվյալ ճամբար, որի խոհանոցը, տեսչական մարմնի որոշմամբ, փակվել է: Սակայն համայնքապետարանից պատասխանեցին, որ Թովմաս Շահվերդյանի կինը ոչ մի կապ չունի ճամբարի հետ, և որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan